Tuesday, July 26, 2016

Տարբեր թագավորություններից հյուրերը Արքանեում

Արքանեում մասնագիտական կողմնորոշման տոնն էր։ Ամրոց էին ժամանել հյուրեր ութ թագավորությունից։ Նրանք թանկարժեք ընծաներ էին բերել պալատական իշխանուհիներին։ 
Առաջին սունդուկում լեզվի մարգարիտներն էին։ Դքսուհին ասաց, որ այդ գանձերն իրեն միշտ ուրախություն են պատճառում, որովհետև օգնում են կապ հաստատել բազմաթիվ այլ թագավորությունների բնակիչների հետ։ 


Երկրորդ դքսուհին իշխանուհիների համար բացահայտեց լրագրության գաղտնիքները։ 


Երրորդը ԱՄՆ դեսպանության խոսնակ էր, ով խոստացավ իր թագավորության կեսը տալ նրան, ով կզարմացնի իրեն մի յուրօրինակ գաղափարով։ 



Չորրորդը ժամանել էր Լոռվա թագավորությունից և պատմում էր իրեն հանդիպած դժվարությունների, փորձությունների և հաջողությունների մասին։
Հինգերորդը ՄԱԿ-ի թագավորությունից էր և որպես ընծա բերել էր հաջողության գանձարանի բանալին։ 



Վեցերորդն ընծայեց իր հաջողության ոսկե կանոնները։ 
Յոթերորդը նվիրեց կնոջն ուժ, իմաստնություն և քաջություն հաղորդող զմրուխտե ապարանջան։ 

Ութերորդը կանացիության գաղտնիքները։ 

Ժամանել էին հյուրեր նաև Ֆլեքս թագավորությունից, նրանք սովորեցնում էին կախարդական հայելիների միջով ճանապարհորդել դեպի երազանքների հովիտ։


Մեր հյուրերն էին՝
·         Արևիկ Եզեկյան
·         Աղավնի Հարությունյան
·         Լիանա Սահակյան
·         Ժաննա Հարությունյան
·         Անի Ղուկասյան
·         Անուշ Խաչատրյան
·         Լիլիթ Չիտչյան
·         Անահիտ Մխոյան
FLEX-ից Մանեն, Լիլիթը և Նինան։

 Վերջին երեկոն Արքանեի հեքիաթում ավարտվեց հեքիաթային խարույկի շուրջ


No comments:

Post a Comment