
Իսկ հիմա ուզում եմ պատմել ձեզ, թե ինչով եմ զբաղվել GLOW ճամբարին մասնակցելուց հետո... Գնացինք!
Մեր համայնքը հայտնի է յուրաքանչյուր տարի հաշմանդամ երեխաների համար կազմակերպվող իր ճամբարով: Ուզում եմ պատմել ձեզ այդ ճամբարին իմ մասնակցության մասին:
Այդ ճամբարում կազմակերպել էինք տարբեր թեմաներին և հիմնախնդիրներին նվիրված սեմինարներ: Այդ թեմաներից թվեմ մի քանիսը. "Ծխախոտի վնասակար ազդեցությունը մառդու առողջության վրա", "Ալկոհոլ", "Առողջ սնունդ", "Առողջ ապրելակերպ", "Հիգիենաի կանոններ", "Հարգանք", "Շրջակա միջավայրի պաշտպանության հիմնահարցերը" և այլն: Ձեզ եմ ներկայացնում մի կարճ տեսահոլովակ, որտեղ ինքս եմ վարում այդ սեմինարներից մեկը: Հույսով եմ, որ այն Ձեզ դուր կգա:

րին մենք կարող էինք շփվել այդ երեխաների հետ: Անձամբ ինձ համար շատ հետաքրքիր էր երեխաների հետ շփումը, նրանց կյանքը, առօրյան, խնդիրները, նրանց անհանգստացնող հարցերը և նրանց հետ կապված ամեն ինչ: Ես ուրախ էի օգտակար լինել նրանց ամեն հարցում` օգնելով նրանց թե' ֆիզիկապես, թե' խորհուրդներով: Մենք երեխաներին սովորեցնում էինք անգլերեն տառերը, թվերը, անցկացնում էինք նկարչության դասեր, պատրաստում էինք տարբեր վզնոցներ և ձեռքի այլ աշխատանքներ: Աշխատում էինք յուրաքանչյուր երեխայի հետ` բացահայտելով նրա ընդունակությունները տարբեր բնագավառներում: Բացի այդ, կազմակերպում էինք բազմաթիվ խաղեր, սովորեցնում էինք պարեր: Իդեպ, ես սովորեցրել էի նրանց GLOW ճամբարում սովորածս պարերը և խաղերը: Երախաների հետ շփվելուց հետո, նրանք ինձ համար ասես հարազատ էին դարձել և բաժանման պահը շատ ծանր էր բոլորիս համար: Այդ ճամբարի օրերը իսկապես անմոռանալի են դարձել ինձ համար:
Օֆելյա Բալայան
քաղաք Ստեփանավան, Լոռու մարզ
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից
No comments:
Post a Comment