Sunday, September 28, 2014

Վանաձորում կրկին բացահայտում են գենդերն ու թրաֆիքինգը


Բարև ձեզ սիրելի ընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ երկրորդ սեմինարը, որը ևս գենդեր և թրաֆիքինգ թեմաներով էր: Սեմինարին ներկա էին 9-րդ դասարանի աշակերտներ, ինչպես նաև` ուսուցիչներ:Կարևորում եմ նշել այն փաստը, որ թեմաների շուրջ բանավիճում էին ոչ միայն աշակերտները, այլ նաև` ուսուցիչները:
Մասնակիցները բազում նոր գիտելիքներ ստացան, շատերը փոխեցին իրենց աշխարհահայացքները և սկսեցին չվախենալ իրենց կարծիքը արտահայտելուց: Այս եզրակացությանը ես եկա սեմինարից հետո, երբ դասընկերներս ցանկություն հայտնեցին սեմինարը շարունակել դպրոցի բակում: Այստեղ արդեն նկատվում էր, որ ընկերներս ավելի ազատ են խոսում և ավելի շատ են տեղեկացված վերոհիշյալ թեմաներից: Հուսով եմ` հաջորդ սեմինարը, որը պլանավորում եմ իրականացնել 8-րդ դասարանի աշակերտներ հետ, նույնպես կհաջողվի և լավ արդյունքներ կտա: 


Սիրով` Մարիամ Բարսեղյան, 
քաղաք Վանաձոր, թիվ 23 հիմն. դպրոց

Monday, September 1, 2014

Պանասոնիկի լրտեսական աշխատանքը Վանաձորում

1    
 Սիրելի ընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ սեմինարի քննադատին: Բոլորիդ հայտնի են ԳԼՕ-ի լրտեսները, ովքեր մեզ միշտ հետապնդում էին: ԳԼՕ-ից հեռանալու ժամանակ մենք կարծում էինք, որ նրանք վերջապես կդադարեն մեզ հետևալ: Բայց ո՛չ, նրանք այնպես են տարվել լրտեսական աշխատանքով, որ չեն կարողանում ետ կանգնել: Եվ իմ սեմինարին նեկա էր այդ 4 լրտեսներից մեկը՝ Սաթինեն: Լրտեսների միջավայրում նա հայտնի է Պանասոնիկ անունով: Բայց նա հանդես է գալիս իր երկվորյակ քրոջ հետ, ով իմ սեմինարին էր ժամանել հեռավոր Չինաստանից: Իսկ նա հայտնի է Քիսոնիկ անունով:   
   Սեմինար վարելիս նրանք հետևում էին իմ աշխատանքին և հատուկ ձայնագրման սարքերով ձայնագրում էին իմ սխալները, որպեսզի այդ սխալները հանձնեն հատուկ գործակալներին:
Զգույշ եղեք, սիրելի ԳԼՕ-ի աղջիկներ: Կարող է ձեզ հետևում են...

Sunday, August 31, 2014

«Վինի, վիդի, վիցի» բոլորի ուշադրությունը (Եկա, տեսա, գրավեցի բոլորի ուշադրությունը)

1     
 Բարև ձեզ սիրելի ընկերներ, ձեր դատին եմ ներկայացնում իմ առաջին սեմինարը: Սեմինարն անցկացվել է Վանաձորի քաղաքային այգում` ժամը 13: 00 -ին : Սեմինարին ներկա էին 13- 20 տարեկան աղջիկներ և տղաներ: Սեմինարի մասնակիցների ընդհանուր թիվը կազմում էր 13: Սեմինարը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում մեր հիմնական թեման <<Գենդերային հավասարությունն>> էր: Ես ընտրել էի հենց այս թեման, քանի որ այս թեմայի շուրջ իմ հասակակիցները տեղեկություններ չունեն, ունենալու դեպքում էլ թերի: Բայց մինչ սեմինարի բուն թեմային անցնելը մենք մի փոքր ծանոթության խաղ խաղացինք, որի շրջանակներում առաջին մասնակիցը ասում էր իր անունը, եթե ուներ մականուն, ապա ասում էր մականունը և ապա իրեն բնորոշող բնավորության գիծը: Հաջորդ մասնակիցը ասում էր նախորդ մասնակցի վերոհիշյալ կետերը և ապա իրենը: Եվ այդպես մինչև վերջին մասնակիցը: Այս խաղից հետո մենք անցանք մեր սեմինարի բուն թեմային:
Սկզբում ես մասնակիցներին որոշակի տեղեկություներ տվեցի գենդերի մասին: Ապա խոսեցինք չգրված օրենքներից` հասարակական նորմերից: Գենդերի մասին նյութը հաղորդելուց հետո սկսվեց բուռն քննարկումը, նույնիսկ շատ բուռն: Աղջիկները բանավիճում էին աղջիկների հետ, իսկ տղաները փորձում էին հանդարտեցնել աղջիկների մեջ բռնկված փոքրիկ վեճը: Եվ տղաների ու իմ ջանքերով վեճը հարթվեց: Այնուհետև ծանոթացանք <<Գենդերային հետազոտություններ>> -ին, որից հետո կատարեցինք խմբային աշխատանք, փոքր խաղեր խաղացինք, և այսքանով ավարտեցինք մեր սեմինարի առաջին մասը: Բայց այսքնով սեմինարը չի ավարտվում: Ինչպես արդեն նշել էի՝ սեմինարը ուներ նաև եկրորդ մաս, որի շրջանակնրում ես մասնակիցներին ծանոթացրեցի <<Թրաֆիկինգ>>-ի դրսևորման ձևերին: Բացի այդ մենք դիտեցինք կարճամետրաժ ֆիլմեր, կարդացինք թրաֆիկինգի զոհ դարձած մարդկանց պատմություններից մի քանիսը: Այնուհետև քննարկեցինք, ավելի շուտ քննադատեցինք ֆիլմերի և պատմությունների հերոսների հարազատների պահվածքը: Ուզում եմ նշել, որ ամբողջ սեմինարի ընթացքում տիրում էր բարձր տրամադրություն:
 Մասնկաիցները շատ հետաքրքիր մտքեր և առաջարկներ էին բարձրարայնում և չէին կաշկանդվում խոսելուց, որը ինձ համար ամենակերևորն էր, քանի որ, սեմինարից առաջ շատերը վախենում էին խոսելուց և այդ վախի պատճառով չէին ուզում մասնկացել: Բայց սեմինարի ընթացքում բոլոր վախերը վերացվեցին: Հուսով եմ՝ կարողացա իմ հասակակիցներին հաղորդել ԳԼՕ-ում ստացած գիտելիքներս և որ սեմինարի միջոցով կարողացա իմ փոքր ներդրումն ունենալ... 

     Սիրով՝ Մարիամ Բարսեղյան, քաղաք Վանաձոր:
Հ.Գ. Սպասեք նոր նորությունների: