Ես մինչև ԳԼՕ ամառային ճամբարին մասնակցելը….
Վա՜յ, լավ էլի, որ հիշում եմ մի տեսակ ինքս ինձնից հիասթափվում եմ:
Չափից շատ ամաչկոտ, կաշկանդված: Հենց մի հարց ուղղեին ինձ ու պատասխանը չիմանայի, իսկույն նեղվում էի…Վա՜յ, ոնց կլնի, չկարողացա պատասխանեմ, ինչ ամոթ է, խայտառակ եղա:
Բայց…բայց ԳԼՕ-ին մասնակցելուց հետո հասկացա, թե ինչքան բան կար, որ ես չգիտեյի, բայց ճամբարում ես <<խայտառակ>> չէի լինում, ընդհակառակը՝ ուրախ էի, որ կարող եմ չիմացածներս իմանալ, իմացածներս՝ ընդլայնել, և այդպես շարունակ:
ԳԼՕ ճամբարը ինձ համար մի հեքիաթային դրախտ էր, որտեղ ապրում էր մեր հեքիաթային ընտանիքը, որտեղ ամեն ինչ այնքան հեշտ էր, այնքան գեղեցիկ, այնքան մատչելի ու գրավիչ:
Ճամբարը ինձ շատ գիտելիքներ տվեց և օգնեց գտնեմ իմ ԵՍ-ը և այն կատարելագործեմ էլ ավելի: Սովորեցրեց մի շարք մեթոդներ, որոնք կարող եմ կիրառել առօրիայում գիտելիք ձեռք բերելու համար:
Օգնեց լինել ինքնավստահ, ինքնահաստատված և արտահայտվել առանց կաշկանդվելու, որը ինձ համար առաջնային խնդիր էր՝ մինչև ԳԼՕ-ին մասնակցելը:
Բայց ինչպես մնացած հեքիաթները՝ ԳԼՕ- հեքիաթը ևս իր տրամաբանական ավարտը ունեցավ՝ ցավոք: Ավարտվեց հեքիաթը, բայց մնացին հիշողությունները, որոնք կմնան հավետ, որպես լուռ վկան մի երջանիկ պատառիկի իմ կյանքից:
Հիշում և կարոտում եմ բոլորիդ հատ առ հատ, հատկապես մեր խմբի ավագ և կրտսեր ջոկատավարներին՝ Մանե Պապյանին և Աննային, ով մեր Սյունյաց աշխարհից էր:
Ու՜ֆֆֆ, էլ չհիշեցնե՛ք, թե ինչպիսին էի մինչև ԳԼՕ-ն:

Գոհար Ավանեսյան
ԳԼՕ 2011 ամառային դպրոցի մասնակից
գյուղ Տաթև, Սյունիքի մարզ
գյուղ Տաթև, Սյունիքի մարզ
***********************************************************************************
GLOW ամառային դպրոցից հետո ինձ համար նոր կյանք սկսվեց : Հիշում եմ ինձ դրանից առաջ`ամաչկոտ ու անինքնավստահ տիպ էի: Մասնակցելով այս ծրագրին ես գիտեի, որ նոր բան կգտնեմ իմ մեջ` ես սպասում էի դրան:
Ու դա եղավ : Քիչ ժամանակ չի անցել այն օրվանից , ինչ ավարտվեց ամառային դպրոցի 2013թ.-ի շրջանը, որն իմ կյանքում բացեց նոր ընկերներով, նոր գիտելիքներով, նոր հաջողություններով, նոր ձեռքբերումներով նոր աշխարհ: Հիմա, երբ հետ եմ նայում հասկանում եմ, որ այն ամաչկոտ, անինքնավստահ աղջկանից մի քանի նշույլ է մնացել միայն:
Ամառային դպրոցի ամենասիրածս պահերը մեր փոքրիկ սենյակում անց կացրած ժամերն էին: Ես միշտ մտածում էի ,որ մեր ավագ ջոկատավար Արմինեն հոգեբան է ու գնում ենք հոգեբանի մոտ : Ու առհասարակ, GLOW-ի ողջ անձնակազմն էր հասկացող, բարի և կենսուրախ:
Ինֆորմացվելով տարբեր թեմաներից ես որոշեցի գիտելիքներս հաղորդել հասակակիցներիս, ինձնից փոքրերին ու մեծերին: Չեք կարող պատկերացնել, թե որքան դրականապես եմ լիցքավորվում ամեն անգամ, երբ սեմինարի, փոքրիկ զրույցի կամ ուղղակի մի քանի բառի միջոցով օգնում եմ դիմացինիս:
Երբ ավարտել էի իմ ծրագրաշատ ամառը, որոշեցի կազմակերպել առաջին սեմինարը:
Ընտրեցի Թրաֆիքինգ թեման, քանի որ մեր համայնքում ականատես էի եղել այդպիսի դեպքերի և ուզում էի, որ դրանք չկրկնվեն: Մեր դասղեկին դիմելուց հետո, իմացա, որ նա նույնպես ցանկանում էր որոշակի ինֆորմացիա հաղորդել մեզ այդ թեմայի շուրջ ու մենք համատեղեցինք մեր ուժերը :
Ես առաջին անգամ չէի կազմակերպում սեմինար, բայց դա տարբերվեց…հիմնականում քննարկեցինք մեր համայնքում տեղի ունեցածը և հասկացանք, ինչպես պայքարել դրա դեմ:
Ժամանակի սղության պատճառով միշտ չէ, որ ցանկությունները իրականանում են: Ես ցանկանում էի ճամբար կազմակերպել (իմ աչքի առաջ ունենալով կրտսեր ջոկատավար Անուշ Պետրոսյանին), բայց չկարողացա համատեղել սկսածս բոլոր ծրագրերն ու հրաժարվեցի այդ մտքից: Անկեղծ ասած, մի քիչ կոտրվեցի…Սակայն հիշելով այն ուրախ օրերը, որ անց էի կացրել GLOW-ում ու դրանք նորից վերապրելու միտքը ինձ նորից ոգևորեցին: Երբ կարծես, թե թեթևացել էի ու ժամանակս կարողանում էի ճիշտ տնօրինել կազմակերպեցի հաջորդ սեմինարը:
Հետաքրքիրն այն է, որ իմ սեմիարների թեմաները չէի ընտրում իմ ցանկությամբ, այլ ընտրում էի այնպիսի թեմաներ, որոնց մասին քիչ տեղեկություններ ունեին մեր համայնքում:
Այս անգամ անդրադարձա Մարդու իրավունքներ թեմային: GLOW-ից հետո մասնկացել էի Ծաղկաձորում կազմակերպված Մարդու իրավունքների և առաջնորդության ամառային դպրոցին և համակարգելով այս երկու դպրոցներից ստացած գիտելիքներս, պատրաստեցի պրեզենտացիա այդ թեմայով: Քննարկեցինք բոլոր մանրամասները`
Սահմանադրության հոդվածներով , օրինակներով, անդրադարձա նաև Բանակն Իրականում նախաձեռնությանը, որը անմիջական կապ ուներ իմ թեմայի հետ: Քննեցինք մեր համայնքում կատարված սպանություններ, իրավունքների խախտման դեպքեր:
3-րդ սեմինարը կազմակերպեցի համագործակցելով GLOW 2011-ի մասնակից Գոհար Ավանեսյանի հետ: Միասին կազմակերպեցինք սեմինար Թիմային աշխատանք-ի և Առաջնորդության մասին:
Այս անգամ ևս պրեզենտացիայի միջոցով սովորեցինք, թե ինչպես են դառնում լավ առաջնորդ, հանելուկ-նկարի միջոցով գտանք ,թե ով է առաջնորդը, համեմատեցինք ղեկավարին ու առաջնորդին և ամենակարևորը մենք մեր արածից բավականություն ստացանք:
Ահա ես GLOW-ից հետո ` ակտիվ, կրեատիվ, առաջնորդող, ինքնավստահ, կյանքով լեցուն ու նոր գաղափարների համար պայքարող Լուսինե Պողոսյանս:
Լուսինե Պողոսյան
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից
գյուղ Տաթև, Սյունիքի մարզ
գյուղ Տաթև, Սյունիքի մարզ
No comments:
Post a Comment