Saturday, July 23, 2016

Արքանեն Հեքիաթային դենդրոպարկում

Հեքիաթական Արքանեի չորրորդ օրը սկսվում է մարդու իրավունքների և գենդերային դերերի ուսումնասիրությամբ, որոնց ընթացքում մեր հերոսուհիները հանդես են գալիս տարբեր հասարակական դերերով: 

Մարդու իրավունքներից հետո մասնակիցները քննարկեցին գենդերային դերերը Հայաստանում, գենդերային դերերի ազդեցությունները, տղամարդկանց և կանանց դերերի բաշխումը: Օրը կրկնակի առանձնահատուկ դարձավ՝ այցելելով բուսաբանական այգի՝  Դենդրոպարկ: 

Անտառային, հեքիաթական կանաչը ուրախությամբ լցրեց աղջիկների սրտերը: 

Այնուհետև,  ոգևովորված ու խանդառված, երեկոյան զեփյուռի մեղմ շնգշնգոցով լեցուն փորձեցինք պարզել, թե ինչ թաքնված տաղանդներ ունենք մեր Արքանեում:

  






No comments:

Post a Comment