Sunday, July 13, 2014

ԳԼՕՎՈՒԴԻ ԱՄԵՆԱԲՆԱՊԱՀՊԱՆի տպավորությունները

Ինձ համար ԳԼՕ-2014 աղջիկների առաջնորդության եւ զարգացման ծրագրում բացի այն, որ ստացա շատ նոր գիտելիքներ թիմային աշխատանքիառաջնորդության, բնապահպանություն, գենդերի եւ այլնի մասին, մի կարևոր ձեռքբերում նույնպես ունեցա:
Ես հանդիպեցի ԱՄՆ դեսպանին մեր ճամբարում: Հնարավորություն ունեցա խոսել Հայաստանում այսօր առկա բնապահպանական խնդիրների մասին, լսել իր կարծիքն ու տեսակետը այս ամենի շուրջ: Դեսպանի այն հարցին, թե ես որտեղից եմ եւ ապագա ինչ մասնագետ եմ, իմ պատասխանը շատ զարմացրեց նրան, իմանալով, որ ես Ամուլսարի ոսկու հանքավայրի Գնդեվազ գյուղի ազդակիր համայնքի բնակիչ եմ, ապագա ագրոէկոլոգ եմ ու այսքան ինֆորմացված եմ մեր ոսկու հանքավայրի ու ընդհանրապես Հայաստանի հանքավայրերի մասին ու թե ինչ վտանգների առջև են կանգնած այսօր Հայաստանի այն համայնքներն ու գյուղերը, որոնց կողքին շահագործվում են հանքավայրեր լինի՝ արծաթի, ոսկու, թե ուրիշ այլ մետաղների:
Իմ այն հարցին, թե մենք Գնդեվազ գյուղի ու շրջակա համայնքների բնակիչներս ինչքանով կարող ենք վստահ լինել, որ այսօր այն ինչ կատարվում է Սյունիքի մարզի հանքավայերի եւ ընդհանրապես Հայաստանի հանքավայրերի մոտ ապրող բնակչության հետ, աղտոտվում է օդը, ջուրը, շրջակա միջավայրը, արոտավայրերը, մարդիկ ձեռք են բերում տարբեր տեսակի հիվադություններ, մարդիկ այլևս չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ, քանի որ ամբողջովին աղտոտված է շրջակա միջավայրը, նույն չի կատարվի նաև մեզ մոտ: Դեսպանն ինձ պատասխանեց, որ արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ծանոթ է Գեոթիմ ՓԲԸ-ին, նրա գործունեությանը, թե ինչ սոցիալական եւ բնապահպանական ծրագրեր է իրականացնում ազդակիր համայնքներում եւ թե ովքեր են ֆինանսավորում Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրը եւ վերջապես ԳԵոթիմ ՓԲԸ-ն ինչ բարձր տեխնոլոգիաներով եւ ինչ բարձր չափանիշներով է պատրաստվում շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: Դեսպանն ինձ ասաց, որ շրջակա ազդակիր գյուղերի գյուղապետերը մեկնել են ԱՄՆ եւ տեսել են այնտեղ շահագործվող հանքավայրերը, որոնք գտնվում են հենց համայնքի կողքին: Մեր զրույցը շատ բուռն քննարկում ունեցավ, քանի որ մեր այդ օրվա խորագիրը հենց բնապահպանությունն էր: 

Ճիշն ասած` ես մեկ հարց էլ տվեցի դեսպանին կապված այսօր մեր Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման կոնկրետ ժամանակի մասին, եւ դեսպանն ինձ պատասխանեց, որ մինչեւ Բնապահպանության Նախարարությունում համապատասխան թղթերը չներկայացվեն եւ ծրագիրը վերջնականապես չհաստատվի, նրանք ոչինչ անել չեն կարող: 
ԱՄՆ դեսպանն ինձ ասաց, որ շատ շուտով նորից կլինի Գնդեվազ գյուղում եւ մենք ավելի երկար ժամանակ կկարողանանք զրուցել մեր Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին:

Հ.Գ Ի դեպ հենց այդ օրը ԳԼՕ Օսկար մրցանակաբաշխաության ժամանակ ԳԼՕՎՈՒԴԻ գնահատման պատվավոր խմբի որոշմամբ մեկշաբաթյա կարճամետրաժ <<Աղջիկների առաջնորդության եւ զարգացման դպրոց >> ֆիլմում ԱՄԵՆԱԲՆԱՊԱՀՊԱՆ անվանակարգը տրվեց ինձ:
Շատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր կազմակերպիչներին մասնավորապես ծրագրի ղեկավար Արսեն Սիմոնյանին, ինչպես նաև ծրագրի համակարգող Սոնա Գրիգորյանին ու այն բոլոր ջոկատավարներին ու բոլոր այն կազմակերպիչներին, ովքեր կազմակերպեցին այս դպրոցը: Սիրում եմ բոլորիդ ու կարոտում եմ: 
Մարիանա Արշակյան, 17 տարեկան
Գնդեվազ, Վայոց Ձոր

Sunday, July 6, 2014

HAPPY GLOW 2014



Իր վերջն ունի ամեն հեքիաթ... բայց «ԳԼՕ 2014» ֆիլմի վերջում ոչ թե գրվեց «ֆիլմի վերջ», այլ նոր արկածների սկիզբ:




Երջանկությունը միշտ գալիս է անսպասելի, ինչպես գարնան առաջին անձրևը, որը հալեցնում է մեր հոգու ձմեռը և արթնացնում մեր սրտի կանաչ երազանքը:

Saturday, July 5, 2014

ԳԼՕ Օսկար

Մոտենում է ԳԼՕ ճամբարի ավարտը: Այսօր նախավերջին օրն է ԳԼՕ ճամբարի: Հետաքրքիր, գեղեցիկ, հագեցած և հուզիչ օր է՝ լի բազում նորանոր փորձություններով, ձեռբերումներով և բացահայտումներով: Օրվա ընթացքում ուսումնասիրել ենք  տարբեր թեմաներ՝ հանրային կապեր, կամավորություն, սեռական դաստիարակություն և հասակակցի կրթություն:
Այսօր առանձնակի և յուրահատուկ էր նրանով, որ ԳԼՕ-ն հնարավորություն ստացավ  հարստացնել իր գիտելիքները շնորհիվ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, ով ներկայացրեց Կլարա Բարթոնի կյանքի օրինակը՝ որպես հայ և ամերիկյան հասարակության համար առաջանային կարևորություն ունեցող անձ:
Օրը հատուկ է նաև նրանով, որ նշեցինք մասնակիցներից մեկի՝ Նարեի ծննդյան օրը: Նարեն ուրախությամբ խոստովանեց, որ իր ամենաերջանիկ ծննդյան միջոցառումը նշեց այստեղ:
Օրը ամփոփվեց ՕՍԿԱՐ մրցանակաբաշխությամբ, որի ընթացում պարգևատրումներ էին տրվում ԳԼՕ-ի տաղանդավոր երեխաներին: Շատ հիշարժան երեկո էր և ԳԼՕ-ի վերջին գիշերը:






ՖՈՏՈ ԳԼՕ

Մեր ԳԼՕ-ականները փորձեցին իրենց առաջին քայլերը ԳԼՕ բլոգում:

ԳԼՕ-վուդցիների  կրեատիվ լուծումը
հերթական առաջադրանքի ժամանակ

Անմոռանալի խաղ, որի ընթացքում
սովորեցինք կուրորեն վստահել միմյանց

Շերիի- ԳԼՕ-ի ամենաժպտերես և
ընկերասեր կամավորներից մեկը

Մեր պատկերացրած հեքիաթը
իրականություն դարձավ ԳԼՕ-ում

Պայծառ դեմքեր և անկեղծ ժպիտներ ԳԼՕ-վուդում


Thursday, July 3, 2014

ԳԼՕ-վուդում չորրորդ օրն է

Արդեն մեծ հռչակ վայելող ԳԼՕ-վուդում չորրորդ օրն է, ուր անդադար ընթանում են ֆիլմերի նկարահանման բուռն աշխատանքներ: Այսօրվա ֆիլմի անվանումն է «Մարդու իրավունքներ և գենդեր»: Ֆիլմի սցենարն է՝ մարդու հիմնարար իրավունքների քննարկում՝ համեմված բեմադրությամբ, գենդերային դերերի բաշխմամբ, ապա ընտանեկան բռնության տիպերով: Այս խնդրահարույց թեմաները շարունակվում են թրաֆիքինգ երևույթի և դրանից պաշտպանվելու միջոցների ներկայացմամբ:
Կինոդիտողները սպասում են նույնքան խնդրահարույց հանգուցալուծում, որքան և ֆիլմի զարգացումն է ենթադրում, սակայն, ֆիլմում կտրուկ շրջադարձ է լինում, կատարվում է անսպասելին. այն ավարտվում է աննախադեպ տաղանդի երեկոյով, ուր ԳԼՕ-վուդյան աստղերը փայլում են իրենց ողջ պայծառությամբ:







Wednesday, July 2, 2014

3-րդ օրը ԳԼՕ-ում

Այսօր Ստեփանջելոս քաղաքում հավաքվել էին  Ձեզ հայտնի և համաստեփանավանյան  հռչակ վայելող ԳԼՕ-վուդյան դերասանները: Այս հանդիպումը տարբերվող հանդիպումներից ամենայուրահատուկն էր: Դերասանները հավաքվել էին կազմելու և իրականացնելու իրենց նոր ֆիլմի սցենարը: 
Սցենարի քննարկման օրակարգում նրանք ներառել են այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են թիմային աշխատանքին, լիդերությանը, հանրային խոսքի ձևավորմանը և կոնֆլիկտների կառավարմանը վերաբերող հարցեր: 
Անշուշտ, այս խնդիրները կարևոր  են յուրաքանչյուր որակյալ և պրոֆեսիոնալ համարվող դերասանի համար: Նրանցից յուրաքանչյուրը պետք է կարողանալ տարբերակել լիդերության տեսակները, նրանց կիրառելիության անհրաժեշտությունը, տարբերությունը, բացահայտի իր մեջ լիդեր տեսակը, դերասանական գործուն կերպարների մեջ կարողանա տարբերակել յուրաքանչյուրի կարևոր դերակատարումը ֆիլմում, պետք է համապատասխան հմտություններ և գիտելիքների ձևավորում իր կյանքում հանդիպող բոլոր կոնֆլիկտները լուծելու համար՝ որպես կյանքի և կարիերայի զարգացման հնարավորություն, և բնականաբար, յուրաքանչյուր դերասան պետք է ունենա ձևավորված հռետորական խոսք՝ ամբիոնից խոսելու, ողջունելու և գնահատականի խոսք ասելու համար:
Կարևոր է նշել նաև կարևորագույն ևս մի քանի իրադարձություններ:

Երբ նրանք մոտենում էին հանդիպումների սրահին, հետաքրքիր մի դիպված տեղի ունեցավ. դերասանները ակամայից հայտնվեցին ոչ թե խաղարկային, այլ խաղային իրավիճակում: 4 տարբեր խաղային փորձություններ անցան նրանք՝ Սարդոստյան, Փրկություն Մարսում, Կործանարար թունել, Ջուր աստղերից:  Օրակարգը խիտ էր և հագեցած: Օրվա ավարտին՝ աստղային ընթրիքից հետո, դերասանները հավաքվեցին պրակտիկորեն ցուցադրելու իրենց տաղանդն ու անկրկնելի դերը ֆիլմի սցենարում: Հետաքրքիր էր, հագեցած և  զվարճալի էր հանդիպումը … 














Tuesday, July 1, 2014

ԳԼՕՎՈՒԴ-ում, 2-րդ մաս

Այնքան հաճելի է ջերմ խոսքեր կարդալ....
ԳԼՕՎՈՒԴ-ում նոր օր է, մեր ֆիլմի հերոսները բացահայտում են իրենք իրենց: Քայլ առ քայլ նրանք ծանոթանում են ԳԼՕ յոթօրյա արկածային ֆիլմին: Նրանք արդեն ունեն իրենց թիմերը: Եվ այսօրը հենց այն օրն է, երբ նրանց տրված էր հնարավորություն ճանաչել իրենց թիմակիցներին, չէ որ նրանք մի ամբողջ շաբաթ... ըըըը... մի ամբողջ ֆիլմ են տեսանկարելու միասին:
Իսկ օրվա վերջում... նրանց սպասում էր գանձերը, որոնց մեկը մյուսի հետևից հայտնաբերում էին մեր ԳԼՕ-ականները:
Գանձերի որոնման կիզակետում
Մեզ դեռ սպասում են լիքը-լիքը նոր անակնկալներ....
  

Մենք միասին ենք

Մենք բոլորս ենք հաղթել

Այոոոոոոո
Մենք աստղիկներն ենք ԳԼՕ դպրոցի

Monday, June 30, 2014

Բարի գալուստ ԳԼՕՎՈՒԴ

Ողջույն, ԳԼՕ աղջիկների առաջնորդության և զարգացման ամառային դպրոց: Այս տարի Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնը վերածվել է ԳԼՕՎՈՒԴ-ի, որտեղ վերջապես սկսվեց տարվա գլխավոր ֆիլմի նկարահանումը: Մեր աստղերը հենց առավոտից հայտնվեցին արկածային ֆիլմում, որը շարունակվեց մինչև ուշ երեկո:
Ֆիլմի մասնակիցները 44 երիտասարդ աղջիկներ են՝ ժամանած Հայաստանի տարբեր մարզերից, որոնք բոլորն էլ հավակնում են արժանանալու միջազգային բարձրագույն մրցանակների: Ինչպես բոլոր դերասանները, մեր հերոսները ևս կարևորում են կինոյի աշխարհի ամենակարևոր իրադարձությունը՝ ՕՍԿԱՐ-ը, սակայն դեռ վաղ է այդ ամենը քննարկել, քանզի սա դեռ սկիզբն է:
Դե ի՞նչ, սկսեցի՛նք: