Thursday, February 2, 2017

ԱՐՔԱՆԵ փոքր ծրագրային առաջարկների ընդունում



Սիրելի ԱՐՔԱՆԵ մասնակիցներ,

Դուք ձեր համայնքներում և ընդհանրապես ձեր շրջապատում հաճախ տեսնում եք խնդիրներ, որոնք կարող եք լուծել հենց դուք: Դա կարող է լինել ֆլեշմոբ կամ դասընթաց, համայնքային իրազեկում կամ ծառատունկ... կամ հենց այն, ինչ դուք եք մտածել:
Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնը «ԱՐՔԱՆԵ» ծրագրի շրջանավարտներին տալիս է նման հնարավորություն՝ իրականացնել փոքր ծրագրեր ձեր իսկ համայնքներում:

Ծրագիրը նախատեսած է ԱՐՔԱՆԵ ամառային դպրոցի վերջին տարվա շրջանավարտների համար: Կարող են դիմել նաև նախորդ տարիների շրջանավարտները, սակայն այս տարվա շրջանավարտների հետ միասին:
Մեկ դիմորդի համար դրամաշնորհի գումարը կազմում է 30.000 (երեսուն հազար) դրամ, իսկ մեկից ավելի դիմորդ-մասնակիցների դեպքում՝ 40.000 (քառասուն հազար) դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետը մարտի 1-ից ապրիլի 30-ն է:
Ծրագրի հաշվետվության վերջնաժամկետը մայիսի 18-ն է:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև բերված Դիմում-հայտը, Գանտտի աղյուսակը, Ծրագրի բյուջեն և բյուջեի նկարագրությունը: Ամենավերջում կարող եք գտնել հայտադիմումը լրացնելու ուղեցույց, որը ձեզ կօգնի կողմնորոշվելու և հայտն ավելի գրագետ լրացնելու:
Իսկ եթե այնուամենայնիվ կառաջանան հարցեր, ապա առանց հապաղելու գրեք Arqane.syc@gmail.com էլ.հասցեին կամ զանգահարեք ծրագրի պատասխանատու Մանե Պապյանին, հեռախոսահամար՝ 093 844 764:

Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է սթ փետրվարի 14-ը, ժամը 23.59: 

 Մանրամասները և դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղ։