Այսօր Ստեփանջելոս քաղաքում
հավաքվել էին Ձեզ հայտնի և համաստեփանավանյան հռչակ վայելող ԳԼՕ-վուդյան դերասանները: Այս հանդիպումը
տարբերվող հանդիպումներից ամենայուրահատուկն էր: Դերասանները հավաքվել էին կազմելու
և իրականացնելու իրենց նոր ֆիլմի սցենարը:
Սցենարի քննարկման օրակարգում նրանք ներառել
են այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են թիմային աշխատանքին, լիդերությանը, հանրային
խոսքի ձևավորմանը և կոնֆլիկտների կառավարմանը վերաբերող հարցեր:
Անշուշտ, այս խնդիրները
կարևոր են յուրաքանչյուր որակյալ և պրոֆեսիոնալ
համարվող դերասանի համար: Նրանցից յուրաքանչյուրը պետք է կարողանալ տարբերակել լիդերության
տեսակները, նրանց կիրառելիության անհրաժեշտությունը, տարբերությունը, բացահայտի իր
մեջ լիդեր տեսակը, դերասանական գործուն կերպարների մեջ կարողանա տարբերակել յուրաքանչյուրի
կարևոր դերակատարումը ֆիլմում, պետք է համապատասխան հմտություններ և գիտելիքների ձևավորում իր կյանքում հանդիպող բոլոր կոնֆլիկտները լուծելու համար՝ որպես կյանքի և կարիերայի
զարգացման հնարավորություն, և բնականաբար, յուրաքանչյուր դերասան պետք է ունենա ձևավորված
հռետորական խոսք՝ ամբիոնից խոսելու, ողջունելու և գնահատականի խոսք ասելու համար:
Կարևոր է նշել նաև կարևորագույն ևս մի քանի իրադարձություններ:
Երբ նրանք մոտենում էին հանդիպումների սրահին, հետաքրքիր մի դիպված տեղի ունեցավ. դերասանները ակամայից հայտնվեցին ոչ թե խաղարկային, այլ խաղային իրավիճակում: 4 տարբեր խաղային փորձություններ անցան նրանք՝ Սարդոստյան, Փրկություն Մարսում, Կործանարար թունել, Ջուր աստղերից: Օրակարգը խիտ էր և հագեցած: Օրվա ավարտին՝ աստղային ընթրիքից հետո, դերասանները հավաքվեցին պրակտիկորեն ցուցադրելու իրենց տաղանդն ու անկրկնելի դերը ֆիլմի սցենարում: Հետաքրքիր էր, հագեցած և զվարճալի էր հանդիպումը …


No comments:
Post a Comment