Այսօրվանից առողջ ենք ապրում և սովորում՝ զվարճանալով: Առավոտյան
ժամը 8-ին «Արքանե»
արքունիքի բնակիչներն արդեն պատրաստ էին մարմնամարզության և օրվա բոլոր
նորությունների համար: Իսկ նորություն՝ ինչքան ասես: Այսօր մասնակիցների ամենամեծ բացահայտումը
հենց իրենք էին, քանի որ օրվա թեման ինքնաճանաչումն էր:
«Մինչև քեզ լիովին չբացահայտես,
չես սիրի ...»,- համոզված է «Արքանե» ամառային դպրոցի մասնակիցներից Էլենը: Աղջիկները
տարբեր վարժությունների միջոցով ինքնավերլուծություն կատարեցին, ավելի շատ բան իմացան
միմյանց մասին և կարծես թե ավելի շատ սկսեցին սիրել միմյանց J
Ինչևէ, աղջիկները սենյակներում
են, լույսերն անջատված են: Նշանակում է՝ վաղվան պատրաստվելու ժամանակն է: Այստեղ չես
նկատում, թե ինչպես է մի օրը մյուսով փոխվում, ոնց է վաղը գալիս ու վերջանում այսօրը:
Այստեղ ժամանակը սուբյեկտիվ է հոսում:
Լիլիթ Հակոբյան
No comments:
Post a Comment