21-րդ դարի մարդկային աղետներն ու բնության պահպանումը
Բարև ձեզ: Ձեզ եմ ներկայացնում իմ հերթական սեմինարը: Սեմինարս վերաբերում է 21-րդ դարի մարդկային աղետներին ու բնության պահպանմանը: Սեմինարիս ընթացքում շնորհանդեսների միջոցով բացահայտեցինք, թե ինչ վտանգներ են սպառնում մարդկության ոչնչացմանը, և թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել դրանց վերացման համար: Անցկացրի թեստ՝ ուղղված բնապահպանությանը:
Մասնակիցները 14-16 տարեկան էին և համարվում էին տվյալ թեմաների խոցելի խմբերը: Մասնակիցներին բաժանվեցին թերթիկներ (որտեղ գրված էին բնության աղետների տեսակները), իսկ մասնակիցներն էլ իրենց հերթին փորձեցին թերթիկները համապատասխանեցնել՝ ըստ իրենց վտանգավորության աստիճանի, և գրել, թե ինչպես կարելի է պայքարել այնպիսի աղետների դեմ, ինչպիսին են սովը, համաճարակները, կոռուպցիան,երաշտը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը:
Վանուհի Խաչատրյան
16 տարեկան
Արմավիրի մարզ,
գյուղ Արտենի
No comments:
Post a Comment