Sunday, July 13, 2014

ԳԼՕ-ն՝ բացահայտում

ԳԼՕ աղջիկների առաջնորդության ամառային դպրոցի ժամանակ բացի լավ ընկերներից և առաջնորդական գիտելիքներից, ձեռք բերեցինք և սովորեցինք այն ամենը, ինչը մեզ համար մինչև այժմ անհասկանալի էր թվում: Ամառային դպրոցի ընթացքում խոսեցինք տարբեր թեմաների մասին, որոնք մեր օրերում շատ արդիական են՝ օրինակ գենդերային հավասարության, բնապահպանության և նմանատիպ մտահոգիչ թեմաների վերաբերյալ: Ամառային դպրոցի շրջանակներում բուռն էին ծանոթությունները՝ այդ թվում ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպումը: Մի փոքր անհամեստ կլինեմ ասելով, որ ամառային դպրոցից ստացա շատ նվերներ, մրցանակներ, պատվոգրեր և այլն,որոնք այժմ զբաղեցնում են իմ սենյակի մի փոքր հատվածը: Ամառային դպրոցի շրջանակում անձամբ ես սովորեցի ծնողներիցս հեռու ապրել, զգալ նրանց կարիքը, որը փարատում էին մեր ամառային դպրոցի կազմակերպիչները:

Դարեջան Հովհաննիսյան, 16 տարեկան
Աշտարակ, Արագածոտն

ԳԼՕ-ն իմ կյանքում

Ես Ռոզան եմ: Եղել եմ ԳԼՕ ազջիկների առաջնորդության և զարգացման ամառային դպրոցի 2013 թվականի շրջանավարտ: Այդ տարին ինձ համար եղավ բեկումնային, քանի որ ես սովորեցի անթիվ հմտություններ, սովորեցի, թե ինչպես կարելի է ճիշտ հաղորդակցվել, սովորեցի արտահայտել իմ կարծիքը: Այս ամենից ոգևորված ես որոշեցի, որ այս ամենը չպետք է ավարտվի և որ ես ևս մեկ անգամ էլ պետք է մասնակցեմ ու մի մասը կազմեմ ԳԼՕ կոչվող հեքիաթի և սկսեցի ակտիվություն ցուցաբերել ամբողջ տարվա ընթացքում, որպեսզի գայի ԳԼՕ որպես կրտսեր ջոկատավար: Եվ այդպես էլ եղավ, ես ընտրվեցի որպես կրտսեր ջոկատավար, ուրախությանս չափ ու սահման չկար, ես վերադառնում էի ԳԼՕ, բայց այս անգամ մեկ այլ կարգավիճակովԼինելով կրտսեր ջոկատավար՝ ես ինձ համար բացահայտեցի մեկ այլ աշխարհ, սովորեցի լինել համբերատար, աշխատել թիմում, պատասխանատվոթյուն կրել թիմի յուրաքանչյուր անդամի համար, լինել լավ լիդեր, կարողանալ ճիշտ առաջնորդել թիմին, հասկանալ ու աջակցել բոլորին, լսել և ինչպես արդեն նշել էի ճիշտ հաղորդակցվել: Ես հասկացա, որ կարող եմ արագ ու բավականին ճիշտ կողմնորոշվել ու կատարել ճիշտ որոշումներ: Ահա և ես ԳԼՕ-ից հետո՝ նպատակասլաց, արագ կողմնորոշվող, մարդկանց հասկացող ու աջակցող, պատրաստակամ ու ստեղծագործ ՌոզասԳԼՕ-ն մի հեքիաթ է, որը երբեք չպետք է ավարտվի:
Ռոզա Թադևոսյան 15 տարեկան,
ԳԼՕ 2014 ամառային դպրոցի կրտսեր ջոկատավար
Արտենի, Արագածոտն