Ասեք «ժարիտ»՝ նկարում եմ... Էլ ի՞նչ «Արքանե» առանց արքայական
նկարների: Օրն սկսվեց լուսանկարվելով: Երևի չասեմ, թե ինչքան էինք սիրունացել նկարվելու
համար: Պատկերացրեք մի նկար, որում մարդկանցով թագ է պատկերված, բայց նկարի ամենագրավիչ
մասը պայծառ դեմքերն են:
Քանի որ օրվա թեման բնապահպանությունն էր, նկարներից ու սելֆիներից
հետո ուրախ ավտոբուսներով ուղևորվեցինք Դենդրոպարկ՝ բնությանը մոտ լինելու և այն ավելի
լավ զգալու: Այստեղ աղջիկները շրջեցին արգելոցում, ծանոթացան նրա պատմությանը և բուսատեսակներին,
ինչպես նաև՝ ջրի ֆիզիկական հատկությունների թեստ արեցին: Իհարկե, թեստից առաջ, ընթացքում
և հետո նկարներն ու սելֆիները շարունակվում էին: Բնությանը մոտ լինելն օգնում է իսկապես
սիրել այն:
Հ.Գ. Չնայած զբաղված երեկոյին, մեկ է, չմոռացանք նկարվելու մասին:
Լիլիթ Հակոբյան
No comments:
Post a Comment