Այս
ուսումնական
տարին
ևս
ավարտվեց, որն
իմ վերջին տարին էր դպրոցում։
Դպրոցի
և համալսարանի սահմանաբաժանին ունեի
միայն
երկու
ամիս` կյանքս
փոխելու
ու
հասուն
կյանքին
պատրաստվելու։
Ի՞նչը
կարող
էր
ավելի
արագ
և արդյունավետ լինել այս
դեպքում, ու կտրուկ
փոխել աշխարհայացքս, եթե
ոչ
ամառային
դպրոցը։
Հենց
այսպես
էլ
մտածում
էի
ու
արդեն
փնտրտուքների
մեջ
էի, երբ
դեմ
դիմաց
կանգնեցինք
ես
ու «Արքանե 2015» մասնակցի
հայտադիմումը։
Դիմեցի, ընտրվեցի
ու
գնացի
Ստեփանավան։
Դիմելուս
օրվանից
մինչ «Արքանե» ոտք
դնելս
անընդհատ
մտածում
էի, թե
ինչ
կարող
է
նշանակել
դպրոցի
անվանումը։
Ամեն
ինչ
պարզվեց
տեղում: Այստեղ արդեն
իմացա, որ «Արքանեն» (նախկինում՝ GLOW) ամառային
դպրոցի «հայաֆիկացված» տարբերակն
է։
Արքանան
եղել
է
Վանի
թագավորության
արքա
Արամեի
կինը, իսկ
դպրոցի «ԱրքաՆԵ» անվանումը
հստակ
ընդգծում
է, որ
այն
միայն
աղջիկների
առաջնորդության
ու
զարգացման
ամառային
դպրոց
է։
Այս
տարի
մեր
արքունիքում
հավաքվել
էին
40 արքայադստրիկներ` Հայաստան
աշխարհի
տարբեր
նահանգներից։ 7 օր
շարունակ
մենք հետևեցինք արքունական
օրակարգին՝
ամեն
օր
ժամանակ
հատկացնելով
մարմնամարզությանը, պարերին, դասընթացներին, խաղերին, բուռն
քննարկումներին
և, իհարկե, պալատական
խնջույքներին։
Մասնակիցներից
յուրաքանչյուրն
այս
օրերին
ճանաչեց
ինքն
իրեն, զգաց
իրեն
մեծ
թիմի
անդամ, ներկայացրեց
իրեն
որպես
առաջնորդ, որպես
ապագա
թագուհի, հոգաց
շրջակա
միջավայրի
ու
շրջապատող
մարդկանց
մասին։
Յուրաքանչյուրի
բնավորության
մեջ
ու
խառնվածքում
արմատացան
հաստատակամությունն
ու
վստահությունը, հանդուրժողականությունն
ու
հոգատարությունը, յուրաքանչյուրի
ներսում
գլուխ
բարձրացրեց
պատանի
առաջնորդը։
Անզեն
աչքով
էլ
կարելի
էր
նկատել, որ
մեր
աղջիկներն
արդեն
էլ
այնպիսին
չէին, ինչպիսին
որ
ժամանել
էին
արքունիք։
Մենք ամառային
դպրոցի 8-րդ
շրջանավարտներն
էինք, մեր
արքունիքի 8-րդ
իշխանազուն
սերունդը։
Հիմա արդեն
համոզված
եմ, որ «Արքանեի» շնորհիվ
պատրաստ
եմ
համալսարանական
հասուն
կյանքին, գիտեմ, որ
իմ
ձեռք
բերած
գիտելիքների
ու
հմտությունների
շնորհիվ
կհաղթահարեմ
ճանապարհիս
հայտնված
ցանկացած
խոչընդոտ, որքան
էլ` դա
բարդ
թվա։
ԱրքաՆե՛, ես սիրեցի քեզ։
Մերի Անտոնյան
Լոռու մարզ
քաղաք Վանաձոր