Wednesday, June 20, 2012

Սա իմ աշխարհն է

Շուտով կհասնենք Ստեփանավան: Գլուխս անհամբեր “շնիկի” նման հանել էի պատուհանից ու ուսումնասիրում էի քաղաքը: Գրողը տանի. մի՞թե ոչ մի քաղաքացի չգիտի, թե որտեղ է այդ հանգստյան տունը: Վերջապես մի բարի մարդ հիշեց: Հասեեե՜լ եմ: Առաջին տպավորություններ. արդեն մի քանի ժամ էր անցել, ու ես այնքան բան ունեի ասելու: Վախենամ այս ստեղնաշարը չդիմանա ինձ, ու այս էջն էլ հաստատ չի հերիքի: Դե,գնացինք:
“ԳԼՕ”-ն ինձ համար լրիվ մի նոր աշխարհ էր: Դա ի՛մ աշխարհն է: Այստեղ բոլորը ժպտում են, հասկանու՞մ եք - ժպտում: Այ սա էի ուզում տեսնել: Բայց միայն միմյանց ժպիտներ պարգևելու համար չէ, որ եկել ենք այստեղ: Զարգացում, առաջնորդության զարգացում: Բաժանվել էինք խմբերի, իսկ դասընթացները շատ հետաքրքիր էին անցնում:
“ԳԼՕ” ասելով հասկանում եմ մի փոքր ու ջերմ ընտանիք, ուր սովորում են հարգել, սիրել, հանդուրժել, լսել ու սովորել: Մի խոսքով ԳԼՕ - գույների, լույսերի օրրան:

Ղազարյան Հայարփի

No comments:

Post a Comment