Դեկտեմբերի 9-ին, Քարակերտի թիվ 1
միջն. դպրոցում իրականացրեցի մարդու
իրավունքներին ուղղված դասընթաց:
Դասընթացին մասնակցեցին 7-րդ դասարանի 19 աշակերտ: Դասընթացը բաղկացած էր 3 փուլից:
Առաջին փուլում երեխաները ներկայացրին, թե
ինչ իրավունքներ իրենք գիտեն: Երկրորդ փուլում երեխաների համար պարզաբանվեց իրենց իրավունքները՝ տարբեր օրինակների ներկայացման
միջոցով: Երեխաները նաև սովորեցին, թե հարկ եղած դեպքում, որ մարմիններին նրանք պետք
է դիմեն: Այս ամենից զատ՝ դասընթացի մասնակիցները տեղեկացան իրենց պարտականությունների
մասին: Իսկ երրորդ փուլում երեխաները բաժանվեցին 2 խբի և ներկայացրին իրավունքի խախտման
իրենց օրինակը՝
բեմադրության
տեսքով: Երեխաներին տրամադրվեցին
որոշ
պարագաներ, որոնք նրանք կարող էին օգտագործել՝ գործի դնելով իրենց ստեղծագործելու ունակությունը:
Առաջին խմբի բեմադրությունը խոսքի իրավունքի մասին էր, իսկ երկրորդ խմբինը՝ սեփականության:
Պատրաստվելու համար երեխաներին տրվեց 20 րոպե:
Մասնակից Նորա Կարապետյանը տպավորված էր.
<< Շատ հետաքրքիր դասընթաց էր: Հիմա ես գիտեմ իմ իրավունքներից մի
քանիսը, և երբ տուն գնամ, կփորձեմ ավելին սովորել դրանց մասին>>:
Երեխաները վերադարձան տուն նոր դասընթացի ակնկալիքով:
Անի Գևորգյան
Արմավիրի մարզ,
գյուղ Քարակերտ
No comments:
Post a Comment