Sunday, December 27, 2015

Մաքրենք մեր շրջապատը


Դեկտեմբերի 22-ին, Քարակերտի թիվ 1 միջն. դպրոցում իրականացրեցի երկրորդ դասընթացը՝ բնապահպանություն թեմայով, որին մասնակցեցին 6-րդ դասարանի 13 աշակերտներ

Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին տարբեր բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև  քննարկվեցին իրենց համայնքում գոյություն ունեցող խնդիրները:

Վերջում երեխաները սովորեցին՝ ինչպես վերամշակել ավելորդ իրերը, և պլաստիկ շշերի վերամշակման արդյունքում աշակերտները ստացան կավճաման և ծաղկաման, որոնք  գործածվելու են իրենց դասարանում: 
Մասնակիցներից մեկը՝ Նորիկ Գևորգյանը ասում է.
<< Ես երբեք չէի պատկերացնի, որ աղբից կարելի է այս տեսակ հետաքրքիր իրեր պատրաստել>> :
 Ազնվիկ Կարապետյանը, ով ևս 6-րդ դասարանից է, ասում է.
ՙ<< Երբ գնամ տունկփորձեմ աղբի վերամշակման ուրիշ ձևեր գտնել և օգնելոր մենք մաքուր բնություն ունենանք>> :






Անի Գևորգյան
Արմավիրի մարզ,
գյուղ Քարակերտ


Մեր իրավունքները

Դեկտեմբերի 9-ին, Քարակերտի թիվ 1 միջն. դպրոցում իրականացրեցի մարդու իրավունքներին ուղղված դասընթաց: Դասընթացին մասնակցեցին 7-րդ դասարանի 19 աշակերտ: Դասընթացը բաղկացած էր 3 փուլից:  Առաջին փուլում երեխաները ներկայացրին, թե ինչ իրավունքներ իրենք գիտեն: Երկրորդ փուլում երեխաների համար պարզաբանվեց  իրենց իրավունքները՝ տարբեր օրինակների ներկայացման միջոցով: Երեխաները նաև սովորեցին, թե հարկ եղած դեպքում, որ մարմիններին նրանք պետք է դիմեն: Այս ամենից զատ՝ դասընթացի մասնակիցները տեղեկացան իրենց պարտականությունների մասին: Իսկ երրորդ փուլում երեխաները բաժանվեցին 2 խբի և ներկայացրին իրավունքի խախտման իրենց օրինակը՝ բեմադրության տեսքով: Երեխաներին տրամադրվեցին որոշ պարագաներ, որոնք նրանք կարող էին օգտագործել՝ գործի դնելով իրենց ստեղծագործելու ունակությունը: Առաջին խմբի բեմադրությունը խոսքի իրավունքի մասին էր, իսկ երկրորդ խմբինը՝ սեփականության:
Պատրաստվելու համար երեխաներին տրվեց 20 րոպե:
 Մասնակից Նորա Կարապետյանը տպավորված էր.
<< Շատ հետաքրքիր դասընթաց էր: Հիմա ես գիտեմ իմ իրավունքներից մի քանիսը, և երբ տուն գնամ, կփորձեմ ավելին սովորել դրանց մասին>>:

 Երեխաները վերադարձան տուն նոր դասընթացի ակնկալիքով:





Անի Գևորգյան
Արմավիրի մարզ,
 գյուղ Քարակերտ

Friday, December 18, 2015

Ամանորյա երազանքներ

Այս տարի Ամանորին ընդառաջ, որոշեցի նորարարություն մտցնել իմ գյուղում: Գյուղի տոնածառը ամեն տարվա նման զարդարելու փոխարեն որոշեցի այն զարդարել գյուղի բնակիչների երազանքներով:Ես հանդիպում ունեցա մեր գյուղապետի հետ և ստանալով նրա թույլտվությունը անցա գործի: Ինձ աջակցեցին իմ ընկերները: Մենք արդեն հավաքել ենք բոլոր երազանքները, շուտով դրանք կդառնան տոնածառի խաղալիքներ և կզարդարեն գյուղի տոնածառը:
Անուշ Մկրտչյան
Արմավիր


 

«Ոչ ծխախոտին» առողջապահական երկօրյա սեմինար



Առողջությունը երջանկության նման է, երբ նրան չենք նկատում ուրեմն նա կա: Իսկ երջանիկ հասարակությունը իրենից ենթադրում է առողջ մտածելակերպով և գիտելիքներով զինված աղջիկներ և տղաներ: Իմ` աղջիկների առաջնորդության ճամբարի փոքր դրամաշնորհային ծրագիրը, որքան էլ զարմանալի է, իրենից ներկայացնում էր երկօրյա առողջապահական սեմինար տղաների հետ:

Նոյեմբերի 28 և 29-ը մնացած բոլոր շաբաթ-կիրակիների նման չէր: Այս անգամ 12-14 տարեկան մոտ 20 տղաներ, զոհելով իրենց հանգիստը, եկել էին Վայքի հիմնական դպրոց նոր գիտելքներ ստանալու, իրենց ունեցած գիտելիքներն ամրապնդելու և հաճելի ժամանակ անցկացնելու: Ի՞նչ հասցրեցինք անել մենք: Նախ ծանոթացանք միմյանց հետ: Միայն անունները բոլորս էլ գիտեինք, մենք անկեղծացանք «Ձեռք» կոչվող խաղի միջոցով. իմացանք մեկս մյուսի նախասիրությունները, ապագա մասնագիտությունը և նույնիսկ այն,թե ինչն է մեզ զայացնում: Պարզեցինք յուրաքանչյուրիս`այս սեմինարին մասնակցելու անձնական մոտիվացիան: Անցնելով բուն թեմային մտագրոհի միջոցով պարզեցինք, թե յուրաքանչյուր ոք ինչ է հասկանում առողջություն ասելով, ոչ ֆորմալ կրթության եղանակով ակադեմիական գիտելիքներ ստացանք, սովորեցինք թե ինչ է թիմային աշխատանքը, մեկս մյուսին հանդուրժելու կարողություն ձեռք բերեցինք: Պարզենցինք թե ինչպես սնվել առողջ և այն, թե ինչ սովորություններ ունենք մենք`հայերս, որ այնքան էլ օգուտ չեն բերում մեզ և մեր առողջությանը: «Ոչ ծխախոտին» պասառներ պատրաստեցինք, որոնք իրենց տեղը գտան մարդաշատ վայրերում: Երկրորդ օրվա վերջում մենք մեր` այս երկու օրվա ընթացքում ստացած գիտլիքները ստուգեցինք արցաթերթիկի միջոցով և մրցանակներ ստացանք:
 

Վերջացնելով միտքս կցանկանայի շնորհակալություն հայտնել Վայքի հիմնական դպրոցի տնօրինությանը`տարածքը տրամադրելու համար, Լուսինե Հովհաննիսյաին և Մուշեղ Վարդանյանին սեմինարները ֆոտոներով լուսաբանելու համար և վերջապես ամենամեծ «մեղավորներին» Ստեփանավանի Երիտասարդական կենտրոնին և «Արքանե» ամառային դպրոցի կազմակերպիչներին`ինձ նման հնարավորություն ընձեռնելու համար:








Լուսինե Կարապետյան
ԱՐՔԱՆԵ 2015 ամառային դպրոցի շրջանավարտ
Վայոց ձոր

Tuesday, December 15, 2015

ԱՐՔԱՆԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ՆՈՐ ԱՐՔՈՒՆԻՔՆԵՐՈՒՄ



 «Ընտանիքը սկսվում է երեխաներից»:


Ստեփանավանի երիտասարդական կենտրոնը ԱՐՔԱՆԵ աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում և իրականացնում է մարզային դասընթացներ 12-16 տարեկան աղջիկների և տղաների համար՝ նպատակ ունենալով ձևավորել տեղեկացված, ակտիվ՝ համայնքային փոփոխությունների պատրաստ, նախաձեռնող և իրականացնող առաջնորդ պատանիներ:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի հյուրընկալ տարածում տեղի ունեցավ հերթական դասընթացը:
Դասընթացը նվիրված էր ընտանեկան բռնության՝ որպես սոցիալ-հասարակական հիմնախնդրի լուսաբանմանը,  վերջինիս վերաբերյալ դեռահասների մոտ ընդհանուր գիտելիքների ձևավորմանը,  Զանգվածային Առցանց Բաց Դասընթացի (MOOC)  ծանոթացմանը՝ որպես լավագույն համալսարանների ու դասախոսների մասնակցությամբ ժամանակակից առցանց ուսուցման ձև:
Թվով 18 պատանիներ ձեռք բերեցին գիտելիքներ ընտանեկան բռնության առանձնահատկությունների, տեսակների, վարքային դերսևորումների, ընտանեկան բռնության վերաբերյալ գործող առասպելների վերաբերյալ:
Խաղ-վարժանքների միջոցով մասնակիցները կարողացան նույնականացնել և ճանաչել ընտանեկան բռնության դեպքերը, տարբերակալ ներընտանեկան կոնֆլիկտները ընտանեկան բռնության դեպքերից: Նրանց մոտ ձևավորվեց ընդհանուր գիտելիքներ MOOC-ի՝ զանգվածային առցանց բաց դասըթացներից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ:



Համայնքային ծրագիր Մարգահովիտ համայնքի գրադարանում


ԱՐՔԱՆԵ ծրագրի շրջանակներում շրջանավարտներին հնարավորություն է ընձռնվել ստանալ փոքր դրամաշնորհներ իրենց համայքներում ծրագրեր իրականացնելու համար: Դրամաշնորհային մրցույթի հաղթող 9 ծրագրերը բազմաբնույթ են` դասընթացներ, ֆլեշմոբեր, այգու պատրաստում և  գրադարանի անբարեկարգ գրքերի վերանորոգման աշխատանքները: 

Ծրագրի շրջանավարտ Մարիամ Կոծինյանը, իր ծրագիրն իրականացրել է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղական համանքում: Դեկտեմբերի 11-ին BooKinisT ծրագրով Մարիամն իր տարեկիցների հետ միասին համայնքի դպրոցին պատկանող գրադարանում վերանորոգել են 85 անբարեկարգ գրքեր:






Monday, December 7, 2015

Հասակակցի կրթության դասընթաց կոնֆլիկտներ թեմայով

Բարև իմ շատ սիրելի ԱՐՔԱՆԵ! Ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 3-ին ֆիզմաթ դպրոցում իրականացրեցի «Կոնֆլիկտներ» թեմայով սեմինարը, որը կազմակերպել եմ ԱՐՔԱՆԵ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Սեմինարը կազմակերպել էի 7-8–րդ դասարանցի աղջիկների համար։ Մեզ հետ էր նաև ընկ. Մանեն։ Բոլորով միասին քննարկեցինք կոնֆլիկտների տեսակները, առաջացման պատճառները, լուծման մեթոդները։ Այդ օրը ես և բոլոր ընկերներս ապրեցինք շատ հետաքրքիր զգացողություններ։ Եվս մեկ անգամ կհանդիպենք դեկտեմբերի 10-ին կրկին Ֆիզմաթում։


















Անահիտ Բաղշեցյան
ԱրքաՆե 2015 ամառային դպրոցի շրջանավարտ

Տարեկցի կրթության դասընթաց Գյումրիում


Ողջույն! Նոյեմբերի 27-ին Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցավ իմ այդքան երկար սպասված սեմինարը ''Ընտանեկան բռնություն և Մարդու իրավունքներ'' թեմայով: Շատ ոգևորիչ էր ինձ համար մեկ ժամում զգալ ինձ որպես դասընթացավար և հաճելի էր աշխատել իմ հասակակիցների հետ ու նրանց փոխանցել իմ գիտելիքները: Մասնակիցների հետ միասին խոսեցինք մարդու իրավունքների մասին, նրանցից յուրաքանչյուրը յուրովի ներկայացրեց իր պատկերացումը փոքրիկ խմբային բեմականացման շնորհիվ  Կարճամետրաժ ֆիլմ դիտեցինք և քննարկեցինք, սահիկահանդեսի միջոցով մասնակիցները իրազեկվեցին ընտանեկան բռնության դեպքերի մասին, ինչպես նաև յուրաքանչյուր թիմին տրվեց համապատասխան պատմություն, որն էլ մասնակիցները կարդալով փորձեցին գուշակել բռնության տեսակը և ներկայացնել այն: Իհարկե առաջին անգամն էր և փոքր ինչ դժվար, բայց հուսամ հաջոդ անգամ ավելի հետաքրքիր կլինի: Ուզում եմ նշել, որ իմ սեմինարին ներկա էր նաև իմ շատ սիրելի Ընկեր Ալմիրան և իր խորհուրդները ինձ մեծապես օգնեցին: Եվ իհարկե մեծ շնորհակալություն Արքնաեին, նման հնարավորություն ընձեռնելու համար:









Անահիտ Հակոբյան
ԱրքաՆե 2015 ամառային դպրոցի շրջանավարտ

Monday, November 30, 2015

Թրաֆիքինգ

Ողջու՜յն, իմ սիրելի Արքանե: Սույն թվականի նոյեմբերի 17–ին ժամը 11:00–ին ԵՊԼՀ (Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան) ՈՒԽ ուսումնական գործընթացի կազմակերպչական հանձնաժողովի կողմից կազմակերպվեց սեմինար՝  <<Ի՞նչ է Թրաֆիքինգը, Թրաֆիքինգը Հայաստանում>>: Սեմինարը վարեցի ես՝ Քրիստինե Սաքանյանս: Նախ և առաջ մասնակիցներին ներկայացրի  թե ինչ է Թրաֆիքինգը, որոնք են Թրաֆիքինգի տեսակները, ովքեր են դառնում թրաֆիքինգի զոհ, ինչպես խուսափել այդ ամենից: Այնուհետև տեղի ունեցավ քննարկում հարցերի միջոցով: Մասնակիցները շատ ակտիվ պատասխանում էին բոլոր հարցերին: Մասնակիցները պատմեցին պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր դարձել են թրաֆիքինգի զոհ: Կարծում եմ սեմինարը հաջողված էր: Ուսանողները բավականին շատ գիտելիք ստացան սեմինարի ընթացքում:


 




























Քրիստինե Սաքանյան