
Ամառային դպրոցի հիմնական նպատակներն էին`
- հնարավորություն ընձեռել մասնակիցներին զարգացնել իրենց առաջնորդության և թիմային աշխատանքին առնչվող հմտությունները,
- հաղորդել նոր գիտելիքներ և հմտություններ աղջիկների ապագայի համար կարևոր
թեմաների շուրջ` գենդեր, առողջություն, սեռական դաստիարակություն, թրաֆիկինգ,
ընտանեկան բռնություն և այլն:
- նպաստել աղջիկների ինքնաճանաչմանը, ինքնավստահությանն ու նպատակասլացությանը զարգացմանը
- խրախուսել քննադատական մտածողությանը և ստեղծագործական արտահայտմանը օգտագործելով մասնակցական կրթական մեթոդներ
- ստեղծել առամային դպրոցի մասնակիցների, ծրագրի շրջանավարտների,
ջոկատավարների ցանց, հնարավորություն տալով գիտելիքների շարունակական և պարբերական
փոխանցմանը և տեղեկատվության տարածմանը
ԳԼՕ ամառային դպրոցը ծրագրի առաջին փուլն է, նրան հաջորդելու են մի շարք
միջոցառումներ` հասակակցի կրթության սեմինարներ, համայնքային ծրագրեր և միջոցառումներ
կազմակերպված ԳԼՕ ամառային դպրոցի մասնակիցների կողմից, ԳԼՕ մարզային սեմինարներ,
ԳԼՕ լրագրի տպագրություն և այլն:
ԳԼՕ ամառային դպրոցին աջակցել էին Կանադական հիմնադրամը, Ամերիկյան
Խորհուրդներ կազմակերպությունը, ԵԱԿՀ հայաստանյան գրասենյակը և Խաղաղության
Կորպուսի Համագործակցության Ֆոնդը` անհատական ներդրումների միջոցով: