«Ոչ մի բան անմնացորդ չի սպառվում: Աղբ, որպես այդպիսին չկա, ամեն ինչ կարելի է վերակիրառել»... Ահա այս տողերով էին առաջնորդվում սեմինարի մասնակիցները: 
Դասընթացն անցկացնում էր Չեխիայում վերապատրաստված Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնի անդամ Արևիկ Յեզեկյանը: Մասնակիցները քննարկեցին արդի բնապահպանական խնդիրները և փորձեցին ելք գտնել՝ առաջ քաշելով իրենց օրինակներն ու տեսակետները:
Վերջում մասնակիցները եկան այն եզրահանգմանը, որ բնապահպանական խնդիրները ոչ միայն Հայաստանինն են, այլև ամբողջ աշխարհինը ու հենց մարդկանցը: Չէ՞ որ դա իրենց տունն է:
GLOW 2012