Sunday, May 24, 2015

Ուշ լինի, նուշ լինի

Սեմիար Արտենի համայնքում...
Բլոգիս վերնագիրը կոչվում է ուշ լինի, նուշ լինի, քանի որ այս սեմինարը ես անցկացրի փետրվար ամսին, իսկ ինչ-ինչ պատճառներով ձեր դատին հանձնվեց մայիսին:
Փետրվարի 20: Շաա՜տ ցուրտ, բայց հիշարժան օր իմ և իմ հասակակից համագյու­ղացիների համար:
Այդ օրվան երկար էի սպասել և ես: Սեմինարիս թեմաներն էին <<Արժեքային համակարգ>> և <<Ինքնագնահատում>>: Ես ընտրել էի 11-ից 16 տարեկաններին, քանի որ նրանք կազմում էին այս թեմաների խոցելի խմբերը: Նախ խաղերի միջոցով բացահայտեցի աշակերտների՝ դեպի իրենց անձն ունեցած դրական և բացասական ինքնագնահատականը, այնուհետև սլայդների միջոցով բացատրեցի դրական և բացասական ինքնագնահատականների ստեղծումը: Ընթերցեցի <<Երեք գորտեր>>-ի պատմությունը, վերջում լսեցի ամեն մեկի սուբյեկտիվ կարծիքը պատմության մասին: Այդ վարժությունը ավարտեցի թեստով, ըստ որի՝ հանձնարարեցի թղթիկների վրա գրել 10 նախադասություն յուրաքանչյուրի մասին:

Սեմինարիս բուն թեման, սակայն, կրում էր <<Կոնֆլիկտներ>> ենթավերնագիրը: Բացատրեցի կոնֆլիկտների առաջացման պատճառները, կոնֆլիկտների տեսակները և արձագանքելու ոճերը: Ինչպես բոլոր թեմաները, <<Կոնֆլիկտ>> թեման նույնպես ունեցավ թեստ, որը կոչվում էր <<Իմ արձագանքը կոնֆլիկտային իրավիճակում>>: Ամփոփելով թեստի պատասխանները՝ եզրափակեցի իմ սեմինարը (մի փոքր հյուրասիրությամբ):

Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել կրտսեր ջոկատավար Ռոզա Թադևոսյանին՝ ամեն պարագայում ինձ ձեռք մեկնելու, երեխաներին <<Գորտերի պատմություն>>-ը մեկնաբանելու և մասնակից երեխաներին GLOW Աղջիկների Առաջնորդության և Զարգացման Ծրագրի մասին տեղեկացնելու համար, և <<Հայաստանի մանուկներ հիմնադրամ>>-ից (COAF) Նունե Սահակյանին կամավոր կերպով ինձ օգնելու համար:

Վանուհի Խաչատրյան
16 տարեկան
Արմավիրի մարզ,
գյուղ Արտենի

Thursday, May 21, 2015

ՄՐՑՈՒՅԹ. աղջիկների առաջնորդության ամառային դպրոցի անվանափոխում

Այս տարի Ստեփանավանի երիտասարդական կենտրոնը կրկին բացելու է ամառային դպրոցի դռները Հայաստանի տարբեր անկյուններում ապրող աղջիկների համար: Սակայն` ՆՈՐ անվանմամբ: Մենք այլևս չենք կոչվելու ԳԼՕ/GLOW, իսկ թե ինչ... կցանկանայինք լսել ձեզնից` ծրագրի շրջանավարտներից:

Այսպիսով, հայտարարում ենք մրցույթ ԳԼՕ 2008-2014 մասնակիցների համար: Մրցույթին մասնակցելու համար, լրացրեք այս հարցաթերթիկը` նշելով ամառային դպրոցի ձեր կողմից առաջարկվող նոր անվանումը կամ անվանումները: Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է:

Ձեր ուղարկած տարբերակներից կառանձնացվեն լավագույն 10 անունները, որից հետո քվեարկության արդյունքում կընտրվի հաղթողը:

Մրցույթին հաղթող կճանաչվի այն ԳԼՕ շրջանավարտը, ով այս փուլում առաջինը կառաջարկի ամառային դպրոցի համար ընտրված նոր անվանումը:

Հաղթողին սպասում է ՄՐՑԱՆԱԿ. ներկա գտնվել այս տարվա ամառային դպրոցի բացման արարողությանը:

Friday, May 8, 2015

Սոցիալական Ներառման Երիտասարդական Գագաթնաժողով

Ողջույն ես Օֆելյան եմ ՝Վանաձոր քաղաքից: Ցանկանում եմ ներկայացնել իմ ձեռքբերման մասին: ԳԼՕ ամառային դպրոցից վերադարձա բազում գիտելիքներով և ցանկացա ևս մեկ ճամբարի հայտ լրացնել: Մասնացության համար ինձ հարկավոր էր գրել շարադրանք հաշմանդամություն ունեցող անձանց մասին: Որոշեցի գրել Տասնամյա Օգի Փուլմանի մասին, որը ծնվել էր դեմքի ահավոր շեղումներով և որն արևի տակ իր տեղն ունենալու համար պետք է ահավոր դժվարություններ հաղթահարեր: Տնային կրթություն ստանալուց հետո, արդեն հինգերորդ դասարանում ընդունվում է Մանհեթենի մասնավոր միջին դպրոցներից մեկը: Դպրոցական կյանքն իր հետ բերում է նոր տհաճություններ՝ համադասարանցիների ծաղրական վերաբերմունք, վախ ու մեկուսացում: Բայց իր բնավորության և կամքի շնորհիվ Օգիին հաջողվում է ապացուցել, որ ինքն էլ, բոլորի նման, սովորական երեխա և սովորական աշակերտ է:
Այսպիսով, մասնակցեցի Աղվերանում կազմակերպված սոցիալական ներառման թեմայով երիտասարդական գագաթնաժողովին, որը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատան և Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպությյան կողմից՝ «Կյանքը լի է հրաշքներով» ծրագրի շրջանակում: Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ է ապրում այս կամ այն տեսակի հաշմանդամբ: Ծրագրի նպատակն էր նպաստել դպրոցականների իրազեկության բարձրացմանը, ներառական կրթության մասին և ձևավորել դրական վերաբերմունք հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: Երիտասարդ աղջիկները և տղաները ոգեշնչվել են Օգիի պատմությամբ, որն արտաքինով տարբեր է իր հասակակիցներից և պայքարում է, որ իրեն նույն կերպ վերաբերվեն, ինչպես բոլորին: Վիկտոր Փինեդան և ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Ալեքս Բարրասսոն, ով հենց ինքը կույր է, միացան երկօրյա սեմինարին, որպեսզի օգնեն երիտասարդներին հասկանալու իրենց կարևոր դերը Հայաստանում սոցիալական ներառման համակարգը ներմուծելու համար: Նաև մեզ հյուրընկալեցին Ալեքսանդր Լ.Բարասոն, ով տնտեսական հարցերով խորհրդարանի տեղակալ էր, նաև միացավ մեզ Զարուհի Բաթոյանը, ով Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք իրավաբանական անձանց միության նախագահն էր և նաև Հույսի Կամուջ ՀԿ շահերի պաշտպանության պատասխանատու,  գլխավոր խմբագիրն է: Նրա կարծիքով մարդկության ուշադրությունն ամենակարևոր բանն է, որ մեզ միշտ շոյում է ու ջեմացնում: Նաև
մեզ հյուրընկալեց Ռուդոլֆ Զաբրոդին, Դավիթ Մարդիրոսյանը, Մհեր Զալինկանը: Քննարկումներ տեղի ունեցան դպրոցների 14-16 տարեկան ուսանողների հետ: Հաջորդ օրը գնացինք Ճգնաժամային կառավարման կենտրոն (911), որտեղ Հաշմանդամների սոցիալական ներառման ՏԿԱԻՆ բացառիկ փորձը տեսանք, իսկ այնուհետև ուղևորվեցինք դեսպանատուն:
Ես շատ ուրախ եմ, որ կարողացա մասնակցել ծրագրին: Համոցված եմ, որ երազանքներն իրականանում են այն ժամանակ, երբ դու իսկապես ցանկանաս և պայքարես նրանց համար:

Օֆելյա Սարգսյան
Ծրագրի շրջանավարտ

Սեմինար սարի գագաթին

GLOW-ն ինձ շատ բան է տվել: Առաջին հերթին այն միջոցառումներն են, որոնք կազմակերպում եմ իմ համայնքում: Մենք մեր ֆիզկուլտուրայի ուսուցչի և ամբողջ դպրոցի աշակերտների հետ որոշել էինք բարձրանալ մեր գյուղի սարը, որին անվանում ենք «Քյորողլու» և ապրիլի 22-ին բարձրացանք սար:  Բարձրանալիս ի հայտ եկան բազմաթիվ փորձություններ: Ճանապարհին խոսել ենք առաջնորդության, առողջապահության, կոնֆլիկտների և նպատակների մասին: Մեր նպատակը մեկն էր` անվնաս բարձրանալ սարի գագաթին: Եվ դա մեզ մոտ հաջողվեց, մենք բարձրացանք խարույք վառեցինք, մի փոքր հանգստացանք և վերջում էլ սարի վրա գրեցինք 1915 թվականը ի պատիվ մեր զոհվածների հիշատակին: 
Դարեջան Հովհաննիսյան

Saturday, May 2, 2015

Հայկական պարերի ուսուցում Վանաձորում

Ես Մարիամ Բարսեղյանն եմ` քաղաք Վանաձորից: Անցյալ տարի ամառային դպրոցին մասնակցելուց հետո սկսեցի սեմինարներ կազմակերպել իմ համայնքում: Սեմինարներից վերջինը պարարվեստի մասին էր:
Մարտի 23-ին Վանաձորի հայկական պարարվեստով զբաղվող 14-16 տարեկան աղջիկների հետ կազմակերպեցի սեմինար: Սեմինարը ներկաների սիրած արվեստի` պարարվեստի մասին էր, բայց ոչ հայկական, այլ լատինամերիկյան: Սկզբում ներկայացրեցի հետաքրքիր փաստեր տարբեր լատինամերիկյան պարերի մասին, խոսեցի դրանց ստեղծման և այդ պարերի մեջ մասնագիտացած հայտնի պարողների մասին: Այնուհետև սկսեցինք քննարկել տարբեր պարային շարժումների իմաստը: Քննարկման ընթացքում լատինամերիկյան պարերից  անցում կատարեցինք հայկական պարերին: Հիմա էլ սկսեցինք քննարկել մեր ազգային պարերի շարժումները: Սեմինարի վերջում ես ներկա աղջիկներ հետ կիսվեցի իմ գիտելիքներով: Նրանց սովորեցրեցի  հիմնական շարժումներ, որոնք  լատինամերիկյան պարերում շատ են օգտագործվում: Սեմինարը ըստ իս շատ հետաքրքիր էր: 

Սիրով` 
Մարիամ Բարսեղյան
քաղաք Վանաձոր

Tuesday, November 18, 2014

Բարության օրերը շարունակվում են Արմավիրում


2014թ-ի նոյեմբերի 10-ին ես անցկացրեցի բարության դաս՝ Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում: Իմ նպատակն էր երեխաների մեջ ձևավորել հանդուրժողականություն, հոգատարություն, ըներասիրություն և բարություն: Նրանց հանձնարարված էր` կատարել թիմային աշխատանք <<Իդեալական դպրոց բոլոր երեխաների համար>> խորագրով: Անկեղծ կլինեմ ասելով, որ այս դասարանը ամենաaղկմկոտներiց մեկն էր: Բայց ուրախ եմ այն փաստով, որ նրանք վերջիվերջո կարողացան միմյանց լսել և բավականին հաջողված թիմային աշխատանք կատարեցին: Իններորդ դասարանի աշակերտները ակտիվ մասնակցեցին քննարկմանը,
հայտնեցին կարծիքներ, արեցին առաջարկություններ: Ընդհանուր առմամբ քննարկումն անցավ հետաքրքիր մթնոլորտում: Վերջում երեխաները բարության օդապարուկը լցրեցին լավագույն մաղթանքներով և այն պատրաստեցին թռիչքի:
Օժենի Ավետիսյան, 16 տարեկան
ք. Արմավիր, Արմավիրի մարզ

Մարդու իրավունքները Մարոյի տեսանկյունից

     
Ողջույն իմ շատ սիրելի GLOW, ես կրկին վերադարձել եմ: Կներեք, որ այսքան ժամանակ անհետացել էի, ուղղակի չեմ կարողանում հասցնել: Դե հասկանո՞ւմ եք` ավարտական դասարան, պարապմունքներ, մրցույթներ, միջոցառումներ և այլն: Սակայն ուզում եմ նշել, որ ես դպրոցում միշտ խոսում եմ երեխաների հետ իմ GLOW-ում ստացած գիտելիքների մասին: Հիմա ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ երկրորդ սեմինարը, որի վրա մեծ ջանքեր եմ գործադրել, և ոչ միայն ես, այլ նաև ուսուցչուհիս: Սեմինարը վերաբերվում է մարդու իրավունքներին և թրաֆիքինգին: Ուզում եմ ասել, որ սեմինարին պատրաստվել ենք մոտ կես ամիս:
Սեմինարին մասնակցել են նաև դպրոցի երեխաներից մի քանիսը: Ես և ուսուցչուհիս որոշեցինք, որ այս երկու թեմաներով կազմակերպենք, քանի վոր իմ կարծիքով այս թեմաները գրեթե իմաստով իրար նման են: Սեմինարի սկզբում մի քանի հոգով ներկայացրեցինք, թե ինչ է մարդու իրավունքը և թրաֆիքինգը: Ուզում եմ նաև նշել, որ սեմինարը կազմակերպելիս օգտվել ենք իմ ամառային դպրոցի մասնակցի գրքույքից: Եվ ինչպես GLOW-ում մենք բեմականացում մտածեցինք և բեմադրեցինք մարդու իրավունքների վերաբերյալ, այնպես էլ սեմինարի ժամանակ ընտրել ենք Հովհաննես Թումանյանի «Մարոն» և մի փոքր փոփոխված տարբերակով բեմադրել ենք: Սեմինարի վերջում դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և ինձ ակտիվ լինելու համար:
Դարեջան Հովհաննիսյան, 16 տարեկան
ք. Աշտարակ, Արագածոտնի մարզ

Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում

 Բարև հայ ժողովուրդ, ինչպե՞ս եք: Այնքան սեմինարներ կազմակերպեցի ու մասնակցեցի, որ դարձա հայտնի սեմինարավար: Այսպիսով ես շարունակում եմ իմ <<աշխատանքային>> գործունեությունը: Շատ շնորհակալ եմ ԳԼՕ-ի ամբողջ աշխատանքային կազմից, ինչպես նաև իմ շա՜տ սիրելի ընկերներից, որոնց խոսքերից քաջալերվելով իմ մեջ սեր արթնացավ դեպի թրեյնինգները և դրանց կազմակերպումը: Ասեմ, որ այս մեկ ամսվա ընթացքում գերակտիվ եմ եղել և շատ հետաքրքիր և ուսուցողական իրադարձությունների եմ ականատես եղել, ուղղակի չեմ հասցնում տեղադրել ԳԼՕ-ի էջում: Կներկայացնեմ ամենակարևոր իրադարձություններից մեկը:
Այսօր Արևի Շող հ/կ-ը <<Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում>> ծրագրի շրջանակներում իր վերջին այցելությունն իրականացրեց Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6
հիմնական դպրոցում: Այցելության նպատակն էր՝ ցուցադրել հաշմանդամություն ունեցող անձանց մասին ֆիլմ, այնուհետև քննարկել այդ ֆիլմը դպրոցի աշակերտների հետ: Քննարկումը կատարել եմ ես՝ <<Արևի Շող>>- ակտիվիստ և կամավոր Օժենի Ավետիսյանիս: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը և հայտնեցին տեսակետներ առաջադրված նյութի վերաբերյալ: Նրանք զարմանալիորեն հիացած էին տեսնելով հաշմանդամություն ունեցող անձանց հաջողություններն ու ձեռքբերումները: Քննարկաման ավարտին նրանք հետևություններ արեցին իրենց վերաբերմունքի մասին հաշմանդամություն ունեցող մարդկանց և նրանց՝ հասարակության մեջ ներառվելու վերաբերյալ: Ես շատ երջանիկ եմ, որ այսպիսի խելացի և գիտակ սերունդի ներկայացուցիչն եմ:  

Օժենի Ավետիսյան, 16 տարեկան
ք. Արմավիր, Արմավիրի մարզ

Monday, November 17, 2014

Բարության դաս


Հիշո՞ւմ եք, որ ինձ առաջարկել էին վարել <<Բարության դաս>>, որի համար ես շատ ուրախ էի: Ես ընդունել եմ առաջարկը և հիմա ձեզ եմ ներկայացնում արդյունքները:

Այսպիսով Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ  բավականին  հետաքրքիր  դաս-քննարկում  <<Արևի Շող>> ՀԿ-ի բարձր հովանու ներքո: Բայց որպեսզի ավելի պարզ լինի՝ ասեմ, որ այն ոչ թե սեմինար էր, այլ ավելի շուտ <<ԲԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ>>: Այն անց եմ կացրել 9-րդ  դասարանի   թվով   25   աշակերտների   հետ:  <<Արևի  Շող >>  ՀԿ-ն  <<Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում>> ծրագրի  շրջանակներում իրականացրեց իր թվով 5-րդ սեմինար-դասընթացը՝ ներառական կրթություն իրականացնող թիվ 6, թիվ 5 ինչպես նաև Արմավիրի (հատուկ օժանդակ) դպրոցում: Այս անգամ մեր թիրախային խումբն էր  5 -րդ միջնակարգ դպրոցը: Հիմնական նպատակը իրազեկումն էր և ներառման կարիք զգացող երեխաների հետ ճիշտ շփումը:

Դասի  վերջում  երեխաները  հանդես  եկան  իրենց  առաջարկություններով  կապված  ՀՈՒԱ /հաշմանդամություն ունեցող անձանց/ բարեկեցիկ դպրոց ստեղծելու նպատակով:
Բավականին  հետաքրքիր  առաջարկություններ  լսեցի  և  կարծում  եմ, որ դրանք  կարելի  է  առաջիկայում ի նկատի  ունենալ  ներառական  դպրոցներում: Ես որպես <<Արևի Շող>> ՀԿ-ի կամավոր, օժանդակում եմ ՝ կատարելով կազմակերպչական աշխատանքներ, բուռն կերպով մասնակցում եմ քննարկումներին, ներկայացնում եմ իմ կարծիքն ու դիրքորոշումը՝  ձեռք բերելով հասարակական գործունեություն իրականացնելու հմտություններ: Ինչպես նշեցի՝ դեռ ունենք 5 սեմինարներ, որոնք ես հետագայում կլուսաբանեմ:

Օժենի Ավետիսյան, 16 տարեկան
ք. Արմավիր, Արմավիրի մարզ