Monday, June 30, 2014

Բարի գալուստ ԳԼՕՎՈՒԴ

Ողջույն, ԳԼՕ աղջիկների առաջնորդության և զարգացման ամառային դպրոց: Այս տարի Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնը վերածվել է ԳԼՕՎՈՒԴ-ի, որտեղ վերջապես սկսվեց տարվա գլխավոր ֆիլմի նկարահանումը: Մեր աստղերը հենց առավոտից հայտնվեցին արկածային ֆիլմում, որը շարունակվեց մինչև ուշ երեկո:
Ֆիլմի մասնակիցները 44 երիտասարդ աղջիկներ են՝ ժամանած Հայաստանի տարբեր մարզերից, որոնք բոլորն էլ հավակնում են արժանանալու միջազգային բարձրագույն մրցանակների: Ինչպես բոլոր դերասանները, մեր հերոսները ևս կարևորում են կինոյի աշխարհի ամենակարևոր իրադարձությունը՝ ՕՍԿԱՐ-ը, սակայն դեռ վաղ է այդ ամենը քննարկել, քանզի սա դեռ սկիզբն է:
Դե ի՞նչ, սկսեցի՛նք:









Friday, June 20, 2014

Ես ԳԼՕ-ից հետո (Սաթինե Սաքանյան)

Ես Սաթինեն եմ՝ 2013թ-ի ԳԼՕ ամառային դպրոցի շրջանավարտ: Ապրում եմ Լոռու մարզի Բազում գյուղում: ԳԼՕ-ից հետո բավականին շատ փոփոխություններ տեղի ունեցան իմ առօրյա կյանքում: ԳԼՕ-ն ինձ տվեց այնպիսի գիտելիքներ,որոնք ինձ պետք կգան ամբողջ կյանքիս ընթացքում: ԳԼՕ-ն իմ առջև բացեց բազում նոր հնարավորությություններ ուսման մեջ ավելի առաջ գնալու համար: Ես դարձա ավելի ակտիվ, շփվող, համառ, նախաձեռնող: Եվ դրա օրինակ է նաև դպրոցում՝ իմ տնտեսագիտության խմբակի նախագահ դառնալը: Իհարկե այն հեշտությամբ ինձ չտրվեց, սակայն եթե ցանկանում ես հասնել հաջողության կամ բարձունքի պետք է պայքարես: Ես այս խմբակում ակտիվ էի և հնարավորթյուն ունեցա ի ցույց դնել իմ հմտությունները: Այս խմբակը իմ շնորհիվ ունեցավ հաջողություններ: 

Ի դեպ շատ էի կարոտում ԳԼՕ-ում անցկացրած օրերը և դրա համար որոշեցի սեմինար կազմակերպել, իմ համայնքի երեխաներին նույնպես ընդգրկելով այդ ակտիվ կյանքի մեջ: Առաջի սեմինարը գեդերային հավասարություն թեմայի շուրջ էր: Թեման պատահական չէր ընտրված, այն ընտրվեց այն նպատակով որպեսզի իմ հասակակիցներին ուսանեմ, որ կանանց և տղամարդկանց մեջ խտրականություններ չպիտի դրվեն: Այս թեմայով սեմինարներ եմ կազմակերպել երկու անգամ առաջինը` 12-16 տարեկանների, երկրորդը` 39-65 տարեկանների, համար:Երկու սեմինարների միջև տարբերությունը ահռելի էր: Երիտասարդները կարծում էին, որ տղամարդը և կինը հավասար էակներ եին, իսկ տարիքով ավելի մեծերը կարծում էին, որ կանայք միշտ պետք է ունենան իրենց տեղը և այդ տեղը տղամարդկանցից ցածր է:

 Ինձ համար մեծ ձեռքբերում և նաև պատասխանատվություն է նաև ընտրվել ԳԼՕ 2014 ամառային դպրոցում կրտսեր ջոկատավար: Հուսով եմ կլինեմ լավ ջոկատավար իմ թիմի համար և իմ փորձը կփոխանցեմ նրանց:

ԳԼՕ-ի շհնորհիվ ես ձեռք բերեցի նոր շրջապատ, որը ընդգրկում է հիանալի մարդկանց, որոնք այլ կերպ են նայում շրջապատում կատարվող գործողություններին: Կարծում եմ, որ ԳԼՕ-ի շնորհիվ ես դարձա հասարակության համար առավել պիտանի: ԳԼՕ-ից հետո ամեն ինչ ուղղակիորեն փոխվեց` փոխվեց մտածելակերպս, փոխվեց առօրյաս, ինչպես նաև ընկերներիս վերաբերմունքը դեպի ինձ: Ինձ շրջապատող մարդիկ այլ աչքերով սկսեցին նաել ինձ, սկսեցին ձգտել հասնել ավելիին: Իսկ ես ԳԼՕ-ից ստացած գիտելիքները լրացնելով շարունակում եմ առաջ շարժվել:

 
Սիրով՝ Սաթինե
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից
ԳԼՕ 2014 ամառային դպրոցի կրտսեր ջոկատավար
Գյուղ Բազում, Լոռու մարզ

Friday, June 13, 2014

Ընտրվել եմ ԳԼՕ 2014 կրտսեր ջոկատավար



2012թ. մասնակցելով ԳԼՕ ամառային դպրոցին` ստացա նորանոր գիտելիքներ և վերադարձա տուն այն շարունակելու մտքով և իրագործեցի իմ պլանները` կազմակերպելով դասընթացներ և ակտիվ մասնակցություն ունենալով իմ համայնքում հասարակական աշխատանքներին:
Այս ամառային ճամբարը յուրօրինակ փորձաշրջան էր ինձ համար: Ես լավ տպավորություններով վերադարձա տուն և մինչ օրս պատմում եմ իմ ընտանիքի անդամներին, հարևաններին, ծանոթներին մեր հետաքրքիր և անմոռանալի օրերի մասին:
Շատ էի ցանկանում կրկին լինել ԳԼՕ-ում, բայց մտածում էի, որ չեմ կարող հաղթահարել փուլերը: Եվ վերջապես փուլերին մասնակցելուց հետո ԳԼՕ-ի ֆեյսբուքյան էջում կարդացի այս տարվա ջոկատավարների անունները, այդ թվում նաև իմը: Ուրախությանս չափ չկար:
Սա հնարավորություն է ևս մեկ անգամ լինել ԳԼՕ-ում, սակայն այս անգամ այլ դերում: Կրտսեր ջոկատավար լինելը բավականին պատասխանատու աշխատանք է, պետք է շատ ուշադիր լինես մասնակիցների նկատմամբ, միշտ պատրաստ լինես օգնելու ավագ ջոկատավարներին, կազմակերպել միջոցառումներ և խաղեր: Այս ամենը ես տեսել ու սովորել եմ իմ կրտսեր ջոկատավար Սյուզետայից և հուսով եմ, որ այս տարվա մասնակիցներն էլ ինձանից կսովորեն:
Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլորին. և՛ կազմակերպիչներին, և՛ ջոկատավարներին, և՛ անձնակազմին, և' այս տարվա մասնակիցներին, որոնց հետ ես արդեն ծանոթություններ եմ հաստատել:

Գենյա Ավագյան
Կրտսեր Ջոկատավար
ԳԼՕ 2014 ամառային դպրոց