Ինտերնետը հնարավորություն տվեց ցանկացած մարդու դառնալ լրատվամիջոցի ղեկավար՝ հայտնի թերթի կամ ռադիոյի, ինչու չէ, հեռուստատեսության: Այս ամենը ձեզ տալիս է բլոգը:
Կան բլոգերի համար նախատեսված հայտնի հարթակներ. դրանցից է blogger.com, որը պատկանում է Google ընկերությանը:
Այնպես որ, եթե ուզում եք ունենալ բլոգ այս կայքում, նախ և առաջ գրանցվեք Google-ում:
 |
քայլ 1. գրանցվել google-ում |
 |
քայլ 2. սեփական հաշվից մտնել blogger |
 |
Քայլ 3. գրել բլոգի անվանումը, հասցեն,
ընտրել տեսքը և սեղմել «Create blog» |
 |
Քայլ 4. Վերևի ձախ անկյունում տեղակաjված մատիտին սեղմելով՝
գրել բլոգփոստ: |
 |
Կամ պարզապես սեղմել նարնջագույն գրիչի կոճակին: |
 |
Քայլ 5. Այս էջում դուք կարող եք գրել արդեն վերնագիրը և տեքստը: |
 |
Քայլ 6. Ընտրել լուսանկար, որպեսզի տեղադրեք բլոգփոստում |
 |
Քայլ 7. Ընտրում եք «Choose files» կոճակը |
 |
Քայլ 8. Ընտրում եք ձեր նախընտրած լուսանկարները և սեղմում «open» կոճակը |
 |
Քայլ 9. նկարները իրար տակ շարվում են տեքստի էջում,
պարզապես մկնիկով բռնեք և տեղափոխեք անհրաժեշտ տեղը |
 |
Քայլ 10. Նշելով ցանկացած նկար՝ կարող եք փոխել
նրա չափսերը, տեղը, ինչպես նաև ավելացնել փոքր տեքստ |
 |
Քայլ 11. Ավարտելուց հետո սեղմում եք «Preview» կոճակը,
բացվում է բլոգի նոր պատուհան, որտեղ
միայն դուք կարող եք տեսնել ձեր փոստը բլոգում ինչ տեսք ունի |
 |
Քայլ 12. եթե ձեզ դուր եկավ բլոգփոստի վերջնական տեսքը,
սեղմեք «publish» կոճակը և հանձնեք ձեր փոստը աշխարհի դատին |
Եթե ընթացքում ծագեն հարցեր, առանց տատանվելու դիմեք Մանե Պապյանին:
No comments:
Post a Comment