Monday, May 8, 2017

Գրական ակումբ Շենիկ գյուղում

Գաղափարներ, գաղափարներ, երբեմն՝ օդում կախված, բայց ո՛չ այս անգամ: 

Արքանեն միշտ հայտնվում է այն ժամանակ (իրականում, այն երբեք էլ չէր գնացել ), երբ դու ունես ցանկությյուններ, լավ ու հետաքրքիր գաղափարներ, ու քեզ պետք է մի փոքր աջակցություն՝ ֆինանսական, և վերջ:
Գյուղում գրական ակումբ ստեղծելը և երեխաներին դեպի «գիրքը»  ուղղորդելը, երկար ժամանակ  էր իմ մտքում պտտվում: Եվ... Եվ ես լրացրի դրամաշնորհի հայտը, հաղթեցի, և հիմա կսել եմ իրականացնել իմ ծրագիրը:
Հ.Գ. Հավատացեք, համայնքիդ համար լավ բան անելուց լավ բան, չկա աշխարհում:
Հ.Գ. Սպասեք նորությունների և ամենաանկեղծ ժպիտների:

Անուշ Մկրտչյան  15տ Արմավիրի մարզ Շենիկ գյուղ






Friday, May 5, 2017

Գիրքը՝ մտքի լուսավորման աղբյուր

Մեր հարազատ Արքանե... Հաշվի առնելով այն, որ այսօրվա երիտասարդությունն օտարվել ու հեռացել է գրականությունից, և ընթերցանությունը հետին պլան է մղվել, որոշեցինք <<Ստեփանավանի երիտասարդական կենտրոն>> հկ-ի կողմից տրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համալրել գյուղի գրադարանը նորանոր գրքերով և սեր արթնացնել գրքի ու գրականության հանդեպ, քանզի գիրքն է ընդլայնում մարդու մտահորիզոնը և լուսավորում միտքն ու հոգին։ Դրամաշնորհին ավելացավ նաև մեր ուսուցչուհու՝ Ասյա Ավագյանի ջանքերով հավաքված գումարը, և գյուղի գրադարանի հին գրքերի կողքին իրենց տեղը գտան պատկերազարդ և նորակազմ գրքեր։




Սոնա Ղավալյան
17 տարեկան
Վերին Կարմիրաղբյուր
Տավուշի մարզ

Thursday, February 2, 2017

ԱՐՔԱՆԵ փոքր ծրագրային առաջարկների ընդունում



Սիրելի ԱՐՔԱՆԵ մասնակիցներ,

Դուք ձեր համայնքներում և ընդհանրապես ձեր շրջապատում հաճախ տեսնում եք խնդիրներ, որոնք կարող եք լուծել հենց դուք: Դա կարող է լինել ֆլեշմոբ կամ դասընթաց, համայնքային իրազեկում կամ ծառատունկ... կամ հենց այն, ինչ դուք եք մտածել:
Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնը «ԱՐՔԱՆԵ» ծրագրի շրջանավարտներին տալիս է նման հնարավորություն՝ իրականացնել փոքր ծրագրեր ձեր իսկ համայնքներում:

Ծրագիրը նախատեսած է ԱՐՔԱՆԵ ամառային դպրոցի վերջին տարվա շրջանավարտների համար: Կարող են դիմել նաև նախորդ տարիների շրջանավարտները, սակայն այս տարվա շրջանավարտների հետ միասին:
Մեկ դիմորդի համար դրամաշնորհի գումարը կազմում է 30.000 (երեսուն հազար) դրամ, իսկ մեկից ավելի դիմորդ-մասնակիցների դեպքում՝ 40.000 (քառասուն հազար) դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետը մարտի 1-ից ապրիլի 30-ն է:
Ծրագրի հաշվետվության վերջնաժամկետը մայիսի 18-ն է:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև բերված Դիմում-հայտը, Գանտտի աղյուսակը, Ծրագրի բյուջեն և բյուջեի նկարագրությունը: Ամենավերջում կարող եք գտնել հայտադիմումը լրացնելու ուղեցույց, որը ձեզ կօգնի կողմնորոշվելու և հայտն ավելի գրագետ լրացնելու:
Իսկ եթե այնուամենայնիվ կառաջանան հարցեր, ապա առանց հապաղելու գրեք Arqane.syc@gmail.com էլ.հասցեին կամ զանգահարեք ծրագրի պատասխանատու Մանե Պապյանին, հեռախոսահամար՝ 093 844 764:

Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է սթ փետրվարի 14-ը, ժամը 23.59: 

 Մանրամասները և դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղ։