Սա իմ կազմակերպած
երրորդ
դասընթացն
էր:
Առաջինը կազմակերպել էի GLOW-ից վերադառնալուց հետո` օգոստոս
ամսին,
ՄԻԱՎ-ՁԻԱՀ թեմայով,
երկրորդը
դա
իմ
քրտնաջան
աշխատանքի
շնորհիվ
իրականացված
բնապահպանական
ծրագիրն
էր,
հոկտեմբեր
ամսին,
որի
արդյունքները
հիանալի
էին:
Որոշակի դադարից հետո ցանկացա նոր ուժեր հավաքած վերսկսեմ հասակակցի կրթության գործունեությունս, և նախապատրաստվելուց
հետո,
երբ
արդեն
ամեն
ինչ
պատրաստ
էր,
համացանցից
նյութեր
էի
ձեռք
բերել
տվյալ
թեմաներով,
բուկլետներ
էի
պատրաստել
թրաֆիքինգի
մասին
և
GLOW
ամառային
դպրոցում
իմ
դիտած
տեսաֆիլմերի
սկավառակն
ինձ
ուղարկել
էին,
ես
որոշեցի
դասընթացի
օրը:
Հունվարի 20-ին` ՎՈԼԴ ՎԻԺՆ-ի գրասենյակում հավաքվեցին Խոտի միջնակարգ
դպրոցի
8-12-րդ
դասարանների
32 աշակերտուհիներ:
Դասընթացին
ներկա
էին
նաև
մեր
դպրոցից
2 ուսուցչուհիներ
ու
փոխտնօրենը:
Դասընթացի
սկզբում
նախ
պատմեցի,
թե
ինչ
ենք
անելու,
ինչի
մասին
ենք
խոսելու
: Պատմեցի
ընտանեկան
բռնության
մասին,
դրանցից
խուսափելու
ճանապարհների
մասին:
Այնուհետև
մասնակիցներին
բաժանեցի
4 խմբի
և
նրանցից
յուրաքանչյուրին
բաժանեցի
պաստառներ
ու
համապատասխան
նյութեր
և
նրանց
հանձնարարեցի
պաստառի
վրա
ներկայացնել
ընտանեկան
բռնության
օրինակներ
ու
գործողություններով
ներկայացնել,
թե
ինչպես
կարելի
է
կանխել
և
վերացնել
ընտանեկան
բռնությունը:
Աղջիկների
մոտ
դա
մեծ
ոգևորություն
առաջացրեց,
որն
էլ
խթանեց նրանց ակտիվ մասնակցությանը և ազատ արտահայտվելուն:
Ես, դիմելով մեր դպրոցի տնօրենին, խնդրեցի նրան մեր դպրոցի ամենամեծ դասասենյակներից մեկում տեղադրել
մեր
դպրոցի
հեռուստացույցն
ու
տեսարկիչը:
Նա
մեծ
սիրով
արձագանքեց իմ խնդրանքին:
Ես
նախօրոք
դասընթացի
համար
հետդասընթացյան
և
նախադասընթացյան
հարցաթերթիկներ
էի
կազմել:
Դրանք
դասընթացի
սկզբում բաժանեցի մասնակիցներին,
որից
հետո նախ մասնակիցներին
հարցրի,
թե
ինչ
է
թրաֆիքինգը,
ինչ
գիտեն
այդ
մասին:
Կային
մասնակիցներ,
ովքեր
շատ
թե
քիչ
տեղեկացված
էին
թրաֆիքինգից:
Մասնա կիցները նախորդ օրվա սեմինարի մասնակիցներն էին: Հարցաթերթիկները
լրացնելուց
հետո
մասնակիցները
դիտեցին
թրաֆիքինգի
վերաբերյալ
ֆիլմը:
Ես
չափազանց
զարմացած
էի,
մասնակիցները
շատ
մեծ
հետաքրքրությամբ
դիտում
էին
ֆիլմը,
և
շատերը
հուզվել
էին
ֆիլմի
տպավորիչ
տեսարանների
ժամանակ:
Ֆիլմը
դիտելուց
հետո
մասնակիցներին
բաժանեցի
ֆիլմի
վերաբերյալ
հետևյալ
ուսուցողական
հարցերը`
ի՞նչ է կանանց թրաֆիքինգը, ի՞նչ կարող եք անել, որպեսզի պաշտպանեք ինքներդ ձեզ թրաֆիքինգից, ի՞նչ եք կարծում ինչու են կանայք դառնում թրաֆիկինգի զոհ: Հարցերը կարդալուց
հետո
բոլոր
մասնակիցները
ակտիվորեն
քննարկումներ
սկսեցին:
Այնուհետև
ես
կրկնեցի
ֆիլմի
կարևոր
դրվագները,
որոնք
ուսուցողական
են,
որից
հետո
մասնակիցներից
մի
քանիսը
կիսվեցին
իրենց
դիտարկումներով
և
կարծիքներով:
Դասընթացի
վերջում
մասնակիցները
լրացրեցին
հետդասընթացյան
հարցաթերթիկները,
իսկ
այնուհետև
ես
նրանց
բաժանեցի
թրաֆիքինգի
վերաբերյալ
իմ
ձեռքբերած
նյութերը,
և
դրանով
ավարտեցինք
դասընթացը:
Մասնակիցները
շատ
գոհ
էին
և
ցանկություն
հայտնեցին
կրկին
մեծ
սիրով
մասնակցել
առաջիկայում
կազմակերպվող
դասընթացներին:
Նախադասընթացյան
և
հետդասընթացյան
հարցաթերթիկները
համեմատելով`
ես
տեսա,
որ
մասնակիցների
պատասխանները
մեծ
չափով
փոխվել
էին,
այսինքն`
մասնակիցների
գիտելիքների
չափը
կտրուկ
ավելացել
էին,
ինչն
ամենակարևորն
էր
դասընթացի
ժամանակ:
Լիլիթ
Գևորգյան՝
Ես
հունվարի
20-ին
մասնակցել
եմ
ընտանեկան
բռնություն
թեմայով
դասընթացին,
որն
ինձ
շատ
հետաքրքրեց,
ես
շատ
գիտելիքներ
ստացա,
իմացա
թե
ինչպես
կարող
եմ
խուսափել
նման
դեպքերից,
և այս
ամենից
ոգևորված
հաջորդ
օրը`
հունվարի
21-ին
մեծ
հաճույքով
մասնակցեցի
թրաֆիքինգ
թեմայով
սեմինարին,
որն
էլ
ավելի
հետաքրքիր
ու
ուսուցողական
էր:

Լիլիթ
Գևորգյան՝
Ինձ
համար
կարևորն
այն
էր,
որ
դասընթացավարն
անընդհատ
փորձում
էր
տվյալ
թեմաների
շուրջ
մեզ
հնարավորինս
շատ
գիտելիքներ
մատուցել:
Շատ
հմտորեն
ու
դյուրըմբռնելի
ներկայացնում
էր
նյութը,
և
այն
մատուցում
տարբեր
մեթոդներով`
հարց ու
պատասխանով, խմբային աշխատանքներով: Ֆիլմը դիտելիս զարմանալիորեն բոլորը կլանված
դիտում
էին,
իսկ
այն
քննարկելու
ժամանակ
չկար
մեկը
ով
կարծիք
չարտահայտեր
թեմայի
շուրջ,
բոլորս
էլ
շատ
ակտին
էինք:
Սյուզաննա Գալստյան
Գյուղ Խոտ, Սյունիքի մարզ
GLOW 2011
Քանի որ ես այս տարի ընտրվել եմ մեր դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ և համագործակցում եմ ՎՈԼԴ ՎԻԺՆ միջազգային
կազմակերպության
հետ,
որոշեցի
հունվար ամսին ընտանեկան բռնություն թեմայով դասընթացն անց կացնել մեր համայնքում գործող ՎՈԼԴ ՎԻԺՆ կազմակերպության գրասենյակում, իսկ թրաֆիքինգ
թեմայով
դասընթացը
կազմակերպեցի մեր դպրոցում:
Պատրաստեցի
հայտարարություններ
8-12-րդ
դասարանների
աղջիկներին
տեղեկացնելու
համար
դասընթացների
իրականացման
օրերի,
ժամերի
և
վայրերի
մասին:
Քանի
որ
սա
իմ
երրորդ
փորձն
էր
այս
բնագավառում,
և
իմ
նախորդ
դասընթացներից
մասնակիցները
շատ
գոհ
էին,
ես
այս
անգամ
շատ
ավելի
վստահ
ու
համարձակ
էի
գործում:
Պաստառները ներկայացնելուց հետո մասնակիցները
դիտեցին
ֆիլմ ընտանեկան
բռնության
վերաբերյալ:
Այնուհետևքննարկեցին
ֆիլմը:
Քննարկումն
ընթանում
էր
հարց ու
պատասխանի միջոցով և կարծիքների
փոխանակմամբ:
Մասնակիցները
պատասխանեցին
այն
հարցերին,
թե
ինչպես
կարող
են
ֆիլմում
ներկայացվող
ընտանեկան
բռնության
տուժողները
խուսափել
դրանից,
ում
դիմեն
խնդիրը
լուծելու
համար:
Շատ հետաքրքիր, բովանդակալից և ուսուցողական
դասընթաց
էր,
որից հետո մասնակիցները
գոհ
ու
շնորհակալ
հեռացան
գրասենյակից`
հաջորդ
օրը
թրագիքինգ թեմայով դասընթացին
մասնակցելու
ակնկալիքով:
Դասընթացներին նախապատրաստվելիս ինձ օգնել
են
նաև
իմ
դասընկերները`
համացանցով
աշխատելու,
հայտարարությունները
տարածելու,
բուկլետները
բազմացնելու
և
այլ
աշխատանքներում:
Իմ
շնորհակալությունն
եմ
հայտնում
նրանց:
Հարցազրույց դասընթացի մասնակիցներից մի քանիսի
հետ՝
Դասընթացավար՝ Պատմեք,
թե
ինչ
դասընթացների
եք
մասնակցել:
Դասընթացավար
՝ Լիլիթ, պատմեք,
թե
ինչպես
էր
կազմակերպված
դասընթացը,
ինչ
մեթոդներ
էին
օգտագործվում:
Դասընթացավար ՝Թամարա,
մի
քանի
խոսքով
պատմեք
դասընթացների
մասին,
որոնց
դուք
մասնակցել
եք:
Թամարա
Հովսեփյան՝ Դասընթացները շատ հետաքրքիր
էին:
Կարող
եմ
ասել,
որ
իմ
գիտելիքները
թրաֆիքինգի
և
ընտանեկան
բռնության
մասին
կտրուկ
ավելացել
են:
Շատ
ուրախ
եմ,
որ
նման
ուսուցողական
դասընթացներ
են
կազմակերպվում:
Շատ
հաճելի
է.
երբ
մեր
հասակակիցները
մեզ
համար
ինչ
որ
բան
են
կազմակերպում
ու
փորձում
են
իրենց
գիտելիքները
փոխանցել
նաև
մեզ:
Դասընթացավար ՝ Եթե
նմանատիպ
դասընթացներ
կրկին
կազմակերպվեն,
կմասնակցե՞ք:
Թամարա
Հովսեփյան՝ Իհարկե կմասնակցեմ, շատ մեծ հաճույքով: Մեր հասակակիցների շրջանում նման թեմաների
մասին
իրազեկված
լինելը
շատ
կարևոր
է:
Մենք
պետք
է
իմանանք,
թե
ինչպես
պաշտպանվենք
ներկա
ժամանակների
վտանգավոր
իրավիճակներից:
Սյուզաննան
մեզ
պատմել
է,
որ
ամառային
դպրոցում
է
ձեռք
բերել
այդ
կարևոր
գիտելիքները,
և
մենք
ցանկություն
ենք
հայտնել
այս
տարի
անպայման
ամառային
դպրոցի
մասնակցի
դիմումը
լրացնել
և
հնարավորության
դեպքում
հաճույքով
մասնակցել
ամառային
դպրոցին:
GLOW 2011
No comments:
Post a Comment