Wednesday, June 20, 2012

Ես և ''ԳԼՕ''-ն

Ճանապարհը շատ երկար էր և հետաքրքիր: Ես անհամբեր սպասում էի, թե երբ պետք է հասնեի Ստեփանավան: Եվ երբ հասանք, ես սկզբում շատ էի վախենում և շատ էի մտածում, թե ինչ պետք է անեմ այստեղ: ԳԼՕ-ում ամեն ինչ շատ հետաքրքիր էր, և դասերը, և խաղերը, և օրը ամբողջությամբ, նաև շրջապատը ամենալավն էր: Ես այնքան եմ արդեն սովորել այս միջավայրին, որ չեմ ուզում վերադառնամ: Ես հուսով եմ, որ հաջորդ տարի ես կընտրվեմ որպես կրտսեր ջոկատավար:
Վարդանյան Դիանա

Սա իմ աշխարհն է

Շուտով կհասնենք Ստեփանավան: Գլուխս անհամբեր “շնիկի” նման հանել էի պատուհանից ու ուսումնասիրում էի քաղաքը: Գրողը տանի. մի՞թե ոչ մի քաղաքացի չգիտի, թե որտեղ է այդ հանգստյան տունը: Վերջապես մի բարի մարդ հիշեց: Հասեեե՜լ եմ: Առաջին տպավորություններ. արդեն մի քանի ժամ էր անցել, ու ես այնքան բան ունեի ասելու: Վախենամ այս ստեղնաշարը չդիմանա ինձ, ու այս էջն էլ հաստատ չի հերիքի: Դե,գնացինք:
“ԳԼՕ”-ն ինձ համար լրիվ մի նոր աշխարհ էր: Դա ի՛մ աշխարհն է: Այստեղ բոլորը ժպտում են, հասկանու՞մ եք - ժպտում: Այ սա էի ուզում տեսնել: Բայց միայն միմյանց ժպիտներ պարգևելու համար չէ, որ եկել ենք այստեղ: Զարգացում, առաջնորդության զարգացում: Բաժանվել էինք խմբերի, իսկ դասընթացները շատ հետաքրքիր էին անցնում:
“ԳԼՕ” ասելով հասկանում եմ մի փոքր ու ջերմ ընտանիք, ուր սովորում են հարգել, սիրել, հանդուրժել, լսել ու սովորել: Մի խոսքով ԳԼՕ - գույների, լույսերի օրրան:

Ղազարյան Հայարփի

Հարցազրույց ԳԼՕ աղջիկների հետ

Հարցազրույց ԳԼՕ ամառային դպրոցի աղջիկների հետ
 
- Արդյո՞ք ունեիք անհանգստություններ մինչ ամառային դպրոցին մասնակցելը:
- Ես չէի անհանգստանում, որովհետև քույրս մասնակցել էր ԳԼՕ ամառային դպրոցին և շատ տպավորված էր: Նա պատմեց մանրամասն այդ ծրագրի մասին և ես որոշեցի անպայման մասնակցել:
-
 Ի՞նչը քեզ ամենաշատը գրավեց այս ծրագրում:
- Թեմաները, նոր ընկերեներ ձեռք բերելու հնարավորությունը: Նաև շատ էի ուզում տեսնել Ստեփանավանը:
 
- Իսկ հիմա, երբ համարյա վերջանում է ամառային դպրոցը, ի՞նչ տպավորություններ ունես:
- Կցանկանայի, որ ավելի երկար տևեր ճամբարը և դեռ չվերադարձած կարոտում եմ այստեղ ձեռք բերած ընկերներիս:
 
- Ի՞նչ տվեց քեզ այս ամառային դպրոցը, ի՞նչ ես տանում քեզ հետ:
- Շատ գիտելիքներ, ընկերներ և ամենակարևորը ` ինքնուրույնություն:
 
Հարցազրույցին մասնակցեց Աննա Հակոբյանը, 14 տարեկան
Հարցազրույցը անցկացրեց Վեներա Գրիշյանը, 15 տարեկան

Այց Գյուլագարակի բուսաբանական այգի` դենդրոպարկ

Հունիսի 20-ին ԳԼՕ ամաոային դպրոցի մասնակիցները այցելեցին Գյուլագարակի բուսաբանական այգի` դենդրոպարկ: Մենք հնարավորություն ունեցանք զբոսնել այգում և ծանոթանալ այգու ստեղծման հետաքրքիր պատմությանը: Բուսաբանական այգին ստեղծվել է ազգությամբ լեհ Էդմոնդ Լեվոնիչի կողմից: Այն Հայաստանում իր մեծությամբ երկրորդ այգին է: Այստեղ հետաքրքիր և տարբեր երկրներից բերված ծառեր, ծաղիկներ և բույսեր կան:  Այցի ընթացքում ամառային դպրոցի ջոկատավարները մասնակիցներիս համար այգու տարածքում կազմակերպեցին բպանապահպանական հարցաշար և ջրի որակներին ուղղված դասընթաց և թեսթ մոտակա առվակում:
 
Օլիմպիա խմբի կողմից