
Այսօր Արևի Շող հ/կ-ը
<<Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում>> ծրագրի շրջանակներում
իր վերջին այցելությունն իրականացրեց Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6
հիմնական
դպրոցում: Այցելության նպատակն էր՝ ցուցադրել հաշմանդամություն ունեցող անձանց մասին
ֆիլմ, այնուհետև քննարկել այդ ֆիլմը դպրոցի աշակերտների հետ: Քննարկումը կատարել եմ
ես՝ <<Արևի Շող>>- ակտիվիստ և կամավոր Օժենի Ավետիսյանիս: Աշակերտները
մեծ հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը և հայտնեցին տեսակետներ առաջադրված նյութի վերաբերյալ:
Նրանք զարմանալիորեն հիացած էին տեսնելով հաշմանդամություն ունեցող անձանց հաջողություններն
ու ձեռքբերումները: Քննարկաման ավարտին նրանք հետևություններ արեցին իրենց վերաբերմունքի
մասին հաշմանդամություն ունեցող մարդկանց և նրանց՝ հասարակության մեջ ներառվելու վերաբերյալ:
Ես շատ երջանիկ եմ, որ այսպիսի խելացի և գիտակ սերունդի ներկայացուցիչն եմ:
Օժենի Ավետիսյան,
16 տարեկան
ք. Արմավիր, Արմավիրի
մարզ
No comments:
Post a Comment