Monday, July 14, 2014

Հեքիաթ, որ կրկնվեց երկու անգամ

Ես Սաթինեն եմ` ԳԼՕ ազջիկների առաջնորդության և զարգացմանամ առային դպրոցի 2013 թվականի շրջանավարտ: 2013թ-ին ԳԼՕ-ն ինձ շաաատ գիտելիքներ տվեց: Ես սովորեցի թիմում աշխատել, լինել լիդեր, հաղորդակցվել, իմ կարծիքը արտահայտել և երբեք չմտածել, որ սխալ կարծիք կա, որովհետև չկան սխալ կարծիքներ, կան տարբեր կարծիքներ: ԳԼՕ-ն նոր հնարավորությունների և ձեռքբերումների դպրոց էր ինձ համար: Այստեղ ես ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնցից ես շատ բան եմ քաղել ու դեռ կքաղեմ: Ես ցանակնում էի հայտնվել ԳԼՕ կոչվող հեքիաթում կրկին: Սկսեցի տարբեր թեմաներով սեմինարներ կազմակերպել իմ համայնքում, որպեսզի նորից ԳԼՕ գնալու շանսեր ունենամ: Եվ դա ինձ մոտ հաջողվեց. ես այս տարի կրկին հայտնվեցի ԳԼՕ հեքիաթում՝ այս անգամ որպես կրտսեր ջոկատավար: Այդ մեկ շաբաթվա ընթացքում մենք շատ գիտելիքներ ստացանք: Այս անգամ սովորեցի լինել լավ լիդեր իմ խմբի համար, լինել համբերատար, արագ և ճիշտ կողմնորոշվել, աջակցել և հասկանալ բոլորին: ՈՒրախ եմ, որ ԳԼՕ ամառային դպրոցի կազմակերպիչներն ինձ երկրորդ անգամ հնարավորություն տվեցին հայտնվել ԳԼՕ կոչվող հեքիաթում:
Սաթինե Սաքանյան, 16 տարեկան
ԳԼՕ 2014 կրտսեր ջոկատավար
Բազում, Լոռի

ԳԼՕ-ն՝ նոր հմտությունների դպրոց

Տեղեկանալով, որ ես ԳԼՕ 2014թ ամառային դպրոցի 44 մասնակիցներից մեկն եմ, անհամբեր սպասում էի այդ բաղձալի հունիսի 30-ին, թե երբ պետք է հավաքեմ իրերս և ճանապարհ ընկնեմ դեպի Ստեփանավան: Ստեփանավանում տիրող մռայլ եղանակը, երկար ճամփորդությունից հետո մեր հոգնածությունն ու քաղցը միանգամից վերացան, երբ հանդիպեցինք կրտսեր և ավագ ջոկատավարներին, ամերիկացի կամավորներին, արժանացանք նրանց ջերմ վերաբերմունքին ու անկեղծ ժպիտներին: Եվ այդ օրվանից սկսվեցին մեր հագեցած, հետաքրքիր և հեքիաթային օրերը, որոնք ցավոք կարճ տևեցին: ԳԼՕ-ն ինձ շատ բան տվեց՝ նոր շրջապատ, նոր գիտելիքներ, նոր ծանոթություններ, նոր հմտություններ, որոնք ինձ պետք կգան ողջ կյանքիս ընթացքում: Ուրախ եմ, որ ես ևս դարձա ԳԼՕ-ի շրջանավարտներից մեկը: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին՝ Արսեն Սիմոնյանին, Սոնա Գրիգորյանին և բոլոր այն ջոկատավարներին, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցեցին մեզ: Կարոտում եմ բոլորիդ:
Էռնա Բադալյան, 16 տարեկան
Վեդի, Արարատ