Friday, June 20, 2014

Ես ԳԼՕ-ից հետո (Սաթինե Սաքանյան)

Ես Սաթինեն եմ՝ 2013թ-ի ԳԼՕ ամառային դպրոցի շրջանավարտ: Ապրում եմ Լոռու մարզի Բազում գյուղում: ԳԼՕ-ից հետո բավականին շատ փոփոխություններ տեղի ունեցան իմ առօրյա կյանքում: ԳԼՕ-ն ինձ տվեց այնպիսի գիտելիքներ,որոնք ինձ պետք կգան ամբողջ կյանքիս ընթացքում: ԳԼՕ-ն իմ առջև բացեց բազում նոր հնարավորությություններ ուսման մեջ ավելի առաջ գնալու համար: Ես դարձա ավելի ակտիվ, շփվող, համառ, նախաձեռնող: Եվ դրա օրինակ է նաև դպրոցում՝ իմ տնտեսագիտության խմբակի նախագահ դառնալը: Իհարկե այն հեշտությամբ ինձ չտրվեց, սակայն եթե ցանկանում ես հասնել հաջողության կամ բարձունքի պետք է պայքարես: Ես այս խմբակում ակտիվ էի և հնարավորթյուն ունեցա ի ցույց դնել իմ հմտությունները: Այս խմբակը իմ շնորհիվ ունեցավ հաջողություններ: 

Ի դեպ շատ էի կարոտում ԳԼՕ-ում անցկացրած օրերը և դրա համար որոշեցի սեմինար կազմակերպել, իմ համայնքի երեխաներին նույնպես ընդգրկելով այդ ակտիվ կյանքի մեջ: Առաջի սեմինարը գեդերային հավասարություն թեմայի շուրջ էր: Թեման պատահական չէր ընտրված, այն ընտրվեց այն նպատակով որպեսզի իմ հասակակիցներին ուսանեմ, որ կանանց և տղամարդկանց մեջ խտրականություններ չպիտի դրվեն: Այս թեմայով սեմինարներ եմ կազմակերպել երկու անգամ առաջինը` 12-16 տարեկանների, երկրորդը` 39-65 տարեկանների, համար:Երկու սեմինարների միջև տարբերությունը ահռելի էր: Երիտասարդները կարծում էին, որ տղամարդը և կինը հավասար էակներ եին, իսկ տարիքով ավելի մեծերը կարծում էին, որ կանայք միշտ պետք է ունենան իրենց տեղը և այդ տեղը տղամարդկանցից ցածր է:

 Ինձ համար մեծ ձեռքբերում և նաև պատասխանատվություն է նաև ընտրվել ԳԼՕ 2014 ամառային դպրոցում կրտսեր ջոկատավար: Հուսով եմ կլինեմ լավ ջոկատավար իմ թիմի համար և իմ փորձը կփոխանցեմ նրանց:

ԳԼՕ-ի շհնորհիվ ես ձեռք բերեցի նոր շրջապատ, որը ընդգրկում է հիանալի մարդկանց, որոնք այլ կերպ են նայում շրջապատում կատարվող գործողություններին: Կարծում եմ, որ ԳԼՕ-ի շնորհիվ ես դարձա հասարակության համար առավել պիտանի: ԳԼՕ-ից հետո ամեն ինչ ուղղակիորեն փոխվեց` փոխվեց մտածելակերպս, փոխվեց առօրյաս, ինչպես նաև ընկերներիս վերաբերմունքը դեպի ինձ: Ինձ շրջապատող մարդիկ այլ աչքերով սկսեցին նաել ինձ, սկսեցին ձգտել հասնել ավելիին: Իսկ ես ԳԼՕ-ից ստացած գիտելիքները լրացնելով շարունակում եմ առաջ շարժվել:

 
Սիրով՝ Սաթինե
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից
ԳԼՕ 2014 ամառային դպրոցի կրտսեր ջոկատավար
Գյուղ Բազում, Լոռու մարզ

No comments:

Post a Comment