"Օգոստոսի 24-ին ես գենդերային հավասարություն թեմայով սեմինար -քննարկում կազմակերպեցի, որպեսզի ԳԼՕ ամառային դպրոցում ձեռք բերված իմ գիտելիքները փոխանցեմ իմ հասակակիցներին: Մասնակցական խաղի միջոցով մասնակիցները ծանոթացան միմյանց հետ: Այնուհետև ինտերակտիվ մեթոդներով ներկայացրեցի գենդերային հավասարությունը, որը ընթացքում մասնակիցները ակտիվ քննարկում սկսեցին: Կարծիքները բազմազան էին և հետաքրքիր: Բոլոր մասնակիցները ունեին իրենց առանձնահատկությունները, մտածելակերպը, գենդերային հավասարության վերաբերյալ իրենց հասկացողությունները: Մասնակիցներին ցույց տրվեց կարճամետրաժ ֆիլմ, որտեղ ներկայացված էին գենդերի բոլոր ճյուղերը: Ֆիլմից հետո մի փոքր քննարկեցինք ընտանեկան բռնությունը որպես երևույթ, ինչպես նաև կանանց ու աղջիկների առևտուրը":
"Քննարկեցինք, թե ինչ է կոնֆլիկտը, կոնֆլիկտների առաջացման պատճառները, տեսակները և արձագանքելու ոճերը; Կազմակերպեցի հետաքրքիր մի խաղ՝ կոնֆլիկտների լուծման մեթոդներին ուղղված: Սեմինարին նաև ներկա էին ուսուցիչներ, որոնք մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում ներկայացվող նյութին":
Երրորդ սեմինար-քննարկումը տեղի ունեցավ մարտի 7-ին: Թեման առողջություն, առողջ ապրելակերպ, առողջարար սնունդն էր: