Ապրիլի 9-ին կազմակերպեցի սեմինար առաջնորդություն թեմայով: Սեմինարը կրկին կայացավ դպրոցի աշակերտական խորհուրդի աշակերտների հետ: Մասնակիցները շատ ուրախ էին, որ սեմինարի թեման առաջնորդություն էր: Նրանք շատ
ակտիվ էին խաղերի ընթացքում: Խաղերը ընտրել էի ամառային դպրոցի մասնակցի գրքույկից: Առաջին խաղը՝ Փրկություն: Խաղի կանոնները կարդալուց հետո սկսեցինք խաղը: Մասնակիցները ակտիվորեն խաղում էին խաղը, մեկը մյուսին օգնելով վորպեզի կարողանային հաղթահարել դժվարությունները, և ամենակարևորը այն է առանց կոնֆլիկտների: Նաև եղան պարտություններ, բայց նրանք չէին հուսալքվում: Երկրորդ խաղը՝ Խճճված ձեռքեր: Ցուցումները կարդալուց հետո սկսեցինք խաղը: Սկզբում մասնկիցները առաջադրանքը կատարեցին առանց առաջնորդի: Առանց առաջնորդի մասնակիցները լավ չխաղացին: Իսկ արդեն առաջնորդի օգնությամբ (առաջնորդը ես էի) խումբը ավելի արդյունավետ և արագ էր գործում:
Սաթինե Սաքանյան
ԳԼՕ 2013 շրջանավարտ
http://satine25.blogspot.ca/2014/04/blog-post.html?spref=fb
No comments:
Post a Comment