Tuesday, December 11, 2012

Սեմինարներ Վանաձորում

GLOW ամառային դպրոցն ինձ շատ օգնեց: Մասնակցելով GLOW-ին ես ձեռք բերեցի նորանոր գիտելիքներ, որոնք ես ներկայացրեցի իմ քաղաքում իմ կազմակերպած սեմինարների միջոցով և ինչ-որ չափով տեղեկացրեցի իմ հասակակիցներին դրա մասին և գիտեմ, որ նրանք էլ կպատմեն իրենց ընկերներին: Ես անցկացրեցի սեմինարներ Վանաձորում մարդու իրավունքների և թրաֆիկինգի վերաբերյալ և հույս ունեմ, որ իմ տված  բոլոր տեղեկությունները օգտակար կլինեն մասնակիցների համար: Ներկայումս թրաֆիկինգը շատ կարևոր խնդիր է ողջ մարդկության համար և պետք է բոլորն էլ տեղյակ լինեն դրա մասին: Շատերը գիտեն  թրաֆիկինգի մասին և զգուշանում են տարօրինակ անձանց իրենց անձնագիրը վստահել: Յուրաքանչյուր ոք պետք է իմանա իր իրավունքները ու պարտականությունները: Ոչ ոք իրավունք չունի շահագործել դիմացինին: Չհարգել մարդուն նշանակում է չգնահատել նրա անհատականությունը, արժանապատվությունն ու իրավունքները: Այսպիսով GLOW-ն ինձ շատ օգնեց և թույլ տվեց որ  կարողանամ ճանաչել ինքս ինձ:
Քրիստինե  Փոթինյան
ԳԼՕ 2011 մասնակից

Monday, December 3, 2012

Իմ գործունեությունը ԳԼՕ-ից հետո

Այս տարին հագեցած էր ինձ համար: ԳԼՕ ամառային դպրոցից հետո, հուլիս ամսին մեր համայնքի երեխաների համար աշակերտական խորհուրդը կազմակերպել էր տեղական ինքնակառավարման ճամբար: Ես ճամբարի պատասխանատուն էի: Այնտեղ նաև հնարավորություն ունեցա վարել ՏԻՄ-ի վերաբերյալ դասերը: Ճամբարը անց էր կացվում Վորլդ Վիժն կազմակերպության և ԳՈՒՄ հասարակական կազմակերպության աջակցությամբ: Նախապես կազմել ենք ծրագիր-առաջարկ, մասնակցել նրանց կողմից հայտարարված մրցույթին: Մեր ծրագիրը հավանության արժանացավ, և մենք կազմակերպեցինք ճամբարը: Նկարները կարող եք դիտել http://www.facebook.com/media/set/?set=a.209225865871156.45429.100003512321452&type=3
Օգոստոսին մասնակցել եմ Վորլդ Վիժն կազմակերպության կողմից կազմակերպած ճամբարին Ջերմուկում: Այստեղ աշխատել եմ որպես կրտսեր ջոկատավար:
Դեկտեմբերի 1-ին կազմակերպվեց Երիտասարդները հանուն ակտիվ համայնքի երիտասարդական հավաքույթ, որին մասնակցեցին համայնքի երիտասարդներ, դպրոցի բարձր դասարանի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ: Քննարկվեցին համայնքային հիմնախնդիրներ և դրանց լուծման ուղիներ: Ստեղծվեց  երիտասարդական ակտիվ խումբ: Դրանից հետո երիտասարդներին տեղեկատվություն և որոշակի գիտելիքներ տրամադրվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ: Ես հիմնականում վարել եմ հանդիպումը, ինչպես նաև ներկայացրել եմ ՄԻԱՎ-ի թեման:Մասնակիցներին բաժանվել են բուկլետներ,  տեղեկատվական թերթիկներ:
Հիմա Խաղաղության Կորպուսի հետ իրականացրած ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել նոր ծրագիր: Ուզում ենք դպրոցի համար ձեռք բերել նոր գրատախտակներ: Աշխատում եմ առաջնորդության ճամբարին մասնակցած երեխաների հետ, ես և մեր ամերիկացի կամավորը փորձում ենք նրանց ակտիվ պահել, որպեսզի նրանք լավ առաջնորդներ լինեն:

Սիրով` Արմինե Գաբրիելյան
Սյունիքի մարզ,Գորիսի շրջան,Հալիձոր համայնք

 

Մի՛ աղտոտեք բնությունը

Կարդացեք Հայարփի Ղազարյանի հոդվածը ԳԼՕ ամառային դպրոցի մասին` http://mynews.am/hy/node/2519

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Բարև ձեզ, ես` Ամալյան եմ: 2012թ-ին GLOW ճամբարի երջանիկ մասնակիցներից մեկը: GLOW ծրագրի շրջանակներում կազմակերպված աղջիկների ամառային ճամբարի ընթացքում ես գիտելիքներ ստացա Գենդեր, Թիմային   աշխատանքներ, Թրաֆիքինգ, Առաջնորդություն, Կոնֆլիկտ թեմաներով: Քանի որ ես հաճախում եմ  նաև Վանաձորի Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի Փոքրիկ Իշխան կենտրոնում և հանդիսանում եմ պատանի առաջնորդների խմբի նախագահ` որոշեցի GLOW ամառային ճամբարում ստացած գիտելիքները փոխանցել պատանի առաջնորդներին: 2 օր շարունակ պատանի առաջնորդները ակտիվ քննարկումներ ծավալեցին վերոնշյալ թեմաների շուրջ: Յուրաքանչյուր թեմային համաապատասխան ցուցադրվեցին տեսահոլովակներ, կազմակերպվեցին խմբային աշխատանքներ: Ստացած գիտելիքները պատանի առաջնորդները կօգտագործեն իրենց կարողությունները  զարգացնելու համար: Որոշ ժամանակ անց կազմակերպեցի 2 ջրի որակների ստուգման փորձեր, մեկը` դպրոցում , իսկ մյուսը` Փոքրիկ Իշխան կենտրոնում: 2 փորձն էլ վերաբերում էին գետի պարզությունը, թթվայնությունը և ջրում առկա թթվածնի քանակը որոշելուն: Արդյունքում երկու գետերի որակն էլ նորմայի սահմանների մեջ էր: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մոտ 20 երեխաներ սովորեցին,  թե  ինչպիսի  միջոցներով կարելի է որոշել ջրի որակները և ևս  մեկ անգամ առիթ հանդիսացավ խոսել բնության  մաքրության, պահպանման  մասին: Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ ստացած գիտելիքներս փոխանցել իմ հասակակիցներին:
Ես շատ կցանկանամ երկրորդ անգամ ևս մասնակցել GLOW ամառային ճամբարին, կրտսեր ջոկատավարի դերում:
Բոլոր աղջիկներին խորհուրդ եմ տալիս մասնակցել GLOW ամառային ճամբարին և զգան այն հաճելի զգացումը, որը զգում է մասնակիցներից յուրաքանչյուրը ճամբարում անցկացնելիս:
Ամալյա Պետրոսյան
ք. Վանաձոր
GLOW 2012 մասնակից