Սիրելի ԱՐՔԱՆԵ մասնակիցներ,
Դուք ձեր համայնքներում և ընդհանրապես ձեր շրջապատում հաճախ տեսնում
եք խնդիրներ, որոնք կարող եք լուծել հենց դուք: Դա կարող է լինել ֆլեշմոբ կամ դասընթաց,
համայնքային իրազեկում կամ ծառատունկ... կամ հենց այն, ինչ դուք եք մտածել:
Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնը «ԱՐՔԱՆԵ» ծրագրի շրջանավարտներին
տալիս է նման հնարավորություն՝ իրականացնել
փոքր ծրագրեր ձեր իսկ համայնքներում:
Ծրագիրը նախատեսած է ԱՐՔԱՆԵ ամառային դպրոցի վերջին տարվա շրջանավարտների
համար: Կարող են դիմել նաև նախորդ տարիների շրջանավարտները, սակայն այս տարվա շրջանավարտների
հետ միասին:
Մեկ դիմորդի համար դրամաշնորհի գումարը կազմում է 30.000 (երեսուն հազար)
դրամ, իսկ մեկից ավելի դիմորդ-մասնակիցների դեպքում՝ 40.000 (քառասուն հազար) դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետը մարտի 1-ից ապրիլի 30-ն է:
Ծրագրի հաշվետվության
վերջնաժամկետը մայիսի 18-ն է:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև բերված Դիմում-հայտը,
Գանտտի աղյուսակը, Ծրագրի բյուջեն և բյուջեի նկարագրությունը: Ամենավերջում կարող եք
գտնել հայտադիմումը լրացնելու ուղեցույց, որը ձեզ կօգնի կողմնորոշվելու և հայտն ավելի
գրագետ լրացնելու:
Իսկ եթե այնուամենայնիվ կառաջանան հարցեր, ապա առանց հապաղելու գրեք
Arqane.syc@gmail.com էլ.հասցեին
կամ զանգահարեք ծրագրի պատասխանատու Մանե Պապյանին, հեռախոսահամար՝ 093 844 764:
Դրամաշնորհին
դիմելու վերջնաժամկետն է ս․թ․ փետրվարի 14-ը, ժամը 23.59:
Մանրամասները և դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղ։