

Ողջույն!

Նոյեմբերի 27-ին Գյումրու
Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցավ իմ այդքան երկար սպասված
սեմինարը ''Ընտանեկան բռնություն և Մարդու իրավունքներ''
թեմայով: Շատ ոգևորիչ էր ինձ համար մեկ ժամում զգալ ինձ որպես
դասընթացավար և հաճելի էր աշխատել իմ հասակակիցների հետ ու նրանց փոխանցել
իմ գիտելիքները: Մասնակիցների հետ միասին խոսեցինք մարդու իրավունքների
մասին, ն
րանցից յուրաքանչյուրը յուրովի
ներկայացրեց իր պատկերացումը փոքրիկ խմբային բեմականացման շնորհիվ
Կարճամետրաժ ֆիլմ դիտեցինք և քննարկեցինք, սահիկահանդեսի միջոցով
մասնակիցները իրազեկվեցին ընտանեկան բռնության դեպքերի մասին, ինչպես նաև
յուրաքանչյուր թիմին տրվեց համապատասխան պատմություն, որն էլ մասնակիցները
կարդալով փորձեցին գուշակել բռնության տեսակը և ներկայացնել այն: Իհարկե
առաջին անգամն էր և փոքր ինչ դժվար, բայց հուսամ հաջոդ անգամ ավելի
հետաքրքիր կլինի: Ուզում եմ նշել, որ իմ սեմինարին ներկա էր նաև իմ շատ
սիրելի Ընկեր Ալմիրան և իր խորհուրդները ինձ մեծապես օգնեցին: Եվ իհարկե
մեծ շնորհակալություն Արքնաեին, նման հնարավորություն ընձեռնելու համար:
Անահիտ Հակոբյան
ԱրքաՆե 2015 ամառային դպրոցի շրջանավարտ
No comments:
Post a Comment