Tuesday, December 20, 2016

Համադրելով Արքանեն և բիզնեսը

Իմ սիրելի Արքանե, տուն վերադառնալուն պես հասկացա, որ Արքանեում անցկացրած օրերը պարզապես հետաքրքիր ու ուրախ օրեր չեն եղել: Դրանք մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա և այնքան բան փոխել իմ մեջ: Այս նոր էությամբ ոգևորված անընդհատ մտածում էի, թե ինչպես կիսվեմ մյուսների հետ, ինչպես ինքնաարտահայտվեմ այդ նոր էությամբ: Ու հանկարծ որոշեցի համադրել իմ ամենասիրած երկու բաները՝ Արքանեն ու բիզնեսը: Կիրառելով Արքանեում ստացած համարձակությունը, ինքնուրույնությունը, նոր հմտությունները և օգտվելով Արքանեի աջակցությունից՝ կազմակերպեցի բիզնես դասընթացներ 10-րդ դասարանցիների համար: Միասին քննարկեցինք բիզնես սկսելու քայլերը, բիզնեսը՝ որպես մասնագիտութուն, հաջողակ ստարտափներ /մեկնարկն/ և դրանց հաջողության գաղտնիքները, մարքեթինգն ու դրա բաղադրամասերը ու էլի շատ հետաքրքիր թեմաներ բիզնեսի մասին: Երեք շաբաթ միասին աշխատելու արդյունքում վերջին դասընթացին մասնակիցները ստեղծեցին իրենց իսկ բիզնես մոդելները և մեծ ոգևորությամբ ու նոր գիտելիքներով ավարտեցինք դասընթացները: Թվում է՝ պարզապես փորձեցի փոխանցել գիտելիքներ նրանց, բայց այդ ընթացքում այնքան փորձ, ինքնավստահություն ու նոր ընկերներ ձեռք բերեցի, որ նկարագրելու չէ:
Շնորհակալ եմ, իմ սիրելի Արքանե, իմ կյանքում այսքան գեղեցիկ պահեր ավելացնելու համար:











Էլինա Հովակիմյան
17 տարեկան



Friday, October 14, 2016

Բարենորոգման աշխատանքներ


Բարև, սիրելի Արքանե:
Արդեն սկսվել են դրամաշնորհի աշխատանքները: Ես և իմ դասարանցիները գնացինք մանկապարտեզ և ներկեցինք 1 տնակ, երկու աթոռակներ՝ նախապես պայմանավորվելով մանկապարտեզի տնօրենի հետ: Սղարաններից միայն մեկն ունի թարմացման կարիք, և դեռ պետք է ներկենք մյուս տնակն ու ցանկապատը:
Այնքան ոգևորված էինք, որ չհասցրինք անգամ իրար հետ խոսել:

Նկարներն ակնհայտորեն ներկայացնում են այսօրվա տնակի պատկերը, և թե ինչպիսին էր այն նախկինում:





Էդիտա Գալստյան
Շիրակի մարզ, ք, Գյումրի

Saturday, September 3, 2016

Մեծ տպավորություններով

Ողջու՜յն, իմ շատ սիրելի Արքանե: Տպավորված 7-օրյա հանգստով և ստացած գիտելիքներով՝ ամեն վայրկյան ցանկանում եմ իմ փորձով կիսվել: Եվ ահա ամռան ընթացքում ֆրանսերենի դասընթացների հաճախելը առիթ հանդիսացավ Արքանե-ում ստացած գիտելիքներս հասակակիցներիս փոխանցելու համար: Փորձեցի հասակակիցներիս ներկայացնել Արքանե-ում խաղացած խաղերը և դրանց խորիմաստությունը: Դասընթացը ես՝ Մարիամ Եղոյանս,  անցկացրի Գավառի Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում: Խաղերին մասնակցեցին 6-8 աշակերտներ: Խաղերից հետո ծավալվեց քննարկում, որի ժամանակ աշակերտները հայտնեցին իրենց տպավորությունները: Յուրաքանչյուրը յուրովի ներկայացրեց իր կարծիքը: Աշակերտները հասկացան յուրաքանչյուր խաղի հիմնական նպատակը: Խաղերից հետո բոլորը կիսվում էին իրենց դրական տպավորություններով և նույնիսկ հաջորդ օրերին առաջարկում, որ նմանատիպ խաղեր կազմակերպեմ: Իհարկե ես նրանց տեղեկացրի, որ այդ ամենը ինձ տվել է Արքանե Աղջիկների Առաջնորդության և Զարգացման Ծրագիրը





Մարիամ Եղոյան

Tuesday, July 26, 2016

Երկնքից երեք խնձոր ընկավ...

Երկնքից երեք խնձոր ընկավ....Հեքիաթներն այսպես են ավարտվում, սակայն ոչ Արքանեում, Արքանեում այսպես սկսվում է մի նոր զարմանահրաշ տարի, որտեղ մեր հերոսները կերտելու են իրենց հեքիաթը արդեն իրենց թագավորություններում:



Առաջին խնձորը հաստատ մեր հրաշք աղջիկներին


Երկրորդը խնձորը մեր դասընթացավարներին



Երրորդ խնձորը.... որոշեք ինքներդ

Տարբեր թագավորություններից հյուրերը Արքանեում

Արքանեում մասնագիտական կողմնորոշման տոնն էր։ Ամրոց էին ժամանել հյուրեր ութ թագավորությունից։ Նրանք թանկարժեք ընծաներ էին բերել պալատական իշխանուհիներին։ 
Առաջին սունդուկում լեզվի մարգարիտներն էին։ Դքսուհին ասաց, որ այդ գանձերն իրեն միշտ ուրախություն են պատճառում, որովհետև օգնում են կապ հաստատել բազմաթիվ այլ թագավորությունների բնակիչների հետ։ 


Երկրորդ դքսուհին իշխանուհիների համար բացահայտեց լրագրության գաղտնիքները։ 


Երրորդը ԱՄՆ դեսպանության խոսնակ էր, ով խոստացավ իր թագավորության կեսը տալ նրան, ով կզարմացնի իրեն մի յուրօրինակ գաղափարով։ 



Չորրորդը ժամանել էր Լոռվա թագավորությունից և պատմում էր իրեն հանդիպած դժվարությունների, փորձությունների և հաջողությունների մասին։
Հինգերորդը ՄԱԿ-ի թագավորությունից էր և որպես ընծա բերել էր հաջողության գանձարանի բանալին։ 



Վեցերորդն ընծայեց իր հաջողության ոսկե կանոնները։ 
Յոթերորդը նվիրեց կնոջն ուժ, իմաստնություն և քաջություն հաղորդող զմրուխտե ապարանջան։ 

Ութերորդը կանացիության գաղտնիքները։ 

Ժամանել էին հյուրեր նաև Ֆլեքս թագավորությունից, նրանք սովորեցնում էին կախարդական հայելիների միջով ճանապարհորդել դեպի երազանքների հովիտ։


Մեր հյուրերն էին՝
·         Արևիկ Եզեկյան
·         Աղավնի Հարությունյան
·         Լիանա Սահակյան
·         Ժաննա Հարությունյան
·         Անի Ղուկասյան
·         Անուշ Խաչատրյան
·         Լիլիթ Չիտչյան
·         Անահիտ Մխոյան
FLEX-ից Մանեն, Լիլիթը և Նինան։

 Վերջին երեկոն Արքանեի հեքիաթում ավարտվեց հեքիաթային խարույկի շուրջ


Sunday, July 24, 2016

Հեքիաթի ևս մեկ էջ...

<<Արքանե>> հեքիաթի հերոսուհիները գիտեն, որ հեքիաթի վերջում միշտ էլ բարին հաղթում է չարին, սակայն հաղթելու համար նրանք քաջ գիտակցում են, որ պետք է զինվեն գիտելիքներով: Այսօր  մեր հերոսուհիները համալրեցին իրենց գիտելիքների պաշարը: Առավել մանրամասն ծանոթացան, թե ինչ է ընտանեկան բռնությունը, այնուհետև իրենց հուզող հարցերի պատասխաններն ստացան սեռական դաստիարակության վերաբերյալ: Օրվա երկրորդ հատվածում սովորեցին, թե ինչպես կարող են գրել  դրամաշնորհային ծրագրեր:


Վստահ եմ, որ մեր հերոսուհիներից յուրաքանչյուրն իր <<կյանքի>> հեքիաթում միշտ էլ հաղթող է լինելու, քանզի ունեն գիտելիքներ, մտքի ճկունություն, ինքնավստահություն, նպատակասլացություն…





Վստահ եմ, որ մեր հերոսուհիներից յուրաքանչյուրն իր <<կյանքի>> հեքիաթում միշտ էլ հաղթող է լինելու, քանզի ունեն գիտելիքներ, մտքի ճկունություն, ինքնավստահություն, նպատակասլացություն…