Այս տարին հագեցած էր ինձ համար: ԳԼՕ ամառային
դպրոցից հետո, հուլիս ամսին մեր համայնքի երեխաների համար աշակերտական խորհուրդը կազմակերպել էր տեղական ինքնակառավարման ճամբար: Ես ճամբարի պատասխանատուն էի: Այնտեղ նաև հնարավորություն ունեցա վարել ՏԻՄ-ի վերաբերյալ դասերը: Ճամբարը անց էր կացվում Վորլդ Վիժն
կազմակերպության և ԳՈՒՄ հասարակական կազմակերպության աջակցությամբ: Նախապես կազմել ենք ծրագիր-առաջարկ, մասնակցել նրանց կողմից հայտարարված մրցույթին: Մեր ծրագիրը հավանության արժանացավ, և մենք կազմակերպեցինք ճամբարը: Նկարները կարող եք դիտել http://www.facebook.com/media/set/?set=a.209225865871156.45429.100003512321452&type=3
Օգոստոսին մասնակցել եմ
Վորլդ Վիժն կազմակերպության կողմից կազմակերպած ճամբարին Ջերմուկում:
Այստեղ աշխատել եմ որպես կրտսեր ջոկատավար:
Դեկտեմբերի 1-ին
կազմակերպվեց Երիտասարդները
հանուն ակտիվ համայնքի երիտասարդական հավաքույթ, որին մասնակցեցին համայնքի երիտասարդներ, դպրոցի բարձր դասարանի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ: Քննարկվեցին համայնքային հիմնախնդիրներ
և դրանց լուծման ուղիներ: Ստեղծվեց երիտասարդական ակտիվ խումբ: Դրանից հետո երիտասարդներին տեղեկատվություն և որոշակի գիտելիքներ տրամադրվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ: Ես հիմնականում վարել եմ հանդիպումը, ինչպես նաև ներկայացրել եմ ՄԻԱՎ-ի թեման:Մասնակիցներին բաժանվել են բուկլետներ, տեղեկատվական թերթիկներ:
Հիմա
Խաղաղության Կորպուսի
հետ իրականացրած ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել նոր ծրագիր: Ուզում ենք դպրոցի համար ձեռք բերել նոր գրատախտակներ: Աշխատում եմ առաջնորդության
ճամբարին
մասնակցած
երեխաների
հետ, ես և մեր ամերիկացի կամավորը
փորձում ենք նրանց ակտիվ պահել, որպեսզի նրանք լավ առաջնորդներ լինեն:
Սիրով` Արմինե Գաբրիելյան
Սյունիքի մարզ,Գորիսի շրջան,Հալիձոր համայնք
No comments:
Post a Comment