Օգոստոսի
մեկին տեղի ունեցավ «Թրաֆիկինգ» թեմայով սեմինարը: Մենք մի
քանի անձանց օրինակների միջոցով բացատրեցինք, թե ինչ է թրաֆիկինգը, որոնք են թրաֆիկինգի
տեսակները և ինչպես կարելի պաշտպանվել թրաֆիկինգից:
Օգոստոսի տասներեքին տեղի ունեցավ «Կոնֆլիկտներ» թեմայով սեմինարը: Մենք
երեխաներին բացատրեցինք, թե ինչ է կոնֆլիկտը,
ինչպես է առաջանում այն, դրա
փուլերը և ինչպես կարելի է խաղաղ պայմաններում
լուծել կոնֆլիկտները ըստ Թոմասի թեորեմի: Մենք երեխաներին բաժանեցինք երկու խմբի և նրանց հանձնարարեցինք ներկայանցնել մի կոնֆլիկտային իրավիճակ և դրանց լուծման տարբերակներ: Խմբակային աշխատանքների միջոցով որոշեցինք, թե որն է կոնֆլիկտների լուծման արդյունավետ միջոցները:
Քաղաք Գավառ, Գեղարքունիքի մարզ
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից
No comments:
Post a Comment