Ապրիլի 20-ին ես անցկացրի դասընթաց
բնապահպանական թեմայով
«Օրրան» բարեգործական հասարակական
կազմակերպության սաների հետ:Մասնակիցները պատկանում
էին տարիքային տարբեր խմբերի ու սեռերի: Չնայած նրան, որ մասնակիցների մեջ նաև փոքրիկներ
կային,բայց նրանց առաջարկություններն ու արտահայտած մտքերը պակաս հետաքրքիր չէին:Սկզբում
խոսվեց շրջակա միջավայրի աղտոտման տեսակների
մասին:Երեխաները ինքնուրույն ներկայացրին ամեն մի տեսակը:Ապա խնդրեցի նրանց բերել բնության
հանդեպ կատարվող մարդու վնասակար գործունեության օրինակներ:Քանի որ կարծիքները բազմազան
էին,մասնակիցներին բաժանվեցին թղթեր,որոնց վրա էլ նրանք պատկերեցին աղտոտման խնդիրների
լուծումների իրենց տարբերակները: Կային երեխաներ, որոնք լավատեսորեն էին մոտեցել հարցին
ու պատկերել էին շրջակայքը մաքուր պահող մարդկանց:Իսկ վերջում հենց իրենք՝ մասնակիցները,
ներկայացրին իրենց պատկերած նկարները:
Ես «Օրրանի» մանկավարժներից նախօրոք
տեղեկացել էի, որ մի քանի օր առաջ երեխաները
վնասել էին «Օրրանի» հարևանությամբ գտնվող ծաղկած ծիրանենին: Դասընթացի վերջում երեխաները հասկացան իրենց
գործած սխալը և խոստացան այլևս նման «հարձակումներ» չիրականացնել ծառերի և ,ընդհանրապես,
բնության վրա: Իսկ դասընթացն
անցկացնելու գործում ինձ օգնեցին «Օրրան» բարեգործական կազմակերպության համակարգող
Արմինե Սուքիասյանը և,իհարկե, «Օրրանի» սիրալիր դաստիարակ-մանկավարժներ տիկին Աստղիկը
և օրիորդ Արմինեն:
Հայարփի Ղազարյան, 18 տարեկան
Երևան
ԳԼՕ 2012 շրջանավարտ