Արդեն երկու տարի
է անցել այն գարնանային օրից, որն կամա թե ակամա իմ կյանքի փոփոխության պատճառներից
մեկը հանդիսացավ: Գարնանային մի օր էր, բայց ոչ այն օրերից, երբ արևը իր շողերով այրում
է հոգիդ, ընդհակառակը գարնանային մռայլ օր էր, դպրոցում բոլորս ժամերն էինք հաշվում, որպեսզի
տուն գնայինք մեկ բաժակ տաք թեյ խմելու և տաքանալու համար: Հանկարծ դասասենյակի դուռը բացվեց
և ընկերներիցս մեկը ներս մտավ ձեռքին մի թուղթ: Նա մոտեցավ ինձ, հանձնեց թուղթն ու
ասաց. << Սա ամառային
դպրոցի հարցաթերթիկ է, անպայման կլրացնես>>:
Հայտը լրացնելուց
երևի երկու ամիս անց զանգ ստացա Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնից, մի պահ ականջներս
ինձ լքեցին, աչքերիս դիմաց ամեն ինչ սև էր երևում, չէի կարողանում ոչինչ զգալ, քանի
որ ինձ ասացին, որ ընտրվել եմ որպես ԳԼՕ-ի եզրափակիչ փուլի մասնակից:
Ամառային մի արևոտ
օր լքեցի տունը, սկսեցի քայլել դեպի մեքենան Ստեփանավան սլանալու նպատակով: Ճանապարհին
ոչինչ չէի խոսում, քանի որ մտքերս արդեն Ստեփանավանում էին: Մեքենայից դուրս գալուց
հետո սիրտս բաբախում էր արագորեն, հուզված և անհանգիստ էի: Բայց մոտենալով ջոկատավարներին
և կրտսեր ջոկատավարներին սիրտս միանգամից հանգստացավ, սկսեցի շնչել ինչպես առօրյա կյանքում:
Բոլորը ժպտում էին, ճամբարում կատարյալ ներդաշնակություն էր տիրում: Կրտսեր ջոկատավարներն
ինձ ուղեկցեցին իմ սենյակ, ապա հանդիպեցի իմ սենյակակցին, որն այսօր իմ լավագույն ընկերներից
մեկն է: Սկզբում վախենում էի խոսել, սակայն երեկոյան կարծես քույրեր լինեինք:

Մեկ տարի անց վերադարձա
ԳԼՕ, այս անգամ որպես կրտսեր ջոկատավար: Վերադարձա փորձս և գիտելիքներս ընկերներիս
հետ տարածելու համար: Վերադարձա այս անգամ իմ պատմությունը պատմելու համար, վերադարձա
նորից ոգեշնչվելու համար: Այս անգամ վերադարձա, քանի որ գիտեի ինչ էր նշանակում լինել
կրտսեր ջոկատավար: Լսելով իմ կրտսեր ջոկատավարի պատմությունները ՖԼԵՔՍ(FLEX-Future
Leaders Exchange) ծրագրի մասին, ոգեշնչվելով նրա փորձից ես ընտրվել էի ՖԼԵՔՍ ծրագրի
եզրափակիչ փուլի մասնակից, Ամերիկայում մեկ տարի բնակվելու և սովորելու համար: Սա ինձ
հա
մար մի նվաճում էր, որը իրականություն դարձավ միայն ԳԼՕ-ից հետո: Այս անգամ ճամբարում գործադրեցի ունեցածս բոլոր ջանքերը մասնակիցներին օգնելու և աջակցելու համար, քանի որ ինձ համար ներշնչանքը հրաշքներ իրագործելու նախապայման է:
GLOW- աղջիկներն առաջնորդում
են մեր երկիրը, GLOW-աղջիկները լուսավորում են մեր երկիրը:
Այսօր, երբ ետ եմ նայում`գտնելու
վախկոտ և ամաչկոտ Անուշիկին, նա ժպտում է և ասում. <<Ես հպարտ եմ քեզնով>>:
Անուշ Պետրոսյան
Քաղաք Դիլիջան, Տավուշի մարզ
ԳԼՕ 2012 առամային դպրոցի մասնակից
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի կրտսեր ջոկատավար
No comments:
Post a Comment