Friday, June 13, 2014

Ընտրվել եմ ԳԼՕ 2014 կրտսեր ջոկատավար



2012թ. մասնակցելով ԳԼՕ ամառային դպրոցին` ստացա նորանոր գիտելիքներ և վերադարձա տուն այն շարունակելու մտքով և իրագործեցի իմ պլանները` կազմակերպելով դասընթացներ և ակտիվ մասնակցություն ունենալով իմ համայնքում հասարակական աշխատանքներին:
Այս ամառային ճամբարը յուրօրինակ փորձաշրջան էր ինձ համար: Ես լավ տպավորություններով վերադարձա տուն և մինչ օրս պատմում եմ իմ ընտանիքի անդամներին, հարևաններին, ծանոթներին մեր հետաքրքիր և անմոռանալի օրերի մասին:
Շատ էի ցանկանում կրկին լինել ԳԼՕ-ում, բայց մտածում էի, որ չեմ կարող հաղթահարել փուլերը: Եվ վերջապես փուլերին մասնակցելուց հետո ԳԼՕ-ի ֆեյսբուքյան էջում կարդացի այս տարվա ջոկատավարների անունները, այդ թվում նաև իմը: Ուրախությանս չափ չկար:
Սա հնարավորություն է ևս մեկ անգամ լինել ԳԼՕ-ում, սակայն այս անգամ այլ դերում: Կրտսեր ջոկատավար լինելը բավականին պատասխանատու աշխատանք է, պետք է շատ ուշադիր լինես մասնակիցների նկատմամբ, միշտ պատրաստ լինես օգնելու ավագ ջոկատավարներին, կազմակերպել միջոցառումներ և խաղեր: Այս ամենը ես տեսել ու սովորել եմ իմ կրտսեր ջոկատավար Սյուզետայից և հուսով եմ, որ այս տարվա մասնակիցներն էլ ինձանից կսովորեն:
Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլորին. և՛ կազմակերպիչներին, և՛ ջոկատավարներին, և՛ անձնակազմին, և' այս տարվա մասնակիցներին, որոնց հետ ես արդեն ծանոթություններ եմ հաստատել:

Գենյա Ավագյան
Կրտսեր Ջոկատավար
ԳԼՕ 2014 ամառային դպրոց


No comments:

Post a Comment