Մի քանի օր է, որ ավարտվել է <<Արքանե>> աղջիկների առաջնորդության ամառային
դպրոցը:
Ստեղծագործություն, հետաքրքրություն, հրաշալի մթնոլորտ,
նոր գիտելիքներ, ազատություն…
Այսպես էր անցնում
մեր ամեն մի
օրը: Հենց առաջին
օրը` երեկոյան` բացման
խարույկի շուրջ, ջերմացրինք
մեր հոգիները: Մենք
հավատում էինք կրակի
զորությանը, այդ իսկ
պատճառով, կրակի մեջ
այրեցինք մեր վատ
սովորությունները:
Եվ ահա
առավոտյան նոր ուժով
ու եռանդով սկսեցինք
մեր աշխատանքը: Ասում
են՝ մինչև քեզ
չճանաչես, ոչինչ լավ
անել չես կարող:
Ինքնաճանաչմանն էր նվիրված
մեր երկրորդ օրը:
Բազմաթիվ խաղերի, քննարկումների,
լսումների միջոցով մենք
նորովի բացահայտեցինք ինքներս
մեզ: Ներկայացնելով մեր
լավ և վատ
կողմերը և լսելով
մյուսներին՝ առաջին քարը
դրեցինք ամուր ընկերության
ստեղծման պատին:

Ինքնաճանաչում, առաջնորդություն, գենդեր, մարդու
իրավունքներ, բնապահպանություն… Մեկ
վայրկյանի նման անցան
այս օրերը: Եվ
ահա ծրագրի վեցերորդ
օրն է, որը
նվիրված է կամավորությանը: Օրը բավականին
մոտիվացնող էր: Կրտսեր
դասընթացավարները պատմում
էին ծրագրից ստացած
գիտելիքների մասին, ներկայացնում
իրենց փորձը: Օրվա
ընթացքում ծանոթացանք ծրագիր
գրելու հմտություններին: Սակայն,
օրը մի փոքր
տարբերվում էր մնացածներից:
Բոլորիս սրտերում անսովոր
տագնապ էր հայտնվել:
Մի՞թե այս ամենը
կարող է ավարտվել,
առավոտյան չենք արթնանա, դիմացինների
ժպիտները տեսնելով, ուս
ուսի չենք պարի
ազգային պարեր:
Սիրելինե՜րս, մեր
ամեն գրկախառնության մեջ
ես դրել եմ
իմ սերը, իմ
հոգին և գողացել
ձերը: Աչքերիս առջևով
ժապավենի նման անցնում
են մեր հագեցած
օրերը, ձեր ժպիտները,
բաժանման արցունքները:
Ի՜մ արքայադստրիկների թագավորություն, ի՜մ
Արքանե, չեմ կարող
առանց ժպիտի հիշել
քեզ…
Տաթևիկ Հարությունյան
Կոտայքի մարզ,
քաղաք Հրազդան
Կոտայքի մարզ,
քաղաք Հրազդան
No comments:
Post a Comment