Saturday, June 27, 2015

Հաջողված սեմինար

Ողջու՜յն, իմ ԳԼՕ։ Ձեզ եմ ներկայացնում իմ սեմինար-քննարկումը, որի թեման է <<Գենդերը>>։ Սեմինարին մասնակցում էին 17-ից 40 տարեկան անձինք։ Սեմինարի սկզբում հարցրի մասնակիցներին, թէ ինչ է գենդերը, քննարկեցինք տղամարդու և կնոջ մշակութային և սոցիալական հատկանիշները։ Պարզաբանեցինք նաև հասարակության կողմից ստեղծված <<ձեռքբերովի վարք>> հասկացությունը։ Սեմինարը սկզբում հանգիստ ընթացքի մեջ էր, մինչ սկսեցինք քննարկել
 Հայաստանում <<Գենդերի>> դերի մասին։ Մասնակիցներից մեկը պնդում էր, որ հայ ընտանիքում պետք է տղամարդը իշխի, լինի տան գլուխը և թույլ չտա, որ կինը աշխատի։ Փոքրիկ վեճը շուտով ավարտվեց և այդ մասնակիցը ընդունեց տղամարդու և կնոջ հավասար իրավունքներ ունենալու փաստը, որի հիման վրա էլ համարում եմ սեմինարս հաջողված:




Լիլլիթ Գրիգորյան
16 տարեկան
Լոռու մարզ

Քաղաք Վանաձոր

21-րդ դարի մարդկային աղետներն ու բնության պահպանումը


Բարև ձեզ: Ձեզ եմ ներկայացնում իմ հերթական սեմինարը: Սեմինարս վերաբերում է 21-րդ դարի մարդկային աղետներին ու բնության պահպանմանը: Սեմինարիս ընթացքում շնորհանդեսների միջոցով բացահայտեցինք, թե ինչ վտանգ­ներ են սպառնում մարդկության ոչնչացմանը, և թե ինչ կանխարգելիչ միջոցառում­ներ կարելի է ձեռնարկել դրանց վերացման համար: Անցկացրի թեստ՝ ուղղված բնապահպանությանը:

Մասնակիցները 14-16 տարեկան էին և համարվում էին տվյալ թեմաների խոցելի խմբերը: Մասնակիցներին բաժանվեցին թերթիկներ (որտեղ գրված էին բնության աղետների տեսակները), իսկ մասնակիցներն էլ իրենց հերթին փորձեցին թերթիկները համապատասխանեցնել՝ ըստ իրենց վտանգավորության աստիճանի, և գրել, թե ինչպես կարելի է պայքարել այնպիսի աղետների դեմ, ինչպիսին են սովը, համաճարակները, կոռուպցիան,երաշտը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը: 

Վանուհի Խաչատրյան

16 տարեկան
Արմավիրի մարզ,

գյուղ Արտենի

Sunday, June 21, 2015

ԱՐՔԱՆԵ Ամառային Դպրոց 2015

ԱՐՔԱՆԵ ամառային դպրոցի նպատակն է ինքնաճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ ընձեռել 13-16 տարեկան հայ աղջիկներին և զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները: Ամառային դպրոցի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, առողջ ապրելակերպ, գենդերային հարցեր, մարդու իրավունքներ, բնապահպանություն, թիմային աշխատանք, անձնական հմտությունների զարգացում, և ստեղծագործական մտքի ձևավորում:

Ծրագրի տևողությունը 7 օր է, հուլիսի 25-ից հուլիսի 31-ը, 2015թ․: Ամառային դպրոցը տեղի կունենա Ստեփանավանում: Ամառային դպրոցին կմասնակցեն 40 մասնակիցներ:

Պարապմունքերը վարելու են հայ հմուտ դասընթացավարները: Աշխատանքային լեզուն հայերենն է: Ծրագիրն անվճար է: Ճանապարհածախսը փոխհատուցվում է:

Դիմումների ստացման վերջնաժամկետը հունիսի 29-ն է, ժամը` 18:00: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն հուլիս ամսվա սկզբին:




Friday, June 19, 2015

Բնապահպանական խնդիրներ

Ողջույն, իմ շատ սիրելի ԳLO:

Վերջապես երկարատև դադարից հետո ես նույնպես վերադարձա:
Ձեզ եմ ներկայացնում իմ սեմինարը բնապահպանության վերաբերյալ: Ինչու՞ հենց բնապահպանություն: Ես կարծում եմ, որ մեր մոլորակի հիմնախնդիրներից ամենակարևորը սա է: Սեմինարը տեղի է ունեցել Ակունքում, որին ներկա
էին ինչպես երեխաներ, այնպես էլ ուսուցիչներ: Սեմինարի ընթացքում մենք քննարկեցինք գրեթե բոլոր փոփոխությունները, որոնք կատարվել են մեր մոլորակի վրա վերջին տասնամյակների ընթացքում: Սեմինարի ավարտից հետո բոլորս մաքրեցինք մեր դպրոցի տարածքը

Մարգարիտա Խաչատրյան
17 տարեկան
գյուղ Ակունք