Բարևներ ու պաչիկներ բոլորին!!! Հուսով
եմ, որ լավ եք. շատ-շատ կարոտել եմ ձեզ, շատ կուզեի տեսնել բոլորիդ, զրուցել, հիշել
GLOW-ում անցկացրած անմոռանալի օրերը, տեսնել թե յուրաքանչյուրս ինչքանով ենք փոխվել
GLOW-ից հետո և թե ինչ ազդեցություն է ունեցել GLOW-ն յուրաքանչյուրիս կյանքում: Ես կարող
եմ ասել,որ GLOW-ն մեծ ու դրական ազդեցություն ունեցավ իմ վրա: Այն իմ մեջ և իմ կյանքում
շատ բան փոխեց, ուստի մեծ շնորհակալություն GLOW-ի կազմակերպիչներին, կամավորներին,
կրտսեր ու ավագ ջոկատավարներին, հովանավորներին, մի խոսքով բոլորին ` պարգևած գիտելիքների, լավ
ընկերների, անմոռանալի հիշողություննեիր, մեծ փորձի ու իմ կյանքում GLOW-ից հետո տեղի
ունեցած բոլոր դրական փոփոխությունների համար:
Իսկ հիմա կցանկանայի մի քիչ պատմել, թե
ինչ դրական փոփոխությունների մասին է խոսքը և թե ինչով եմ զբաղվել GLOW-ից հետո:

Ինքնաճանաչում թեմայով
սեմինարը տեղի ունեցավ հուլիսի տասնհինգին: Սկզբում երեխաներին բացատրեցինք մարդու արժեքային համակարգը, այնուհետև
յուրաքանչյուրը պատմեց իր արժեքների մասին: Միասին քննարկեցինք ու ընտրեցինք տարբեր
արժեքներ: Երեխաները անհատական առնձնացրեցին իրենց համար ամենակարևոր իննը արժեքներ: Հետո
երեխաների հետ խոսեցինք իրենց ընտրած արժեքների մասին: Բացատրեցինք, թե ի՞նչ է ինքնագնահատականը, ինչպես է առաջանում դրական և
բացասական ինքնագնահատականը: Պատմեցինք մեր և
երեխաների համար շատ հետաքրքիր գորտերի պատմությունը, և այդքանով ավարտեցինք:

Անի Միասկյան
Քաղաք Գավառ
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից
No comments:
Post a Comment