‹‹Արքանե›› պալատական
ամրոցի քարե պատերից ներս թևածում է աննկարագրելի հրճվանք, խինդ ու կորով, սեր ու ջերմություն:
Արքունյաց պալատում հետզհետե օրերն ավելի են թեժանում՝ նպաստելով արքայադստրիկների
և դասընթացավարների միջև առավել սերտ փոհարաբերությունների հաստատմանը, փոխըմբնմանը:
Ահա ևս մեկ օր էլ եկավ ու անցավ՝ հավերժանալով կայսերական մագաղաթների դարավոր շտեմարանում:
‹‹Արքանե››-ում չորրորդ
օրը բավական հագեցած էր ու տեղեկատվական: Սովորության համաձայն գեղանի օրիորդներից ոմանք
իրենց օրը սկսեցին մարմնամարզությամբ, մյուսները հաճախեցին յոգայի, մնացածները՝ վազքի
և ազգագրական պարերի:
Այնուհետև աղջիկները
մի շարք քննարկումներ իրականացրին մարդու իրավունքների, գենդերային դերերի,
ընտանեկան բռնության և թրաֆիքինգի մասին: Օր օրի այս զարմանահրաշ աղջիկները հարստացնում
են իրենց գիտելիքների պաշարը, ձեռք են բերում նոր փորձառություն, իրենց բացահայտում
են տարբեր իրավիճակներում՝ դրսևորելով մարդկային արժեքավոր որակներ:
Արքունական ամրոցի պերճաշուք
պատուհաններից ներս են սողոսկել գիշերային լուսատուի արծաթափայլ շողերը: Աստղազարզ
գիշեր է, շուրջբոլորը՝ մեղմ ու եթերային լռություն, որը, սակայն, մերթ ընդ մերթ ընդհատվում
է արքունյաց թիկնազորի խրոխտ ոտնաձայններից, ովքեր անձնվիրաբար հսկում են վսեմաշուք
պալատի չքնաղ գեղեցկուհիներին:
Այժմ կարծես թե ամեն
ինչ կարգին է, ժամեր անց նորից կմեկնարկի հերթական լուսաբացը՝ ազդարարելով նոր բացահայտումների
ու ձեռքբերումների սկիզբը:
Ալմիրա Նիկողոսյան
No comments:
Post a Comment