Tuesday, December 20, 2016

Համադրելով Արքանեն և բիզնեսը

Իմ սիրելի Արքանե, տուն վերադառնալուն պես հասկացա, որ Արքանեում անցկացրած օրերը պարզապես հետաքրքիր ու ուրախ օրեր չեն եղել: Դրանք մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա և այնքան բան փոխել իմ մեջ: Այս նոր էությամբ ոգևորված անընդհատ մտածում էի, թե ինչպես կիսվեմ մյուսների հետ, ինչպես ինքնաարտահայտվեմ այդ նոր էությամբ: Ու հանկարծ որոշեցի համադրել իմ ամենասիրած երկու բաները՝ Արքանեն ու բիզնեսը: Կիրառելով Արքանեում ստացած համարձակությունը, ինքնուրույնությունը, նոր հմտությունները և օգտվելով Արքանեի աջակցությունից՝ կազմակերպեցի բիզնես դասընթացներ 10-րդ դասարանցիների համար: Միասին քննարկեցինք բիզնես սկսելու քայլերը, բիզնեսը՝ որպես մասնագիտութուն, հաջողակ ստարտափներ /մեկնարկն/ և դրանց հաջողության գաղտնիքները, մարքեթինգն ու դրա բաղադրամասերը ու էլի շատ հետաքրքիր թեմաներ բիզնեսի մասին: Երեք շաբաթ միասին աշխատելու արդյունքում վերջին դասընթացին մասնակիցները ստեղծեցին իրենց իսկ բիզնես մոդելները և մեծ ոգևորությամբ ու նոր գիտելիքներով ավարտեցինք դասընթացները: Թվում է՝ պարզապես փորձեցի փոխանցել գիտելիքներ նրանց, բայց այդ ընթացքում այնքան փորձ, ինքնավստահություն ու նոր ընկերներ ձեռք բերեցի, որ նկարագրելու չէ:
Շնորհակալ եմ, իմ սիրելի Արքանե, իմ կյանքում այսքան գեղեցիկ պահեր ավելացնելու համար:











Էլինա Հովակիմյան
17 տարեկան



No comments:

Post a Comment