Հուլիսի 25-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում ԳԼՕ Աղջիկների Առաջնորդության և Զարգացման ամառային դպրոցի (GLOW - Girls Leadership and Empowerment Project) շրջանավարտներս` Աննա Մինասյան և Մարիամ Հեպինյան, կազմակերպել էինք սեմինար՝ նպատակ ունենալով մեր հասակակիցների հետ կիսվել ամառային դպրոցում ստացած մեր գիտելիքներով:
Սեմինարի առաջին թեման թրաֆիքինգն էր: Քննարկման ընթացքում խոսեցինք թրաֆիքինգի մասին, կազմակերպվեց ֆիլմի դիտում-քննարկում, այնուհետև խոսեցինք այն մասին, թե ինչպես խուսափել թրաֆիքինգից: Սեմինարավար՝ Աննա Մինասյան
Երկրորդ թեման գենդերն էր: Երեխաները դասակարգեցին տարբեր
մասնագիտություններն
ըստ ընդունված կարծրատիպերի, թե
որ մասնագիտությունն ավելի շատ որ սեռին
է համապատասխանում: Այնուհետև կազմակերպվեց բանավեճ, որի ընթացքում յուրաքանչյուրն իր կարծիքն էր արտահայտում աղջկա և տղայի դերերի բաշխման վերաբերյալ: Բանավեճն ավարտվեց այն եզրահանգմաբ, որ աղջկա և տղայի իրավունքները և դերերը հավասար են: Սեմինարավար՝ Մարիամ Հեպինյան
Խոսեցինք նաև ինքնագնահատականի մասին: Քննարկվեց, թե որքանով է շրջապատի կարծիքը ազդում մարդու ինքնագնահատականի վրա:
Կազմակերպվեց այդ թեմայի վերաբերյալ նյութի ընթերցում-քննարկում: Մասնակիցների
շրջանում կազմակերպվեց խաղ, որի
ժամանակ յուրաքանչյուրն իր կարծիքն էր արտահայտում մյուսի մասին:
Հանդիպման ավարտին, ելնելով մասնակիցների արձագանքից՝ ուրախ էինք
արձանագրել, որ մատուցված նյութերն
ընկալվել են մեր
հասակակիցների կողմից և նրանք տուն են գնում նոր բան սովորած:


No comments:
Post a Comment