Friday, July 20, 2012

GLOW 2012 ամառային դպրոց





Այս տարի ԳԼՕ աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպվող ամառային դպրոցը տեղի ունեցավ հունիսի 16-ից 22-ը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: 40  աղջիկներ և 4 կրտսեր ջոկատավարներ` ընտրված նախկին տարիների ծրագրի շրջանավարտներից մասնակցեցին ծրագրին` ներկայացնելով Հայաստանի բոլոր մարզերը և Երևան քաղաքը: Վեցօրյա ամառային դպրոցը հիմնված էր մասնակցական և ոչ ֆորմալ ուսուցման հիմունքների վրա և վերառում էր դասընթացներ և քննարկումներ մի շարք թեմաների շուրջ, ներառյալ` առաջնորդություն, թիմային աշխատանք, առողջություն, առողջ ապրելակերպ, մասնագիտական կողմնորոշում, գենդերային հարցեր, բնապահպանություն, անձի բացահայտում և զարգացում:

Ամառային դպրոցի հիմնական նպատակներն էին`
  • հնարավորություն ընձեռել մասնակիցներին զարգացնել իրենց առաջնորդության և թիմային աշխատանքին առնչվող հմտությունները,
  •  հաղորդել նոր գիտելիքներ և հմտություններ աղջիկների ապագայի համար կարևոր թեմաների շուրջ` գենդեր, առողջություն, սեռական դաստիարակություն, թրաֆիկինգ, ընտանեկան բռնություն և այլն:
  • նպաստել աղջիկների ինքնաճանաչմանը, ինքնավստահությանն ու նպատակասլացությանը զարգացմանը
  • խրախուսել քննադատական մտածողությանը և ստեղծագործական արտահայտմանը օգտագործելով մասնակցական կրթական մեթոդներ
  • ստեղծել առամային դպրոցի մասնակիցների, ծրագրի շրջանավարտների, ջոկատավարների ցանց, հնարավորություն տալով գիտելիքների շարունակական և պարբերական փոխանցմանը և տեղեկատվության տարածմանը
Դաընթացները անց էին կացվում 4 հայ և 5 ամերիկացի ջոկատավարների կողմից փոքր և մեծ խմբերում:

ԳԼՕ ամառային դպրոցը ծրագրի առաջին փուլն է, նրան հաջորդելու են մի շարք միջոցառումներ` հասակակցի կրթության սեմինարներ, համայնքային ծրագրեր և միջոցառումներ կազմակերպված ԳԼՕ ամառային դպրոցի մասնակիցների կողմից, ԳԼՕ մարզային սեմինարներ, ԳԼՕ լրագրի տպագրություն և այլն:

ԳԼՕ ամառային դպրոցին աջակցել էին Կանադական հիմնադրամը, Ամերիկյան Խորհուրդներ կազմակերպությունը, ԵԱԿՀ հայաստանյան գրասենյակը և Խաղաղության Կորպուսի Համագործակցության Ֆոնդը` անհատական ներդրումների միջոցով: