ԻՆՉՊԵՍ
ԳԼՕ ԾՐԱԳԻՐԸ ՎԵՐԱՓՈԽԵՑ ԻՆՁ
Կարդացեք հատվածներ ԳԼՕ շրջանավարտների 2011 թվականի ԳԼՕ ակնարկների
մրցույթին ներկայացված շարադրություններից:
ԳԼՕ-ն նման է մի հեքիաթի, որտեղ բոլոր հերոսները բարի են և հոգատար:
Այդ հերոսներից մեկն էլ ես եմ, որ հայտնվեց այդ հեքիաթային աշխարհում, վերցրեց մի պարկ
գիտելիք, ընկերացավ բոլոր հերոսների հետ և վերադարձավ որպես մի փոքրիկ կայացած մարդ:
Անի
Վարդանյան, ք. Գյումրի, Շիրակի մարզ, ԳԼՕ 2010
Աղջիկների առաջնորդության և
զարգացման ծրագիրը նոր
ակնկալիքների ու հնարավորությունների մի
ծաղկեփունջ էր, որը մեր
համայնքից հենց ես էլ
բռնել:
Սաթենիկ Քալանթարյան, գյուղ Չորաթան, Տավուշի մարզ, ԳԼՕ 2010
Չկա մի քաղցի բուրմունք, որ ավելի կախարդական լինի, քան ԳԼՕ-ւ
շունչն ու բույրը: ԳԼՕ-ն նման է դաշտում սփռված ծաղիկների, իսկ նրա մշակույթը ծաղկանց
բուրմունքն ու գույներն են:
Նաիրա
Գյուլզադյան, գյուղ Գյուլագարակ, Լոռու մարզ, ԳԼՕ 2008, 2010
Ճամբարային օրերն իմ առջև
բացեցին մինչ այդ ինձ
անծանոթ զարմանահրաշ մի
աշխարգ: Աշխարհ, որի հարցաշարային
շտեմարանը շատ բան ուսուցանեց՝
զարմանալի, հրաշալի: Ես սկսեցի
ճանաչել կյանք կոչվածը, որի առեղծվածները
համբերությամբ, հեռատեսությամբ և
լավատեսությամբ զինված՝ պետք
է պեղեմ շերտ առ
շերտ:
Մարիաննա Հակոբյան, գյուղ Խոտանան, Սյունիքի մարզ, ԳԼՕ 2010
ԳԼՕ-ն
ամենախաղաղ և միևնույն ժամանակ
ամենափոթորկոտ ծովն էր, որի մի
կաթիլն էլ ես դարձա:
Սաթենիկ Քալանթարյան, գյուղ Չորաթան, Տավու՛ի մարզ, ԳԼՕ 2010
ԳԼՕ-ն ինձ հնարավորություն տվեց ստեղծելու իմ աշխարհը և իմ մեջ բնավորության շատ գծեր բացահայտել: ԳԼՕ-ից հետո ես կարողացա գտնել և ճանաչել իմ ես-ը, հասկանալ, թե ով եմ ես, իմանալ իմ բնավորության լավ ու վատ գծերը և այն ուղիները, որոնցով կարող եմ փոխել բնավորությանս վատ կողմերը:
Արփինե Խոջոյան, ք. Չարենցավան, Կոտայքի մարզ, ԳԼՕ 2010
ԳԼՕ ծրագրի շնորհիվ ես ձեռք բերեցի մարդկային բնավորության այնպիսի գծեր, որոնք ամբողջ կյանքիս ընթացքում կառաջնորդեն ինձ և ճիշտ ուղու վրա ϹݻÝ:
Անի Վարդանյան, ք. Գյումրի, Շիրակի մարզ, ԳԼՕ 2010
ԳԼՕ-ից առաջ ես սովորական հայ աղջիկ էի, ԳԼՕ-ից հետո`
նորից սովորական հայ աղջիկ, բայց բարձր նպատակներով և նպատակին հասնելու ակտիվ պայքարին
պատրաստ: ԳԼՕ-ից առաջ ես համակերպվող էի, հնազանդ, պասիվ վարքագծով, ոչ շատ շփվող,
իսկ ԳԼՕ-ից հետո ես ավելի շատ նախաձեռնող եմ, շփվող ու ակտիվ, անընդհատ նորանոր փոտրտուքների
մեջ, փորձում եմ համախմբել այնպիսի երիտասարդների, որոնց հետ կարող ենք մեր երկրի համար
մի լավ բան անել, թեկուզ և մեր ուժերի չափով:
Նվարդ Փադունց, գյուղ Խնձորեսկ, Սյունիքի մաñ½, ԳԼՕ 2010
ԳԼՕ ծրագիրը ինձ օգնեց ինքնահաստատվելու, վստահ լինելու իմ ուժերին, ճանաչել կյանքը, վստահել շրջապատին, պայքարել հայրենիքին, հասարակությանը վնասող վատ երևույթների դեմ, լինել ազատամիտ, մարդասեր, պատրաստակամ` լավ գործեր նախաձեռնելու և հաստատակամ` դրանք իրագործելու համար:
Մարիաննա Հակոբյան, գյուղ Խոտանան, Սյունիքի մարզ, ԳԼՕ
2010
Այն վախվորած, ամոթխած աղջնակին ԳԼՕ-ն դարձրեց համարձակ, ուժեղ, անվախ աղջիկ:
Ժենյա Պողոսյան, գյուղ Դավիթ-Բեկ, Սյունիքի մարզ, ԳԼՕ 2010
Ճանաչեցի ինքս ինձ և թե ինչ հնարավորությունների կարող եմ հասնել կյանքում: Այս ծրագրի շրջանակներում իմ բնավորությունը ավելի նպատակասլաց և հաստատուն դարձավ: Սովորեցի կյանքում միշտ առաջ քայլել, երբեք չհանձնվել: Ես մյուս մասնակից աղջիկների հետ շփվելով ոգեշնչվեցի և ինքնավստահ դարձա:
Նաիրա Գյուլզադյան, գյուղ Գյուլագարակ, Լոռու մարզ,
ԳԼՕ 2008, 2010
Իմ մեջ այնպիսի փոփոխություններ էին ի հայտ եկել, որ
զգում էին ընտանիքի բոլոր անդամները: Նրանք իմ մեջ տեսան համարձակ, ինքնավստահ մի աղջնակի:
Ես ճամբարից վերադարձա ինքնահաստատված, վստահ իմ ուժերին: Այն վախվորած, ամոթխած աղջնակին
ԳԼՕ-ն դարձրեց համարձակ, ուժեղ, անվախ աղջիկ:
Ժենյա Պողոսյան, գյուղ Դավիթ-Բեկ, Սյունիքի մարզ, ԳԼՕ 2010
Շփումը ինձ սովորեցրեց զանազանել լավ ու վատ կողմերը, դրականն ու բացասականը, կարողանալ ընտրություն անել` հիմք ընդունելով այն որակական հատկանիշը, որ միայն կարող է հանգեցնել մարդկայինին: Այն սեփական կարծիք ունենալու, դիրքորոշվելու ու կողմնորոշվելու այն մեծագույն փորձությունն է, որի բախվելով ձեռք ենք բերում նոր հմտություններ ու հնարավորություններ:
Աշխեն Առաքելյան, գյուղ Խնձորեսկ, Սյունիքի մարզ, ԳԼՕ
2010
Միայն հիմա, երբ հեռվից վերագնահատում եմ իմ անցկացրած օրերը, հիշում եմ ընկերուհիներիë, հասկանում եմ, թե ինչքան եմ փոխվել ինքս, ինչքան հասուն եմ դատում տարբեր հարցերի շուրջ և ինչքան պատրաստ եմ այդ հարցերին լուծում տալու խնդրում: Սա միանշանակ ԳԼՕ ծրագրի ազդեցությունն է իմ անձի վրա: Բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են նպատակասլացությունը, պահանջատեր լինելու կարողությունը, ուշադիր լսելու և հետո միայն որոշ հարցերի շուրջ քննարկումներ կատարելու , անհրաժեշտության դեպքում նախաձեռնող լինելը, իսկ չիմացածի մասին տարբեր աղբյուրներից ինֆորմացիա փնտրելն ու գտնելը, բնավորությանս այն նոր գծերը դարձան:
Նվարդ Փադունց, գյուղ Խնձորեսկ, Սյունիքի մարզ, ԳԼՕ 2010
ԳԼՕ-ի ծրագրին մասնակցելուց հետո ես որոշեցի դառնալ տնտեսագետ և ունենալ սեփական բիզնեսը, որպեսզի հետագայում կարողանամ իմ վաստակած գումարով և’ իմ կյանքը բարեկեցիկ դարձնել, և’ բարեգործական ծրագրերին ակտիվ մասնակցություն ունենալ:
Մի խոսքով, ես ԳԼՕ-ից հետո կարողացա իմ մեջ արթնացնել առաջնորդի հոգին, և դրա շնորհիվ այժմ ես Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահն եմ:
Արփինե Խոջոյան, ք. Չարենցավան, Կոտայքի մարզ, ԳԼՕ 2010
Ես ԳԼՕ-ում սովորեցի հարգել դիմացինին և նրա կարծիքը, լսել և հաշվի առնել նրան: Ես այժմ ձեռք եմ բերել շատ ընկերներ Հայաստանի տարբեր մասերում: Ես հասկացա, որ մեզնից յուրաքանչյուրը, անկախ բնակվելու վայրից և սոցիալական վիճակից, երեխա է, ով բնակվում է Հայաստանի Հանրապետությունում և ունի հավասար իրավունքներ:
Արփինե Խոջոյան, ք. Չարենցավան, Կոտայքի մարզ, ԳԼՕ 2010
Փոխվեց իմ մեջ ամեն ինչ` աշխարհայացքս, ընկերասիրությունս, փորձեցի տեսնել դիմացինիս հույզերն ու զգացումները, դարձա ավելի ընկերասեր քան առաջ էի:
Արմինե Գևորգյան, գյուղ Մարմարաշեն, Արարատի մարզ, ԳԼՕ 2010
Այս ծրագրից հետո, ես հասկացա, որ հետագայում այնպիսի աշխատանք պիտի կատարեմ, որը կնպաստի քաղաքացիական հասարակության զարգացմանն, այսինքն ես ինձ տեսնում եմ այն բնագավառում, որը սերտորեն կապված է հասարակական խնդիրների վերահանման, իսկ դրանց լուծման հետ իմ աշխատանքով պիտի նպաստեմ, որ մեր հասարակությունն ավելի առաջադեմ դառնա:
Նվարդ Փանդունց, գյուղ Խնձորեսկ, Սյունիքի մարզ, ԳԼՕ 2010
Ցավոք աշխարհում շատ են անարդարությունները, բայց տեղյակ լինելով իմ իրավունքների մասին, արդեն կարող եմ անկաշկանդ պայքարել իմ իրավունքների համար և պաշտպանել դրանք: Սակայն մինչ ԳԼՕ-ին մասնակցելը ես ամաչկոտ ու կաշկանդվող էի և չէի կարող ազատ արտահայտել մտքերս ու պայքարել իրավունքներիս համար: Շնորհիվ ԳԼՕ-ի ես կայացա որպես մարդ և այժմ, եթե նպատակ եմ դնում իմ առջև, ապա ամեն կերպ փորձում եմ հասնել դրան: ԳԼՕ ամառային դպրոցում գտա ինքս ինձ և վերջապես հասկացա, թե ինչ եմ ուզում այս կյանքից և թե որի է իմ նպատակը: ԳԼՕ-ն բարձրացրեց իմ մեջ պայքարելու և առաջ գնալու ոգին:
Գոհար Գրիգորյան, գյուղ Բազում, Լոռու մարզ, ԳԼՕ 2009
Ես ունեմ նպատակ. Այն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը տարբեր խնդիրների մասին, համախմբելու միևնույն գաղափարի շուրջ և ցանկացած նպատակ իրականացնել միահամուռ ուժերով: Ծրագիր, որի միջոցով ես փորձելու եմ ներկայացնել իմ հասակակիցներին այնպիսի խնդիրներ, ինչպիսին է` մարդու իրավունքներ, գենդեր, պայքար թրաֆիքինգի դեմ, ինքնագնահատում, շրջակա միջավայր, առողջ ապրելակերպ, թիմային աշխատանքի ու առաջնորդության զարգացում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում և այլ օրհասական խնդիրներ, դրանց վտանգները և լուծումները:
Ջեմմա Սահակյան, ք. Դիլիջան, Տավուշի մարզ, ԳԼՕ 2010
Ես սովորեցի տարբերել երազանքն ու նպատակը:
Վարդանյան Հռիփսիմե, գյուղ Վարդաբլուր, Լոռու մարզ, ԳԼՕ 2010
ºս ամբողջովին լցված էի դրական լիցքերով: ԳԼՕ-ն իմ մտահղացումները ընդլայնեց, հասկացրեց որ պետք է ճիշտ ապրել, ապրել` ունենալով առաջխաղացման բարձր զգացում և գիտելիքների աճ: Ես ինձ նմանեցնում եմ մի մարդու, ով գնացել է ջրի դատարկ դույլը ձեռքին և ետ է գալիս ջրով լիքը դույլով:
Անի Սաղաթելյան, գյուղ Ծովագյուղ, Գեղարքունիքի մարզ, ԳԼՕ 2010
ԳԼՕ ծրագրին մասնակցելով որոշումս փոխվեց մասնագիտական կրթության հարցում: Ընդունվեցի Երևանի Գլաձոր համալսարանի ժուռնալիստիկայի բաժին:
Արմինե Գևորգյան, գյուղ Մարմարաշեն, Արարատի մարզ, ԳԼՕ 2008
Վերափոխվեց նաև իմ աշխարհայացքը, ես հիմա հավատում եմ, որ այնուամենայնիվ կան ազնիվ ու բարի մարդիկ: Ես հասկացա, որ պետք չէ շուրջս տեսնել միայն մռայլ գույներ, միայն անարդարություն: Ես տեսնում եմ, որ չարի կողքին կա նաև բարին, վատի կողքին կա լավը և ամեն ոք, եթե ցանկանա կարող է կյանքից վերցնել միայն լավը և ապրել երջանիկ:
ԳԼՕ ամառային դպրոցի ընթացքում ես ապրեցի իմ կյանքի ամենաբովանդակալից, ամենահետաքրքիր և ուսուցողական անմոռանալի պահերը:
Հասմիկ Սարգսյան, գյուղ Արագածավան, Արագածոտնի մարզ, ԳԼՕ 2010
Æմ աշխարհայացքը փոխվեց, ես դարձա ավելի շփվող ու ազատ` ինչը շատ կարևոր է ինձ համար: ԳԼՕ-ն օգնեց իմ անձի զարգացման և կայացման գործում, ես կայացա որպես անհատականություն:
Անի Փիլոյան, ք. Ստեփանավան, Լոռու մարզ, ԳԼՕ 2008
²մենակարևորը մարդկային բարի հարաբերություններն են, որ կարող են հաղթահարել ամեն դժվարություն:
Ռիտա Անանյան, գյուղ Զորական, Տավուշի մարզ, ԳԼՕ 2010
Øի տեսակ գիտելիքի մարտիկ եմ դարձել, գործի եմ դնում բոլոր աղբյուրները, իմ հարցի պատասխանն իմանալու համար, կապ եմ հաստատում իմ ընկերների, հարազատների հետ, փնտրում եմ գրքերում, մամուլում, հեռուստատեսությամբ, օգտվում եմ համացանցից:
Նվարդ Փադունց, գյուղ Խնձորեսկ, Սյունիքի մարզ, ԳԼՕ 2010
ºë կարծում էի աշխարհից կտրված, մի անկյունում ծվարած գյուղի աղջնակ »Ù, որ ընդունակ չ»Ù սատարել հայրենիքի բարգավաճմանը, չունեÇ ծրագրեր` օգնելու ծննդավայրին, հասարակությանը, համայնքի կյանքը հանելու տաղտկությունից: Բայց ¶Èú Íñ³·ÇñÁ բացեցին իմ աչքերը` նոր ընկերներ, նոր միջավայր, բովանդակալից, բազմաշնորհ գործեր ու զգացի, որ ես իրավունք չունեմ ինձ համարել թույլ էակ: Ես եկա հավասար իրավունքով, աշխարհայացքի զինանոցով, բարեփոխելու իմ հայրենիքի, ժողովրդի վաղվա օրը, կերտելու Հայաստան աշխարհի լուսավոր ապագան: Սրտանց ուզում եմ ԳԼՕ-ի կողմից ինձ ուժ ներարկած ձեռքս մեկնել մոլորակի բազմազգ մանուկներին, լիաթոք ժպտալ ու ասել սրտիս խոսքը.
Վարագույրները պետք չեն աշխարհին
Պատուհանները թող ազատ շնչեն
Բարև, ես եմ Խոտանանցի Մարիաննան, Ձեզ բոլորի¹ շատ սիրում եմ:
Մարիաննա Հակոբյան, գյուղ Խոտանան, Սյունիքի մարզ, ԳԼՕ 2010
Կարողացա ճանաչել ինքս ինձ, կողմնորոշվեցի
մասնագիտությանս ընտրության հարցում և որ ամենակարևորն
է ձեռք բերեցի
մի շարք ընկերներ:
Արևիկ Սիմոնյան, ք. Վանաձոր, Լոռու մարզ, ԳԼՕ 2010
ԳԼՕ-ից հետո սկսել եմ առողջ ապրելակերպ վարել, կյանքի նկատմամբ լցված եմ լավատեսáõÃÛ³Ùµ: Որոշ»É եմ մասնագիտանալ երկու ուղղություններով` դառնալ տնտեսագետ և հոգեբան:
Անի
Ղազարյան, ք. Կապան, Սյունիքի մարզ, ԳԼՕ 2010, 2011
Բացի նրանից ,որ ծրագրում առաջարկված
թեմաները բավականին արդիական և կարևոր են
աղջիկների զարգացման և մասնագիտական կողմնորոշման
հարցում, իմ վրա մեծ
ազդեցություն ունեցավ ունեցավ ԳԼՕ ջոկատավարների և
կազմակերպիչների հետ շփումը: Շփվելով
բավականին վաղ տարիքում կայացած
մարդկանց հետ հասկացա, որ
ես էլ կարող
եմ նրանցից մեկը
դառնալ, ուստի փորձում եմ նախադրյալներ ստեղծել
կայացած մարդ դառնալու նպատակս
իրագործել:
Ծրագրի գաղափարներից կարևորագույնը հասակակցի կրթությամբ զբաղվելն է, քանի որ ոչ
բոլոր աղջիկները հնարավորութըուն ունեն մասնակցելու ծրագրին, իսկ մասնակիցները պարտավոր
են իրենց ուսումնասիրած
թեմաները փոխանցեն հասակակիցներին, որովհետև մենք արդեն ԳԼՕ
փոքրիկ դեսպաններ ենք:
Մանե Աթյան, գյուղ Տաթև, Սյունիքի
մարզ, ԳԼՕ 2010
ԳԼՕ-Ý համարձակություն տվեց վստահել ինքս ինձ և առանց վարանելու կանգնել մեծ լսարանի առջև ու ստացածս գիտելիքները փոխանցել նրանց:
Սյուզաննա Սուրենյան, գյուղ Արծվաբերդ, Տավուշի մարզ, ԳԼՕ 2010 0