ԱՐՔԱՆԵ ծրագիրը (նախկին անվանումը` ԳԼՕ) Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնի ծրագիր է: 2008 թվականից ի վեր այս ամենամյա ծրագիրը հնարավորություն է ընձեռնում 13-ից 16 տարեկան հայ աղջիկներին զարգացնել իրենց առաջնորդության հմտությունները:
Արքանեն հայոց թագուհի էր` Վանի թագավորության թագավոր Արամեի կինը (մթա 859-844թթ):
Saturday, April 26, 2014
Իմ կյանքը ԳԼՕ ամառային դպրոցից հետո
Երբ մի ամբողջ տարի
զբաղված ես լինում և նույնիսկ ժամանակ չես ունենում նորմալ տանը գտնվելու՝
ասելիքդ շաաաաա՜տ-շաաաաաա՜տ է լինում ......Ահա այսպես եմ զգում ԳԼՕ ամառային դպրոցից գրեթե մեկ տարի անց: Բառիս բուն իմաստով գերզբաված տարվանից հետո սիրով Ձեզ եմ ներկայացնում արդյունքներ: Մասնակցեցի Սեմինար Դպրոցներն հանուն առողջության: Հրաշալի սեմինար էր լի անվերջանալի տեղեկություններով, որոնք ես յուրովի բացահայտեցի ինձ համար : Առողջ ապրելակերպ խմբակում կազմակերպվել էր աղցանների մրցույթ-փառատոն և իմ աղցանը հաղթող ճանաչվեց: Ձեզ եմ ներկայացնում Բանավեճի ակումբում իմ ունեցած
հանդիպումների նկարները, որտեղ մենք հաղթել ենք կամ էլ տարել մարտական ոչ-ոքի: Նաև նշեմ, որ
ես ընդգրկվել եմ մարզային թիմում; Դա ինձ համար մեեե՜ծ հաջողություն էր և
շուտով տեղի կունենան հանրապետական մրցումները: Հուսամ ես և իմ թիմը լավ
կներկայանանք: Ահա
և ես ԳԼՕ-ից հետո՝ կամավոր, նախաձեռնող, կենսուրախ և նպատակասլաց Ռոզաս
այն խմբի և սաների հետ, որոնց համար հանդիսանում եմ կամավոր: Ապրիլի 22-ին անցկացրեցի սեմինար 8-րդ և 9-րդ
դասարաններ-ում: Սեմինարի նպատակը մեկն էր. յուրաքանչյուրին որքան հնարավոր է
տալ տեղեկություն Թրաֆիքինգի և ընտանեկան բռնության մասին:եվ հուսով եմ,որ
դա ինձ մոտ ստացվեց քանի որ ինձ թվում է արեցի առավելագույնը:Կարճ
պատմելով անցկացվող սեմինարի մասին կասեմ,որ գտնվեցին երեխաններ ովքեր բացի
իմ առաջարկած կետերից որոնք նշվել էին թրաֆիքինգի չենթարկվելու
համար,առաջարկեցին և գրառեցին այնպիսի կետեր որոնք իսկապես անհրաժեշտ էին
իմանալու և կիրառելու համար:Բացի այդ եղան կամավորներ ովքեր որոշեցին
անցկացնել նույնպիսի սեմինարներ իրենցից ցածր գտնվող դասարաններում և
համայնքի այն մասսա-յում ովքեր տեղեկացված չեն տվյալ թեմաներին: Ապրիլի վերջին ես կազմակերպեցի սեմինար Առաջնորդություն, Թիմային աշխատանք և Կամավորություն թեմաներով: Նշեմ, որ սեմինարը ընթացավ
սպասվածից ավելի լավ: Մենք քննարկեցինք առաջնորդության ձևերը,
քննարկեցինք, թե ինչպիսին պետք է լինի իսկական առաջնորդը, ինչպիսի
հատկանիշներ պիտի ունենա: Նաև քննառկեցինք, թե ինչ է թիմային աշխատանքը, ինչն
է ընկած թիմային աշխատանքի հիմքում:
Ահա և հասանք կամավորությանը... Ես՝ որպես կամավորի բացատրեցի դրա բնույթն
ու կարևորությունը , թե ինչքան կարևոր է կատարել անշահախնդիր աշխատանք՝
կամավորություն:
Վերջացնելով սեմինարը սեմինարի մի քանի մասնակիցների հետ դուրս եկանք փողոց
և երեխաներին առաջարկեցինք միանալ մեզ և կամավոր աղբահանություն
կազմակերպել ֆուտբոլի դաշտում և դաշտից քիչ հեռու գտնվող տարածքում, որտեղ
գոյացել էին մեծ աղբակույտեր, որոնք մենք փորձեցինք վերացնել ...Ես այնքան
ուրախ եմ, որ նույնիսկ փոքրիկները այնքան շատ էին ուզում տեսնել այդ
տարածքը մաքուր և կոկիկ, այնքան խանդավառ էին աշխատում: Փաստորեն
մենք կատարեցինք և՛ բնապհպանական ակցիա և՛ կամավոր աշխատանք: Արդյունքները գոհացնող էին: Ռոզա Մարգարյան քաղաք Երևան ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից
No comments:
Post a Comment