Առողջությունը երջանկության նման է, երբ նրան չենք նկատում ուրեմն նա
կա: Իսկ երջանիկ հասարակությունը իրենից ենթադրում է առողջ մտածելակերպով և
գիտելիքներով զինված աղջիկներ և տղաներ: Իմ` աղջիկների առաջնորդության
ճամբարի փոքր դրամաշնորհային ծրագիրը, որքան էլ զարմանալի է, իրենից
ներկայացնում էր երկօրյա առողջապահական սեմինար տղաների հետ:
Նոյեմբերի 28 և
29-ը մնացած բոլոր շաբաթ-կիրակիների նման չէր: Այս անգամ 12-14 տարեկան
մոտ 20 տղաներ, զոհելով իրենց հանգիստը, եկել էին Վայքի հիմնական
դպրոց նոր գիտելքներ ստանալու, իրենց ունեցած գիտելիքներն ամրապնդելու և
հաճելի ժամանակ անցկացնելու: Ի՞նչ հասցրեցինք անել մենք: Նախ ծանոթացանք
միմյանց հետ: Միայն անունները բոլորս էլ գիտեինք, մենք անկեղծացանք «Ձեռք»
կոչվող խաղի միջոցով. իմացանք մեկս մյուսի նախասիրությունները, ապագա
մասնագիտությունը և նույնիսկ այն,թե ինչն է մեզ զայացնում: Պարզեցինք
յուրաքանչյուրիս`այս սեմինարին մասնակցելու անձնական մոտիվացիան: Անցնելով
բուն թեմային մտագրոհի միջոցով պարզեցինք, թե յուրաքանչյուր ոք ինչ է
հասկանում առողջություն ասելով, ոչ ֆորմալ կրթության եղանակով ակադեմիական
գիտելիքներ ստացանք, սովորեցինք թե ինչ է թիմային աշխատանքը, մեկս մյուսին
հանդուրժելու կարողություն ձեռք բերեցինք: Պարզենցինք թե ինչպես սնվել
առողջ և այն, թե ինչ սովորություններ ունենք մենք`հայերս, որ այնքան էլ
օգուտ չեն բերում մեզ և մեր առողջությանը: «Ոչ ծխախոտին» պասառներ
պատրաստեցինք, որոնք իրենց տեղը գտան մարդաշատ վայրերում: Երկրորդ օրվա
վերջում մենք մեր` այս երկու օրվա ընթացքում ստացած գիտլիքները ստուգեցինք
արցաթերթիկի միջոցով և մրցանակներ ստացանք:
Վերջացնելով միտքս
կցանկանայի շնորհակալություն հայտնել Վայքի հիմնական դպրոցի
տնօրինությանը`տարածքը տրամադրելու համար, Լուսինե Հովհաննիսյաին և Մուշեղ
Վարդանյանին սեմինարները ֆոտոներով լուսաբանելու համար և վերջապես ամենամեծ
«մեղավորներին» Ստեփանավանի Երիտասարդական կենտրոնին և «Արքանե» ամառային
դպրոցի կազմակերպիչներին`ինձ նման հնարավորություն ընձեռնելու համար:
Լուսինե Կարապետյան
ԱՐՔԱՆԵ 2015 ամառային դպրոցի շրջանավարտ
Վայոց ձոր
No comments:
Post a Comment