Sunday, April 27, 2014

Սեմինար Գավառի Հայկական Կարիտաս ԲՀԿ-ում



Բարև  բոլորին!!! Ես ԳԼՕ 2013-ի  սան եմ: Նախ ասեմ, որ ԳԼՕ  ամառային դպրոցը մեծ ազդեցություն  ունեցավ  իմ վրա և ես շատ ուրախ եմ, որ այն երջանիկներից եմ, ովքեր  հնարավորություն   ունեցան  մասնակցել  ԳԼՕ ամառային դպրոցին: Այնտեղ ես անցկացրեցի աննմոռանալի օրեր և շատ շնորհակալ եմ բոլորին:
ԳԼՕ-ից վերադառնալուց հետո  ես և իմ ընկերուհի Անին  Գավառի   «Հայկական Կարիտաս»  ԲՀԿ-ի «Փոքրիկ  Իշխան» սոցիալական կենտրոնում   կազմակերպեցինք սեմինար  12-16  տարեկան երեխաների համար: Մեր  կազմակերպած սեմինարներն  4-ն էին՝ «Ինքնաճանաչում»,  «Առաջնորդություն», «Թրաֆիկինգ», «Կոնֆլիկտներ» :
Օգոստոսի մեկին տեղի ունեցավ  «Թրաֆիկինգ»  թեմայով  սեմինարը:  Մենք  մի քանի անձանց օրինակների միջոցով բացատրեցինք, թե ինչ  է թրաֆիկինգը, որոնք են  թրաֆիկինգի  տեսակները և  ինչպես կարելի պաշտպանվել  թրաֆիկինգից:
Օգոստոսի  տասներեքին տեղի ունեցավ   «Կոնֆլիկտներ»  թեմայով   սեմինարը: Մենք երեխաներին բացատրեցինք, թե ինչ է կոնֆլիկտը,  ինչպես  է առաջանում   այն,  դրա փուլերը և ինչպես կարելի է  խաղաղ  պայմաններում  լուծել  կոնֆլիկտները  ըստ  Թոմասի  թեորեմի: Մենք  երեխաներին բաժանեցինք  երկու խմբի  և նրանց  հանձնարարեցինք   ներկայանցնել մի կոնֆլիկտային իրավիճակ և դրանց լուծման տարբերակներ: Խմբակային աշխատանքների միջոցով  որոշեցինք, թե որն է  կոնֆլիկտների լուծման  արդյունավետ միջոցները: 




Սվետլանա  Սարոյան
Քաղաք Գավառ, Գեղարքունիքի մարզ
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից  



Saturday, April 26, 2014

Իմ կյանքը ԳԼՕ ամառային դպրոցից հետո

Երբ մի ամբողջ տարի զբաղված ես լինում և նույնիսկ ժամանակ չես ունենում նորմալ տանը գտնվելու՝ ասելիքդ շաաաաա՜տ-շաաաաաա՜տ է լինում ......Ահա այսպես եմ զգում ԳԼՕ ամառային դպրոցից գրեթե մեկ տարի անց:  
Բառիս բուն իմաստով գերզբաված տարվանից հետո սիրով Ձեզ եմ ներկայացնում արդյունքներ:

Մասնակցեցի Սեմինար Դպրոցներն հանուն առողջության: Հրաշալի սեմինար էր լի անվերջանալի տեղեկություններով, որոնք ես յուրովի բացահայտեցի ինձ համար :

Առողջ ապրելակերպ խմբակում կազմակերպվել էր աղցանների մրցույթ-փառատոն և իմ աղցանը հաղթող ճանաչվեց:

Rosa Tadevosyan's photo.Ձեզ եմ ներկայացնում Բանավեճի ակումբում իմ ունեցած հանդիպումների նկարները, որտեղ մենք հաղթել ենք կամ էլ տարել մարտական ոչ-ոքի: Նաև նշեմ, որ ես ընդգրկվել եմ մարզային թիմում; Դա ինձ համար մեեե՜ծ հաջողություն էր և շուտով տեղի կունենան հանրապետական մրցումները: Հուսամ ես և իմ թիմը լավ կներկայանանք:

Ահա և ես ԳԼՕ-ից հետո՝ կամավոր, նախաձեռնող, կենսուրախ և նպատակասլաց Ռոզաս այն խմբի և սաների հետ, որոնց համար հանդիսանում եմ կամավոր:

Ապրիլի 22-ին անցկացրեցի սեմինար 8-րդ և 9-րդ դասարաններ-ում: Սեմինարի նպատակը մեկն էր. յուրաքանչյուրին որքան հնարավոր է տալ տեղեկություն Թրաֆիքինգի և ընտանեկան բռնության մասին:եվ հուսով եմ,որ դա ինձ մոտ ստացվեց քանի որ ինձ թվում է արեցի առավելագույնը:Կարճ պատմելով անցկացվող սեմինարի մասին կասեմ,որ գտնվեցին երեխաններ ովքեր բացի իմ առաջարկած կետերից որոնք նշվել էին թրաֆիքինգի չենթարկվելու համար,առաջարկեցին և գրառեցին այնպիսի կետեր որոնք իսկապես անհրաժեշտ էին իմանալու և կիրառելու համար:Բացի այդ եղան կամավորներ ովքեր որոշեցին անցկացնել նույնպիսի սեմինարներ իրենցից ցածր գտնվող դասարաններում և համայնքի այն մասսա-յում ովքեր տեղեկացված չեն տվյալ թեմաներին:

Ապրիլի վերջին ես կազմակերպեցի սեմինար Առաջնորդություն, Թիմային աշխատանք և Կամավորություն թեմաներով: Նշեմ, որ սեմինարը ընթացավ սպասվածից ավելի լավ: Մենք քննարկեցինք առաջնորդության ձևերը, քննարկեցինք, թե ինչպիսին պետք է լինի իսկական առաջնորդը, ինչպիսի հատկանիշներ պիտի ունենա: Նաև քննառկեցինք, թե ինչ է թիմային աշխատանքը, ինչն է ընկած թիմային աշխատանքի հիմքում: Ահա և հասանք կամավորությանը... Ես՝ որպես կամավորի բացատրեցի դրա բնույթն ու կարևորությունը , թե ինչքան կարևոր է կատարել անշահախնդիր աշխատանք՝ կամավորություն: Վերջացնելով սեմինարը սեմինարի մի քանի մասնակիցների հետ դուրս եկանք փողոց և երեխաներին առաջարկեցինք միանալ մեզ և կամավոր աղբահանություն կազմակերպել ֆուտբոլի դաշտում և դաշտից քիչ հեռու գտնվող տարածքում, որտեղ գոյացել էին մեծ աղբակույտեր, որոնք մենք փորձեցինք վերացնել ...Ես այնքան ուրախ եմ, որ նույնիսկ փոքրիկները այնքան շատ էին ուզում տեսնել այդ տարածքը մաքուր և կոկիկ, այնքան խանդավառ էին աշխատում: Փաստորեն մենք կատարեցինք և՛ բնապհպանական ակցիա և՛ կամավոր աշխատանք: Արդյունքները գոհացնող էին:

Ռոզա Մարգարյան
քաղաք Երևան

ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից












Սեմինարներ երեխաների համար



Բարևներ ու պաչիկներ բոլորին!!! Հուսով եմ, որ լավ եք. շատ-շատ կարոտել եմ ձեզ, շատ կուզեի տեսնել բոլորիդ, զրուցել, հիշել GLOW-ում անցկացրած անմոռանալի օրերը, տեսնել թե յուրաքանչյուրս ինչքանով ենք փոխվել GLOW-ից հետո և թե ինչ ազդեցություն է ունեցել GLOW-ն յուրաքանչյուրիս կյանքում: Ես կարող եմ ասել,որ GLOW-ն մեծ ու դրական ազդեցություն ունեցավ իմ վրա: Այն իմ մեջ և իմ կյանքում շատ բան փոխեց, ուստի մեծ շնորհակալություն GLOW-ի կազմակերպիչներին, կամավորներին, կրտսեր ու ավագ ջոկատավարներին, հովանավորներին, մի խոսքով բոլորին ` պարգևած գիտելիքների, լավ ընկերների, անմոռանալի հիշողություննեիր, մեծ փորձի ու իմ կյանքում GLOW-ից հետո տեղի ունեցած բոլոր դրական փոփոխությունների համար:

Իսկ հիմա կցանկանայի մի քիչ պատմել, թե ինչ դրական փոփոխությունների մասին է խոսքը և թե ինչով եմ զբաղվել GLOW-ից հետո:
Գավառում արդեն բավականին երկար տարիներ է ինչ բացվել է Հայկական  Կարիտաս բարեգործական կազմակերպության Փոքրիկ իշխան սոցիալական կենտրոնը: Ծրագրի անմիջական շահառուները 40 սոցիալապես անապահով ընտանիքների 12-16 տարեկան երեխաներ են:Ես ու Սվետլանան (կարծում եմ բոլորս էլ հիշում ենք իմ ամենամտերիմ համեստ ու պուպուշ անբաժան ընկերուհուն) որոշեցինք սեմինարներ կազմակաերպել հենց այդ երեխաների համար: Որոշեցինք ու կազմակերպեցինք: Կազմակերպեցինք 4 սեմինար տարբեր թեմաներով:
Ինքնաճանաչում թեմայով սեմինարը տեղի ունեցավ հուլիսի տասնհինգին: Սկզբում երեխաներին  բացատրեցինք մարդու արժեքային համակարգը, այնուհետև յուրաքանչյուրը պատմեց իր արժեքների մասին: Միասին քննարկեցինք ու ընտրեցինք տարբեր արժեքներ: Երեխաները անհատական առնձնացրեցին իրենց համար ամենակարևոր իննը արժեքներ: Հետո երեխաների հետ խոսեցինք իրենց ընտրած արժեքների մասին: Բացատրեցինք, թե ի՞նչ է  ինքնագնահատականը, ինչպես է առաջանում դրական և բացասական ինքնագնահատականը:  Պատմեցինք մեր և երեխաների համար շատ հետաքրքիր գորտերի պատմությունը, և այդքանով ավարտեցինք:
Առաջնորդություն թեմայով սեմինարը տեղի ունեցավ հուլիսի քասնվեցին: Սկզբում երեխաներին բացատրեցինք, թե  ի՞նչ է իրենից ներկայացնում առաջնուրդությունը, ինչպե՞ս դառնալ լավ առաջնորդ, թե ինչպիսի հմտություններ պետք է ունենա առաջնորդը և այլն: Այնուհետև բաժանվեցինք 2  խմբերի և խաղացինք Փրկություն  և  Հրե օղակներ խաղերը: Բացատրեցինք առաջնորդության ոճերը: Հետո միասին  քննարկեցինք և ավարտեցինք:


Անի Միասկյան
Քաղաք Գավառ
ԳԼՕ  2013 ամառային դպրոցի մասնակից

Thursday, April 24, 2014

Ճամբար հաշմանդամ երեխաների համար

Ողջույն բոլորին! Կարոտել եմ բոլորիդ շաաատ-շատ և ուզում եմ, որ GLOW-ի օրերը նորից կրկնվեն: Շատ անմոռանալի հիշողություններ ունեմ ձեզանից յուրաքանչյուրի, մեր կամավորների և GLOW-ի հետ կապված: Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել GLOW-ի բոլոր կազմակերպիչներին և հովանավորներին` պարգևած անմոռանալի պահերի, նոր ընկերների և հարուստ փորձի համար, որը, համոզված եմ, ինձ օգտակար կլինի ամբողջ կյանքիս ընթացքում:
Իսկ հիմա ուզում եմ պատմել ձեզ, թե ինչով եմ զբաղվել GLOW ճամբարին մասնակցելուց հետո... Գնացինք!
Մեր համայնքը հայտնի է յուրաքանչյուր տարի հաշմանդամ երեխաների համար կազմակերպվող իր ճամբարով: Ուզում եմ պատմել ձեզ այդ ճամբարին իմ մասնակցության մասին:
Այդ ճամբարում կազմակերպել էինք տարբեր թեմաներին և հիմնախնդիրներին նվիրված սեմինարներ: Այդ թեմաներից թվեմ մի քանիսը. "Ծխախոտի վնասակար ազդեցությունը մառդու առողջության վրա", "Ալկոհոլ", "Առողջ սնունդ", "Առողջ ապրելակերպ", "Հիգիենաի կանոններ", "Հարգանք", "Շրջակա միջավայրի պաշտպանության հիմնահարցերը" և այլն: Ձեզ եմ ներկայացնում մի կարճ տեսահոլովակ, որտեղ ինքս եմ վարում այդ սեմինարներից մեկը: Հույսով եմ, որ այն Ձեզ դուր կգա:

Այդ ճամբարում մենք օգում էինք կամավորներին, աշխատում էինք որպես թարգմանիչ սեմինարների ժամանակ: Մանրամասն բացատրում էինք երեխաներին քննարկվող թեմաները, իսկ հարցերի դեպքում մեծ սիրով օգնում էինք երեխաներին: Բացի այդ, ազատ ժամե

րին մենք կարող էինք շփվել այդ երեխաների հետ: Անձամբ ինձ համար շատ հետաքրքիր էր երեխաների հետ շփումը, նրանց կյանքը, առօրյան, խնդիրները, նրանց անհանգստացնող հարցերը և նրանց հետ կապված ամեն ինչ: Ես ուրախ էի օգտակար լինել նրանց ամեն հարցում` օգնելով նրանց թե' ֆիզիկապես, թե' խորհուրդներով: Մենք երեխաներին սովորեցնում էինք անգլերեն տառերը, թվերը, անցկացնում էինք նկարչության դասեր, պատրաստում էինք տարբեր վզնոցներ և ձեռքի այլ աշխատանքներ: Աշխատում էինք յուրաքանչյուր երեխայի հետ` բացահայտելով նրա ընդունակությունները տարբեր բնագավառներում: Բացի այդ, կազմակերպում էինք բազմաթիվ խաղեր, սովորեցնում էինք պարեր: Իդեպ, ես սովորեցրել էի նրանց GLOW ճամբարում սովորածս պարերը և խաղերը: Երախաների հետ շփվելուց հետո, նրանք ինձ համար ասես հարազատ էին դարձել և բաժանման պահը շատ ծանր էր բոլորիս համար: Այդ ճամբարի օրերը իսկապես անմոռանալի են դարձել ինձ համար:

Օֆելյա Բալայան
քաղաք Ստեփանավան, Լոռու մարզ
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից 

Wednesday, April 23, 2014

ԳԼՕ՝ իմ առաջին ճամբարը, իմ երկրորդ ընտանիքը, իմ ուժը


Ես ԳԼՕ 2013-ի սան եմ: Երբ իմացա այս ճամաբարի մասին հենց նույն օրը գրեցի ճամբարին մասնակցելու հայտը և մոտավորապես մեկ ամսից ստացա նամակ, որտեղ գրված էր, որ ես մասնակցելու եմ ճամբարին: Շատ ուրախ էի և  միևնույն ժամանակ հպարտ: Երբ գնացի ճամբար ծանոթացա տարբեր աղջիկների հետ, ովքեր հիմա իմ լավագույն ընկերուհիներն են:
Այն թեմաները, որոնք մենք ուսումնասիրում էինք համոզված եմ ուրիշ տեղ ես չէի սովորի:Այսպիսով ԳԼՕ-ն օգնեց ինձ լինել ինքնավստահ և ավելի կայուն:Երբ ճամբարից վերադարձա բոլորը ինչ որ փոփոխություն էին նկատում,ես ավելի  ինքնավստահ էի և դա ինձ դուր էր գալիս:և ԳԼՕ-ն օգնեց ինձ իմ հետագա քայլերում,որոնց մասին նույնպես կպատմեմ :
 
Ես ԳԼՕ-ից հետո մասնակցեցի մեկ ուրիշ ճամբարի, այս անգամ որպես կամավոր  թարգմանիչ: Այս ճամբարը տարբերվում էր, քանի որ ներառական ճամբար էր: Երբ շփվում էի այդ երեխաների հետ հասկանում էի, որ նրանց էլ է պետք այն գիտելիքները, որոնք ես եմ ստացել: Եվ որոշեցի կազմակերպել սեմինարներ այդ երեխաների համար: Իմ կազմակերպած սեմինարներից էր ճիշտ սննդակարգ և ջուր, նաև  այդ ճամբարի թեմաներից էր գենդերը, այդ ժամանակ ես երեխաներին փոխանցեցի իմ գիտելիքները: Բացի սեմինարնեից ճամբարի երեխաներին սովորեցրել եմ մեր ԳԼՕ-ի պարերը:
 
Սեմինարներից էր նաև finger print art սեմինարը, որի ժամանակ երեխաները  պետք է ստանային տարբեր պատկերներ ձեռքի մատների օգնությամբ, որոնք նախորոք գունավորուն էին:

Վերջերս ես կազմակերպեցի սեմինար բլոգինգ թեմայով; Բլոգինգ սեմինարի ժամանակ ես ներկայացրեցի, թե ինչ է բլոգը, ինչի համար են նախատեսված և ինչերով են տարբերվում բլոգները և ինչ պլատֆորմներում կարելի է ստեղծել բլոգներ: Ցանկացողները ստեղծեցին իրենց անձնական բլոգները:


Ժասմենա Սաքանյան
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից

 

Tuesday, April 22, 2014

ԳԼՕ-ն որպես նոր կյանքի սկիզբ



Արդեն երկու տարի է անցել այն գարնանային օրից, որն կամա թե ակամա իմ կյանքի փոփոխության պատճառներից մեկը հանդիսացավ: Գարնանային մի օր էր, բայց ոչ այն օրերից, երբ արևը իր շողերով այրում է հոգիդ, ընդհակառակը գարնանային մռայլ օր էր, դպրոցում բոլորս ժամերն էինք հաշվում, որպեսզի տուն գնայինք մեկ բաժակ տաք թեյ խմելու և տաքանալու համար: Հանկարծ դասասենյակի դուռը բացվեց և ընկերներիցս մեկը ներս մտավ ձեռքին մի թուղթ: Նա մոտեցավ ինձ, հանձնեց թուղթն ու ասաց. << Սա ամառային դպրոցի հարցաթերթիկ է, անպայման կլրացնես>>: 
Նրա գնալուց հետո թուղթը դրեցի պայուսակումս և մինչև տուն հասնելս մոռացա այդ մասին, քանի որ ցուրտը ուղեղս սառեցրել էր: Տուն հասնելուց և տաքանալուց հետո բացեցի պայուսակս, հանեցի թուղթը և սկսեցի ուսումնասիրել: GLOW, <<լուսավորե՞լ, պայծա՞ռ, հմմմ>> մտածեցի ես, ապա թուղթը մի կողմ դրեցի և սկսեցի դասերս սովորել: Մի քանի օր անց սենյակում նկատեցի թուղթը, վերջնաժամկետը մոտ էր, ես չգիտեի ինչ անել, մտածում էի թուղթը աղբը նետել, քանի որ վստահ չէի սեփական ուժերիս վրա: Բայց երեկոյան, երբ արևը մայր մտավ, որոշեցի փորձել, ձեռքերս դողում էին, գրիչը սայթաքում էր մատներիս արանքից, լրացնում էի և մտածում. <<Մեկ է չեմ անցնելու, մյուներն ինձնից լավն են>>:
Հայտը լրացնելուց երևի երկու ամիս անց զանգ ստացա Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնից, մի պահ ականջներս ինձ լքեցին, աչքերիս դիմաց ամեն ինչ սև էր երևում, չէի կարողանում ոչինչ զգալ, քանի որ ինձ ասացին, որ ընտրվել եմ որպես ԳԼՕ-ի եզրափակիչ փուլի մասնակից:
Ամառային մի արևոտ օր լքեցի տունը, սկսեցի քայլել դեպի մեքենան Ստեփանավան սլանալու նպատակով: Ճանապարհին ոչինչ չէի խոսում, քանի որ մտքերս արդեն Ստեփանավանում էին: Մեքենայից դուրս գալուց հետո սիրտս բաբախում էր արագորեն, հուզված և անհանգիստ էի: Բայց մոտենալով ջոկատավարներին և կրտսեր ջոկատավարներին սիրտս միանգամից հանգստացավ, սկսեցի շնչել ինչպես առօրյա կյանքում: Բոլորը ժպտում էին, ճամբարում կատարյալ ներդաշնակություն էր տիրում: Կրտսեր ջոկատավարներն ինձ ուղեկցեցին իմ սենյակ, ապա հանդիպեցի իմ սենյակակցին, որն այսօր իմ լավագույն ընկերներից մեկն է: Սկզբում վախենում էի խոսել, սակայն երեկոյան կարծես քույրեր լինեինք:
ԳԼՕ-ն իհարկե նոր գիտելիքների մի անսպառ աշխարհ է, այստեղ բոլորը սովորում են, բայց սովորում ենք իրական փորձից, ոչ միայն գրքերից, սովորում ենք մարդկանցից, ովքեր ունեն պատմություն, ովքեր պատրաստ են պատմել: Եվ հենց այս մարդիկ ինձ ծանոթացրեցին այսօրվա իմ լավագույն ընկերոջ և խորհրդատուի հետ, ում ես անցյալում երբեք չէի հանդիպել: Նրա անունն Անուշ էդվարդի Պետրոսյան է: Նա պատմում է, որ իր պատմությունը շատ հետաքրքիր է, ԳԼՕ-ում անց կացրած ընդամենը մեկ շաբաթը վերափոխել է իրեն: Անհավատալի է, թե ինչպես մարդ կարող է հասունանալ ընդամենը մեկ շաբաթում, դառնալ ինքնավստահ և համարձակ: Նա ասում է, որ նա այլևս չի կարող հավատալ, որ այն Անուշը, ով դողացող ձեռքերով լրացնում էր ճամբարի հայտը հենց ինքն է, նույն Անուշը: Անուշը կամ ես: ԳԼՕ-ն ինձ ստիպեց ճանաչել ոչ միայն այն աշխարհը, որն ինձ շրջապատում է, այլ սովորեցրեց ճանաչել ինքս ինձ`իմ սոփական աշխարհը: Ես հասկացա, որ արդեն ժամանակն էր և պետք էր դուրս գալ այն վանդակից, որտեղ սեփական շղթաներով բանտարկել էի ինձ:  ԳԼՕ-ն ինձ ցույց տվեց դռներ, որոնք ունեին բազմաթիվ ճանապարհներ և կարծես ականջիս շշնջաց.<<Ընտրությունը քոնն է, դու ես պատասխանատու որ ճանապարհով ընթանալ>>:  Կարծես թե աչքերիս դիմացից մի ահռելի դարպաս կոտրվեց, քանի որ աչքերս սկսեցին տեսնել բոլոր հնարավորությունները, որոնք կյանքն ինձ էր տվել:
Ժամանակն էր լքել Ստեփանավանը, բոլորն արտասվում էին, բոլորս տխուր էինք, մեր նորաստեղծ և սիրով լի ընտանիքին հրաժեշտ տալու համար: Բայց ժամանակը եկել էր, որ բոլորս վերադառնայինք դեպի մեր համայնքները և տարածեինք այն գիտելիքները, որոնք ստացել էինք ԳԼՕ-ում անց կացրաց անմոռանալի օրերի ընթացքում: Ես հեռանում էի, բայց հեռանում էի վերադառնալու նպատակով:
Մեկ տարի անց վերադարձա ԳԼՕ, այս անգամ որպես կրտսեր ջոկատավար: Վերադարձա փորձս և գիտելիքներս ընկերներիս հետ տարածելու համար: Վերադարձա այս անգամ իմ պատմությունը պատմելու համար, վերադարձա նորից ոգեշնչվելու համար: Այս անգամ վերադարձա, քանի որ գիտեի ինչ էր նշանակում լինել կրտսեր ջոկատավար: Լսելով իմ կրտսեր ջոկատավարի պատմությունները ՖԼԵՔՍ(FLEX-Future Leaders Exchange) ծրագրի մասին, ոգեշնչվելով նրա փորձից ես ընտրվել էի ՖԼԵՔՍ ծրագրի եզրափակիչ փուլի մասնակից, Ամերիկայում մեկ տարի բնակվելու և սովորելու համար: Սա ինձ հա

մար մի նվաճում էր, որը իրականություն դարձավ միայն ԳԼՕ-ից հետո: Այս անգամ ճամբարում գործադրեցի ունեցածս բոլոր ջանքերը մասնակիցներին օգնելու և աջակցելու համար, քանի որ ինձ համար ներշնչանքը հրաշքներ իրագործելու նախապայման է:
GLOW- աղջիկներն առաջնորդում են մեր երկիրը, GLOW-աղջիկները լուսավորում են մեր երկիրը:
Այսօր, երբ ետ եմ նայում`գտնելու վախկոտ և ամաչկոտ Անուշիկին, նա ժպտում է և ասում. <<Ես հպարտ եմ քեզնով>>:

Անուշ Պետրոսյան
Քաղաք Դիլիջան, Տավուշի մարզ
ԳԼՕ 2012 առամային դպրոցի մասնակից
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի կրտսեր ջոկատավար