ԱՐՔԱՆԵ աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի շրջանակներում 2015 թվականին ավելացրեցինք ևս մեկ բաղկացուցիչ մաս՝ մենթորություն։
Մենթորությունը գործընթաց է, որի ընթացքում առավել փորձառու, կայացած և հեղինակություն ունեցող անձինք (մենթորները) ուսուցանում, ուղղորդում, խորհրդատվություն են տրամադրում պակաս փորձառու անհատներին (մենթիներին)՝ նպաստելու համար նրանց մասնագիտական կողմնորոշմանը, զարգացմանը և անձնային աճին: Այսպիսով, այն մասնագետն է, ով ստանձնում է խորհրդատուի և ուղղորդողի դերը, որի գործունեությունն ուղղված է երիտասարդի մասնագիտական կողմնորոշմանը և ապագա կարիերայի նախագծմանը: Մենթորը տրամադրում է խորհրդատվություն այն մասին, թե ինչ դասընթացների մասնակցի մենթին, օգնում է սահմանել նպատակներ և խնդիրներ:
2015 թվականի ԱՐՔԱՆԵ ամառային դպրոցի մասնակիցները սկսեցին իրենց հարաբերություննները մենթորների հետ 2015 թվականի սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին։
Ստորև աղջիկներից երեքը իրենց տպավորություններն են ներկայացնում մենթորների հետ հանդիպումներից։
Մարիամ Հարությունյան
Ես մենթի եմ: Առաջին անգամ, երբ Արքանեում մասնակցեցի մենթորության սեմինարին, չէի էլ կարող պատկերացնել, որ հետո իմ մոնթորի հետ այսքա՜ն շատ կկապվեմ: Անկեղծ լինեմ, մտածում էի, որ մենթորը չի կարող իր խորհուրդներով կյանքումս այսքան բան փոխել և նույն մտքերով չէի կարողանում կողնորոշվել, թե ում առաջարկեմ լինել իմ մենթորը: Ընտրեցի մարդու ում ճանաչել եմ, բայց այքան էլ շփում չեմ ունեցել, պարզապես ճանաչել ու հեռվից սիրել եմ իր տեսակը: Ընդամենը 2 տարի է մենթորս ինձնից մեծ, բայց ամեն անգամ իր խորհուրդներն այնքա՜ն մեծ ազդեցություն են ունենում որոշումներիս վրա: Արդեն մի քանի ամիս է, ինչ պարբերաբար հանդիպում ու զրուցում ենք, երբեմն որպես մենթոր-մենթի, երբեմն՝ ընկերուհիներ, իսկ երբեմն անգամ քույրեր:
Հիմա վստահաբար կարող եմ ասել, մենթորությունը ամենակարևոր ծրագրերից մեկն է, որ անհրաժեշտ է բոլորիս, ցանկացած տարիքում: Մեզ՝ բոլորիս, անհրաժեշտ է մեկը, ով անկեղծ խորհուրդներ կտա, մի կողմ կդնի իր իսկ ցանկությունները ու սրտացավ կլինի կարիերայիդ, ապագայիդ համար:
Շնորհակալ եմ քեզ Արքանե:
Շնորհակալ եմ քեզ Զարին:
Ինեսա Զոհրաբյան
Մի քանի ամիս առաջ համաձայնեցի մասնակցել ԱՐՔԱՆԵ ծրագրի շրջանակներում կազմակերպվող մի հիանալի
նախագծի` մենթորությանը: Այս նախագիծը հիանալի է
անցնում մեր` Արքանեի
մասնակիցների համար. այն շատ զարգացնող
է, մոտիվացնող, մեծ գիտելիքներ տվող: Մենթորը` ում մենք ենք
ընտրել մեզ համար, տալիս է մեծ փորձ, խորհուրդներ՝ կողմնորոշվելու համար , որը դրական ազդեցություն է ունենում մեզ վրա:
Իմ մենթորի հետ հանդիպումներն անցնում են հիանալի: Սա շատ լավ հնարավորություն
է իմ բոլոր հարցերը
տալու և պատասխաններ ստանալու համար: Իմ բոլոր հարցերը, ակնկալիքները բավարարվում են: Մենթորը կարծես մեծ ուսուցիչ լինի մեզ համար, ով մեզ ճիշտ կողմնորոշում է: Մենթորի հետ հանդիպելու կոնկրետ ռեժիմ և ժամանակահատված
կա, բացի դրանից մենք կարող ենք շփվել նաև վիրտուալ ձևով (Facebook, Skype և այլն)
: Այդ ռեժիմի, կոնկրետ հանդիպումերի
ընթացքում տրված թեմաները շատ հետաքրքիր են: Օրինակ՝ «մասնագիտական կողմնորոշում
և ուղղորդում» թեման շատ լավն
էր և օգնեց ինձ ավելի ճիշտ կողմնորոշվել, ընտրել այնպիսի մասնագիտություն, որն իրոք աշխատաշուկայում էլ մեծ պահանջարկ կունենա: Եվ ընդհանրապես բոլոր
թեմաները ինձ համար ուսուցանող են և ավելի նպատակասլաց դարձնող: Սա մեծ հնարավորություն
է նաև լավ կարիերա ունենալու և այն ավելի մեծացնելու համար: Եվ քանի որ մենթորը մեր կողմից է ընտրված
շփումը ավելի ազատ է լինում,և
ինքն էլ իրեն լավ է զգում , որ ընտրվել է մեր կողմից: Այս ամենի շնորհիվ ես սովորեցի ու դեռ շարունակելու
եմ սովորել այնպիսի բաներ, որ հնարավոր է ապագայում չստանամ: Ես, հանդիսանալով մենթի, կարող եմ նշել , որ մենթորությունը օգնում է զարգանալ և տեղեկատվություն ձեռք բերել:
Տաթևիկ Հարությունյան

Երևի ,մենթոր ես փնտրում:
-Մեծ հաճույքով:
Այսպիսի պատասխան չէի սպասում մեկից, ում մի քանի
օր էր ինչ ճանաչում էի: Եվ ահա պատրաստվում եմ կիսվել շատ հարցերով, լսել նրա խորհուրդները:
Հենց այսպես էլ ներգրավեցի «Արքանե» ծրագրի մենթորության նախագծում ու սկսեցի մի փոքր ժամանակ հատկացնել մի ծրագրի համար , որը անծանոթ էր ինձ
և անորոշ:
Արդեն մի քանի ամիս է, ինչ ես հաճույքով սպասում
եմ ամսվա այն օրերին, երբ կրկին պետք է հանդիպեմ
մենթորիս, և հետաքրքիր քննարկումներ անցկացնենք:
Ծրագիրը շարունակվում է, սակայն այսօր էլ կարող
եմ ասել, որ ուրախ եմ մասնակցելու, նոր բան
ստանալու համար: